Մարմինը հասկանում է, երբ մահը մոտ է. ամեն ինչ սկսվում է այսպես…

Ոչ ոք չգիտի՝ երբ և ինչպես կմահանա, սակայն աշխարհում կան մարդիկ, ովքեր գիտեն այդ ժամկետը: Դա իմանալ օգնում է ինտուիցիան:

– Կինս, ով ընդամենը 20 տարեկան էր, երեկոյան աշխատանքից գալով, ասաց. «Ինչպես եմ հոգնել, գուցե մյուս աշխարհում հանգստանամ»,- գրում է Գրիգորի Դորոնինը Սերգիև Պոսադից:- Հաջորդ օրը մենք ավտովթարի ենթարկվեցինք: Կինս մահացավ, իսկ ես ողջ մնացի…

– Անցած ամառ ես ամուսնուս հետ գնացի քաղաքը, որտեղ ծնվել և մեծացել եմ, որոշ ժամանակ ծնողներիս հետ ապրելու,- իր նամակում պատմում է Իննա Պ.-ն Սամարայից:- Մի անգամ պատշգամբում կանգնած Վոլգայով բնապատկերին նայելիս նա հանկարծ ասաց. «Կհավատա՞ս, որ ես այստեղ կմեռնեմ»: Իհարկե, ես զարմացա այդ հարցից. ամուսինս լրիվ առողջ էր, բայց մի քանի շաբաթ անց նա հանկարծամահ եղավ սրտի կաթվածից:

Այսպիսի օրինակները շատ են: Ամերիկացի բժիշկներ Ուիլյամ Գրինը, Ստեֆան Գոլդսթեսյնը և Ալեքս Մոսը, ուսումնասիրելով մահվան ֆենոմենը, հետազոտել են հանկարծակի մահացած մարդկանց հիվանդության հազարավոր պատմություններ: Նրանց տվյալները ցույց են տալիս, որ մարդկանց մեծ մասը կանխազգացել է իր մահը: Ճիշտ է, նրանց կանխատեսումն արտահայտվել է ոչ թե մարգարեական արտահայտություններով կամ ժամանակից շուտ թաղմանը պատրաստվելով, այլ հոգեբանական վիճակով և հաճախ իրենց գործերը կարգի բերելու ձգտումով:

Պարզվում է՝ շատ մարդիկ մահից ոչ շատ առաջ ընկճախտ են ապրում, որը կարող է տևել 1 շաբաթից մինչև կես տարի: Բժիշկները ենթադրում են, որ այդ տարօրինակ մելամաղձությունն առաջացնում են հորմոնալ փոփոխություններն օրգանիզմում: Իսկ կարծես առանց պատճառի հուսահատության հոգեբանական գործառույթը կենտրոնական նյարդային համակարգը անխուսափելի մահվանը պատրաստվելն է: Այս վարկածը համապատասխանում է շատ հետազոտողների կողմից պաշտպանվող կարծիքին, որ մահը պարզապես գիտակցության անցումն է այլ կենսաձևի՝ գոյության էներգետիկ պլանի: Այլապես ինչի՞ համար է օրգանիզմին պետք այդպիսի «հոգեբանական պատրաստությունը», ոչ պարզապես իմանալու համար, որ շուտով ամեն ինչ ընդմիշտ կվերջանա:

Ի՞նչ է մահը կանխազգալու մարդկանց տարօրինակ ունակությունը: Այս հարցին պատասխանում է «Մեռյալների տիբեթյան գիրքը»: Արևելյան հավատալիքների համաձայն՝ մարդը էակ է, որը բաղկացած է երկու տեսակի նյութից՝ հաստ և բարակ: Հաստ մատերիան ձևավորում է մարդու ֆիզիկական մարմինը: Բարակը ձևավորում է նրա հոգևոր բնույթը, մասնավորապես՝ անզեն աչքով անտեսանելի բարակ մարմինը՝ հոգու յուրատեսակ թաղանթ: Իսկ մահը ոչ այլ ինչ է, քան բարակ մարմնի անջատում ֆիզիկական մարմնից: Բարակ մարմինն ունի իր աուրան, որը կարող են պայծառատեսները տեսնել: Այդ աուրայի ճառագայթումն է հնարավորություն տալիս պարզել մարդու առողջական վիճակը: Աուրոախտորոշումը վաղուց կիրառվում է էքստրասենս բժշկության մեջ: Աստղային տեսողություն ունեցող մարդիկ կարող են աուրայով կանխագուշակել մարդու մահը:

Բայց ինչո՞ւ է մարդուն տրվում այդ սարսափելի կանխազգացումը: Արդյոք բնությունը որևէ իմաստ դրե՞լ է այդ ազդանշանի մեջ: Այդ հարցում մի հետաքրքիր հիպոթեզ կա: Գիտնականներին վաղուց հայտնի է լաբորատոր ուսումնասիրությունների արդյունքում պարզված փաստ՝ մահից առաջ կենդանի օրգանիզմի բջիջները հանկարծակի ռադիոակտիվ ճառագայթներ են արձակում: Լեհ ֆիզիկոս Յանուշ Սլավինսկու ենթադրությամբ՝ ալիքների այդ հոսքը, իր բնույթով բավական հզոր լինելով, կարող է իր մեջ մահացող էակի մասին տեղեկություն պատկերել, այդ թվում՝ պահել գիտակցության և հիշողության մասնիկները: Բայց արդյոք սա՞ է մահացող բջիջների վերջին ազդանշանի գլխավոր նշանակությունը:

Մահից հետո կյանքի շարունակության մասին խոսում են բոլոր հոգևոր ուսմունքները: Մահից առաջ անհետացող աուրան, ինչպեսև տիեզերական նյութի ցանկացած տեսակ, անհետ չի լուծվում տարածությունում: Մարդու էներգետիկ համալիրի (բարակ մարմին) հետ միասին այն ուրիշ աշխարհ է փոխադրում մահացող էակի մասին ողջ տեղեկությունը, այլ կերպ ասած՝ նրա գիտակցությունը: Մահանում է միայն ֆիզիկական մարմինը, իսկ գիտակցությունը շարունակում է գոյություն ունենալ որպես էներգիայի խտացում: Կենսաբանական հյուսվածքի ռադիոակտիվ ճառագայթումը մահվան պահին, ըստ երևույթին, բարակ մարմնին եզրափակիչ զարկ է տալիս՝ անմահ հոգին ուղարկելով Տիեզերքի տիրույթ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Աղբյուր՝ Fishki.net

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս ուղղագրական թեստը
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․