«Չարացել է մեր հասարակությունը, հեռվացել քրիստոնեական արժեքներից…»․ Սոնա Ռուբենյանի մայրը` դստեր հարսանեկան զգեստը քննադատողներին

Ինչպես արդեն հայտնել էինք երեկ տեղի է ունեցել տաղանդավոր երգչուհի Սոնա Ռուբենյանի եւ նրա ընտրյալի՝ Էմիլի հարսանեկան արարողությունը։

Համացանցի օգտատերերի շրջանում բուռն քննարկումների առիթ է հանդիսացել երգչուհու ընտրած հարսանեկան զգեստը:

Այս թեմային իր Ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Սոնա Ռուբենյանի մայրը։

Ամուսնացրեցինք մեր ավագ դստերը, մեր առաջնեկին, մեր աչքի լույսին…

Երկու տարի ընկերություն արեցին մեր Սոնան ու Էմիլը,իսկ երբ ժամանակը եկավ ընտանիք կազմելու՝ վրա հասավ մեր ազգային ողբերգությունը…

Որոշեցինք սպասել, մինչ կլրանա տղերքի տարին…Այնպես չէ,որ ցավն է մեղմացել,կամ երկրի իրավիճակն է կայունացել ու դրական որևիցե մի բան կա ի շահ հայրենիքի,բայց…

Բայց պետք է ապրել,ստիպել մեզ ու ապրել,հիշել,պայքարել,լացած աչքերը սրբել ու նայել ապագային,թեկուզ մշուշոտ,անորոշ,չուրվագծվող,բայց հավատով լի ապագային…

Մեր երիտասարդները պիտի ապրեն այս երկրում,կայանան,ընտանիքներ կազմեն ,շատ երեխաներ ունենան, դաստեարակեն, կրթեն, սիրեն իրենց երեխաներին, քանզի ընտանիքների ամրությունից ու որակից է կախված մեր լավ օրը…Շատ բան էդ առումով բաց թողեցինք…

Տարիներով չկրթվեց ու չզարգացավ մեր հասարակության մի ստվար զանգված ու… Ունենք էն ,ինչ ունենք…Չարացել է մեր հասարակությունը,հեռվացել քրիստոնեական արժեքներից…Մենք մեր գլխին եկածից դասեր չենք քաղում,չենք ուզում հասկանալ ,որ իրար ատելով ,չարախոսելով,նախանձով ու վիրավորելով,կորցնում ենք մեր ազգային իմունիտետը,որակը ու հաջորդիվ ամեն ինչ…

Շնորհակալ եմ Սոնայիս հարսանյաց հանդեսի բոլոր ներկաներից,բոլոր շնորհավորանքներ հղողներից,բոլոր այն բարի մարդկանցից, ովքեր ուրախացան մեր ուրախությամբ…

Ցավում եմ համացանցում իրար հերթ չտվող ու Սոնայիս հարսանյաց զգեստը օրվա բամբասանքի ու իրենց չարության մաղձը հեռախոսի ստեղնաշարի միջոցով դուրս նետող այն զանգվածի համար, ովքեր արդեն անուղղելի են (մեզ այս մի երեք տարին ցույց տվեց), իրնց կյանքում ոչինչ չարած՝ոչ իրենց, ոչ հայրենիքի համար անդեմ մարդիկ կարող են կարծիք հայտնել ու չհասկանալ, որ վաղուց նորաձևությունը հարսանյաց ,պլաստմասայից կարված, ճռճռան, մեեեծ տարածություն զբաղեցնող զգեստի այլընտրանքային տարբերակներ է ստեղծել…», – գրել է տիկին Արմինեն։

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Համեղ նախաճաշ՝ րոպեների ընթացքում
Ահա թե ինչու են մարդիկ ուզում լինել ձեր կողքին` համաձայն ձեր Կենդանակերպի նշանի
Վունդերկինդ երեխայի 15 վաղ նշաններ
Հին չինական իմաստուն առակ․ «Վագրը և աղվեսը»
Ինչո՞ւ ամերիկյան տներում չկան լվացքի մեքենաներ
Կենդանակերպի այս նշանները կարող են գուշակել ապագան

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ինչու՞ են տղամարդիկ սիրուհի պահում
Հարսս տանը կորցրել էր բջջայինը ու ինձ խնդրեց զանգել իր համարին․ Լսելով զանգի ձայնը՝ ուղղակի ցնցվեցի․․․ իսկ ես մտադրվել էի տունս նրանց նվիրել
Պարզվել է՝ մարմնավաճառները պատվիրատուի դուստրերն են (Photo)
30 բան, որ նյարդայնացնում է տղամարդուն. մի՛ արեք, կանայք
Թեստ. Կճանաչե՞ք հայտնի հայերին՝ նայելով միայն նրանց աչքերին
Կլիմաքսի նախանշանները ճանաչելով՝ կարելի է հետաձգել այն․ ահա, թե ինչին պետք է ուշադրություն դարձնեք
Հաստ աղիի քաղցկեղի ամենաարտասովոր ախտանշանը, որը ԵՐԲԵՔ չի կարելի անտեսել
Ինչու են տղամարդիկ դավաճանում. հոգեբանը 5 պատճառ է նշել
Թեստ. Հիշու՞մ եք 90-ականների երգիչ-երգչուհիներին

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Գեղարքունիքի մարզում 13-ամյա աղջնակի են բռնաբարել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Կենդանակերպի ո՞ր նշանն է համարվում ԱՌԱՋՆՈՐԴ
Առանց պատճառի կապտուկնե՞ր են հայտնվում ձեր վրա, կարդացեք սա
Համեղ նախաճաշ՝ րոպեների ընթացքում
Ահա թե ինչու են մարդիկ ուզում լինել ձեր կողքին` համաձայն ձեր Կենդանակերպի նշանի
Վունդերկինդ երեխայի 15 վաղ նշաններ
Հին չինական իմաստուն առակ․ «Վագրը և աղվեսը»
Թեստ՝ վարորդների համար․ Ո՞ր մեքենային պետք է զիջի դեղին մեքենայի վարորդը
«Դու պետք է ուժեղ լինես, այլապես ի՞նչ իմաստ ունի քո լինելը». Վիկտոր Ցոյի լավագույն մտքերը