Ինչու՞ են տղամարդիկ սիրուհի պահում

Սովորաբար այդ հարցին երկու պատասխան են տալիս`որովհետև տղմարդիկ պոլիգամ են և որովհետև նրանց հինական զույգը այլևս դուր չի գալիս նրանց:

Իրականում երկու պատասխաններն էլ ճիշտ են, բայց ոչ միանշանակ:

Ոչ թե տղամարդիկ են պոլիգամ, այլ բոլորը` և տղմարդիկ, և կանայք:

Դավաճանող մարդու հոգեբանությունը. նրանք դավաճանում են, որովհետև կարող են:

Դա ինչուի սպառիչ պատասխանն է: Դժվար չէ գտնել կին, ով կհամաձայնվի կիսել անկողինը:

Երբեմն նույնիսկ կարիք չկա փնտրելու, նա ինքն իրեն գտնվում է:

Որովհետև հասարակությունն իրականում դա չի քննադատում:

Անհասկանալի պատճառով համարվում է, որ տղամարդիկ սեքսի ավելի շատ կարիք ունեն, քան կանայք, ուստի դրա մեջ ոչ մի վատ բան չկա:

Բայց ինչո՞ւ: Ինչու՞ է տղամարդուն մեկ այլ կին անհրաժեշտ:

Տնային տնտեսուհի՝ խալաթով

Նրա համար, որ նա այլևս չի ցանկանում մշտական զույգին: Եվ թվում է բոլորին հասկանալի է, թե ինչու տղամարդը դավաճանեց: Ենթադրվում է, որ տղամարդու դավաճանության համար պատասխանատու է կինը: Նա դադարել է հետևել իրեն, նա գիրացել է, այլևս նման չէ այն սեքսուալ փիսիկին, ինչպիսին եղել է մինչև ամուսնությունը: Կարճ ասած՝ նա է մեղավոր:

Իրականում խնդիրը դրանում չէ, այլապես ոչ ոք չէր դավաճանի խնամված գեղեցկուհիներին: Հարցը այն չէ, թե ինչ տեսք ունի կինը, այլ այն, թե ինչ է նա դառնում ամուսնությունից հետո:

Կին և սիրուհի՝ երկու մեծ տարբերություն

Մենք բոլորս ունենք հստակ սոցիալական դեր և փորձում ենք համապատասխանել դրան: Խնդիրն այն է, որ կնոջ և սիրուհու դերերը ոչ մի ընդհանուր բան չունեն: Եթե հարցնել տղամարդուն ինչպիսի՞ն է նա տեսնում կատարյալ սիրուհուն, նա կբնութագրի հետևյալ կերպարը՝ թեթև բնավորություն, անկաշկանդ սեքսուալ պահվածք և սեքսուալություն: Իսկ եթե խնդրել նկարագրել կատարյալ կնոջ կերպար՝ կպարզվի, որ նրանք ցանկանում են հավատարիմ, տնարար և հոգատար կին: Եթե շարունակել թեման, ապա կրկին ոչ մի զուգադիպություն:

Միաժամանակ մինչ ամուսնությունը կինը իր մեջ մարմնավորում է սիրուհու բոլոր հատկությունները: Իսկ ինչո՞ւ է ամեն ինչ փոխվում ամուսնությունից հետո:

Ո՞վ է մեղավոր

Բնականաբար, ոչ կինը: Դրա մեջ մեղավոր է սոցիումը, ով նրան հստակ դեր է սահմանում: Արդյունքում, կինը, ով ամուսնանում է, պետք է համապատասխանի և տղամարդու սպասելիքներին, և հասարակության: Հաջորդ քայլը դա կին-մայրն է: Մյուս կողմից զույգի սեքսի պահանջը չի կորում: Եվ տղամարդը, և կինը չեն ցանկանում ձանձրալի կատարել ամուսնական պարտքը: Սակայն ի՞նչ անել, եթե դրսից պարտադրված դերը չի ենթադրում սեքսուալ պահվածք:

Բնականաբար այս ամենը դավաճանած տղամարդուց չի հանում մեղքը: Ի՞նչ անել, եթե դա դեռ տեղի չի ունեցել, սակայն դուք զգում եք, որ կարող է լինել:

Ինչ անել

Խնդիրն ավելի հեշտ է կանխել, քան լուծել: Կարևոր է հասկանալ, որ որևէ կարիք չկա դառնալ «կատարյալ կին», ով խոհանոցից դուրս չի գալիս: Խնդիրը լուծվում է այլ կերպ: Պետք է հասկանալ, որ կարգավիճակի փոփոխությունը ոչ մի բանի չի պարտադրում:

Որքան շուտ դուք մոռանաք «կինը պետք է…» արտահայտությունը, այդքան ավելի հեշտ կլինի խուսափել վերափոխումից: Եվ պետք է իմանալ, որ այդ ուղղությամբ միայն դուք չպետք է աշխատեք, այլ տղամարդը նույնպես: Նա պետք է օգնի ձեզ տնային գործերում և ինչու ոչ՝ պատրաստի ընթրիք, քանի դեռ դուք խանութում ձեզ սեքսուալ ներքնազգեստ եք փնտրում:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Արագ ԹԵՍՏ. Դուք ունեք 10 վայրկյան ավելորդ թիվը գտնելու համար
Կկարողանա՞ք գուշակել այս հանելուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․