Սոնդիի թեստը. ընտրիր այն մարդու լուսանկարը, որին դու երբեք չէիր ցանկանա հանդիպել ուշ ժամին մութ փողոցով քայլելիս, և մենք կտանք Ձեր հոգեբանական բնութագիրը

Այս թեստը 20-րդ դարում ստեղծել է հունգարացի հոգեբույժ Լեոպոլդ Սոնդին: Սոնդին կարծում էր, որ դիմագծերը, որոնք մեզ վանում կամ հրապուրում են, հենց մեր վարքն են բնութագրում:

Նայիր այս 8 լուսանկարին, ընտրիր այն դեմքը, որը դու երբեք չէիր ցանկանա հանդիպել ուշ ժամին մութ փողոցով քայլելիս:

Այլ կերպ ասած՝ ընտրիր այն դեմքը, որն ամենաշատն է քեզ վանում, վախեցնում կամ զզվանք առաջացնում քո մեջ: Այնուհետև կարդա հենց այն մեկնաբանությունը, որի համարի տակ լուսանկարն է:

1․ Քեզ տհաճ է սադիստի նկարը։ Առավել հավանական է, որ փոքր տարիքում դու ցուցաբերել ես հրամայողի վարքագիծ, իշխելու ձգտում: Ենթագիտակցորեն հիմա դու ամեն կերպ փորձում ես վանել քո ուղեղից ուրիշներին նվաստացնելու և ստորացնելու մեկ-մեկ ծնվող ցանկությունները: Ընդհանուր առմամբ, ուրիշին օգնելու պատրաստ մարդ ես: Սակայն քեզ իշխելը դժվար է: Դու երբեք չես անի մի բան, ինչը չես կամենում անել, և չանելու համար էլ դու արհեստականորեն կստեղծես խոչընդոտներ, որոնք անհնարին կդարձնեն, օրինակ, օֆիսում տնօրենի պահանջած առաջադրանքը: Քեզ նեղացնողների նկատմամբ դու կատարյալ անտարբերություն ես ցուցաբերում և արհամարհում ես:

2. Քեզ տհաճ է Էպիլեպտիկը, ով իմպուլսիվ, դյուրագրգիռ, հաճախակի արտահայտվող ցասում և ագրեսիա կրող մարդ է: Իսկ դու բարի ու խաղաղասեր ես և պատասխանատու: Սիրո հարցում ստաբիլ անձնավորություն ես, հեշտ ես կարողանում շփում ստեղծել մարդկանց հետ:

3. Քեզ վանում է կատատոնիկը: Հոգեբանական այս շեղման հիմնական հատկանիշը գերակտիվ ու հիվանդագին երևակայությունն է: Եթե դու ընտրել ես հենց այս հիվանդությունը կրող մարդու նկարը, ուրեմն՝ դու ևս ունես հիպերակտիվ երևակայություն, որը շատ հաճախ քեզ իրականությունից հեռու է տանում ոչ դրական իմաստով: Պահպանողական ես, կասկածամիտ ես ցանկացած նորարարության ու փոփոխության նկատմամբ, ամեն նորի հետ դժվար հարմարվող: Նեղացկոտ ես, ինքնամփոփ ու զուսպ: Ապրում ես քո անձնական «վարքի կանոնագրքի» խիստ օրենքներով:

4.Դու ընտրել ես շիզոֆրենիկին՝ հոռետես, էմոցիոնալ, մտքերը աղավաղված: Եթե այս մարդու լուսանկարը դիտելիս փշքաղվում ես, ուրեմն՝ վաղ տարիքում դու շրջապատի երևույթների նկատմամբ անտարբեր երեխա ես եղել: Շփվող ես, սիրում ես լինել մարդկանց շրջապատում, սակայն իրականում դա դեռ չի նշանակում, որ բաց մարդ ես: Շատ հաճախ դու ինքնամփոփ ես, ու մարդկանց հետ քո մտերմությունը լոկ մակերեսային բնույթ ունի, որովհետև իրականում հոգու խորքում դու լավ գիտես, որ այդ շփումներն ու հարաբերությունները քեզ պետք չեն:

5. Քեզ վանում է հիստերիկը՝ մակերեսայնություն, անկայուն զգայական դաշտ, ինքնասիրահարվածություն: Հոգու խորքում դու ուղղակի տենչում ես գրավել մարդկանց ուշադրությունն ու ինքնահաստատվել: Խորը հոգևոր ներաշխարհով և համեստ մարդու տպավորություն ես թողնում, սակայն իրականում այդ համեստ մարդու կերպարի տակ թաքնված է մարդկանց հրապուրելու և իրեն սիրահարեցնելու բուռն ցանկությամբ մեկը: Քո արտաքինի վրա դու շատ մեծ ուշադրություն ես դարձնում, միշտ ձգտում տարբերվող տեսք ունենալ, սիրում ես կրել նորաձև աքսեսուարներ: Այնպիսի մարդիկ, ինչպիսին դու ես, սովորաբար զբաղվում են ոչ ստանդարտ աշխատանքով ու յուրատիպ նախասիրություններ են ունենում:

6.Դու ընտրել ես դեպրեսիվ մարդուն: Ցածր ինքնագնահատական, անլիարժեքության բարդույթ. ահա դեպրեսիայի հիմնական ախտանշանները: Չնայած այս ամենը կատարվում է քեզ հետ՝ շրջապատում քեզ հանգիստ ու հավասարակշռված մարդ են համարում: Դու անհոգ, ինքնավստահ, լավատես ու ակտիվ մարդու տպավորություն ես թողնում, ով երբեմն ստիպված է լինում «տխուր ծաղրածուի» դեր խաղալ: Իսկ այն, որ դու քո պրոբլեմների մեջ չես կարողանում լուծումներ գտնել, քեզ ստիպում է ստանձնել «հոգեբանի» դերն ու փորձել լուծել շրջապատի մարդկանց խնդիրները:

7. Դու ընտրել ես մոլագարին: Գերբարձր ինքնագնահատական, գերակտիվություն, զգացմունքների ու գումարների հարցում գերշռայլ. այս ամենը քեզ հետ կապ չունի, դու այս ամենի հակապատկերն ես: Դու չես սիրում աղմուկն ու ժխորը: Ողջախոհության ու համբերատարության օրինակ ես: Կարողանում ես շատ լավ վերահսկել սեփական վարքդ:

8. Դու ընտրել ես անձի նույնականության դիսսոցիատիվ խանգարումով մարդուն: Հոգեբանական խանգարում, երբ մարդու ներսում միմյանցից արմատապես տարբերվող երկու անհատների պայքար է: Եթե այս լուսանկարը քեզ մոտ տհաճություն է առաջացնում, հավանաբար դու վաղ տարիքում ինքնորոշվելու հետ խնդիրներ ունեիր: Իրական կյանքում դու հստակ տարանջատում ես սեռային տարբերությունը՝ կինը պետք է լինի կանացի, տղամարդը՝ առնական: Այս տեսակի տղամարդիկ սովորաբար ձգտում են միշտ մաչո երևալ, իսկ կանայք ձգտում են լինել կանացիության ու գեղեցկության տիպար, ինչպես նաև սիրախաղի մեծ վարպետներ են:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․