«Չկա ավելի վատ բան, քան անձնական խնդիրներ ունեցող մարդուն իշխանության գլուխ հանձնելը». Պաբլո Էսկոբարի լավագույն մտքերը

Պաբլո Էսկոբարը համարվել է պատմության ամենահարուստ հանցագործներից մեկը։ Նա վաղ 90-ականներին ուներ շուրջ 30 միլիարդ ԱՄՆ դոլարի կարողություն։

Համերկրացիների և հատկապես չքավոր խավի շրջանում վայելել է մեծ ժողովրդականություն, հովանավորել է բազմաթիվ բարեգործական ծրագրեր, ֆինանսավորել ֆուտբոլային ակումբներ և այլն։

Նա կաշառում էր ոստիկաններին, դատավորներին և քաղաքական գործիչներին: Եթե կաշառքը չէր գործում, գործի էր դրվում շանտաժը:

Պաբլո Էսկոբարի այրին և երեխաները ապրում են Արգենտինայում։

Իսկ եղբայրը ամբողջությամբ կուրանում է, այն բանից հետո, երբ նրան ուղարկում են ռումբով նամակ։

Էսկոբարի տղան պատմում է, որ մի անգամ, երբ հատուկ գործակալներից թաքնվելու համար Պաբլոն տղայի և աղջկա հետ գնացել է լեռնային ինչ-որ կացարանում թաքնվելու, այդ գիշեր սարսափելի ցուրտ է եղել, և աղջկան տաքացնելու և ուտելիք պատրաստելու համար Էսկոբարը միանգամից այրել է մոտավորապես 2 միլիոն դոլար։

Էսկոբարի մասին գրվել են գրքեր, երգեր, նկարահանվել ֆիլմեր: Օրինակ՝ Էսկոբարի եղբայր Ռոբերտոյի բանտում գրած հուշագրությունը՝ «Իմ եղբայր Պաբլոն» և Ջեյմս Մենինգի «Ակումբ-80» գիրքը Էսկոբարի մասին են: Ռուսական «Bad Balance» երաժշտական խմբի երգացանկում կա նրան նվիրված երգ՝ «Պաբլո Էսկոբար»:

zNews-ը իր ընթերցողին է ներկայացնում Պաբլո Էսկոբարի ամենահայտնի խոսքերը։

1․ Միշտ պնդել եմ, որ իմ հարստությունը կապ չունի թմրանյութերի հետ: Ես համեստ մարդ եմ, զբաղվում եմ ծաղիկների արտահանմամբ:

2․ Ով ասելիք ունի, միշտ լռում է:

3․ Գիտեմ, որ ոմանք իմ ապրելակերպը ավելորդ ճոխություն են համարում, բայց էլ ի՞նչ կարող եմ անել իմ գումարի հետ:

4․ Ես սիրում եմ ցուլեր, բայց ամենից շատ սիրում եմ մեքենաներ: Իմ ընտանիքը ընդհանրապես հետաքրքրված է արագությամբ: Օրինակ ՝ եղբայրս (Ռոբերտո Էսկոբարը) շատ է սիրում հեծանիվներ, ինչ-որ պահի որոշեցի նրան հանձնել Մանիզալեսում գտնվող հեծանիվների գործարանը (Bicicletas Ositto):

5․ Այս կյանքում ես կարող եմ փոխարինող գտնել ցանկացած բանի, բայց երբեք չեմ գտնի փոխարինող կնոջս և երեխաներին:

6․ Յուրաքանչյուր մարդ ինչ-որ մեկի համար սուրբ է:

7․ Ես միշտ գործել եմ որպես պարտականությունները կատարող մարդ, չնայած ոմանք ասում է, որ ես ահաբեկիչ եմ: Բայց ես հավատում եմ, որ մարդը պարտավոր է պայքարել իր ընտանիքի և իր ունեցվածքի համար, և եթե դրա համար զենք է պետք, թող այդպես լինի: Ես պետք է ձեռքերս ծալած նստե՞մ և ինչ-որ մեկին թույլ տա՞մ ինձանից վերցնել իմ արժանապատվությունն ու պատիվը:

8․ Երբեմն ես զգում եմ, որ շատ հեռու եմ գնացել այս բոլոր առևանգումներով ու պայթյուններով:

9․ Ինձ համարեք աստված: Քանի որ, եթե ինձ թվում է, որ ինչ-որ մեկին վիճակված է մահանալ, նա նույն օրը մահանում է:

10․ Ոչ բոլոր սխալները կարող են ներվել:

11․ Նույնիսկ աստվածներն են երբեմն սխալվում:

12․ Կարող է լինել միայն մեկ թագավոր:

13․ Ես չեմ հասկանում, թե ինչու են բոլորը մոռանում, թե ես ինչքան բան եմ արել աղքատների համար: Հիշո՞ւմ եք, երբ նրանք ինձ Ռոբին Հուդ էին ասում։ Այնպես որ, ես շատ հպարտ եմ դրանով: Նույնիսկ կառավարությունում մարդիկ չեն կարող ժխտել, որ ես ավելին եմ արել աղքատների համար, քան նրանք միասին իրենց անարժեք կյանքում։

14․ Ես նախընտրում եմ փտել Կոլումբիայի հողում, քան ապրել ամերիկյան բանտում:

15․ Ամերիկան ​​երկու հարյուր միլիոն ապուշ է, որոնց ղեկավարում են մեկ միլիոն հատուկ գործակալներ:

16․ Բոլոր կայսրությունները կառուցված են արյան և կրակի վրա:

17․ Չկա ավելի վատ բան, քան անձնական խնդիրներ ունեցող մարդուն իշխանության գլուխ հանձնելը:

18․ Աշխարհում ամեն ինչ իր գինն ունի, և ամենակարևորը դա ճիշտ որոշելու կարողությունն է:

19․ Ես շատ լավ գիտեմ, թե ինչպես է աշխատում մաթեմատիկան, բայց իմ աշխարհում դեռ ինից տասը հանել հնարավոր չէ:

20․ Փողը երբեք մաքուր չի լինում։

21․ Ես իմ կարողությունը ձեռք բերեցի և ուժ ստացա, որ չապրեմ ինչպես առնետ։

22․ Ամեն տարի ավելի ու ավելի է դժվարանում կանխատեսել ապագան:

23․ Ես մահու չափ հոգնել եմ թաքնվելուց ու կռվելուց:

24․ Ոչ ոքի չվստահեք, հատկապես ինքներդ ձեզ:

25․ Չկա ավելի արժեքավոր բան, քան տրված խոստումը, և չկա այն ավելի ամոթալի բան, քան այն խախտելը:

26․ Թշնամիների հետ գործ ունենալու լավագույն միջոցը նրանց չնկատելն է։

27․ Ոչ մի արարած ինձ երբեք չի կարող բռնել: Այստեղից՝ ջունգլիներում, ես ունակ եմ սպանել բոլորին: Նրանց միայն խղճուկ պարտություն է սպասվում։

28․ Մահին խաբել չես կարող, բայց կարող ես ընկերանալ դրա հետ:

29․ Երբ դու մեռած ես, վախենալու ոչինչ չունես:

30․ Դուք երբեք չեք իմանա, թե որ փամփուշտը կսպանի ձեզ: Ի վերջո փամփուշտների վրա անուններ չեն գրվում:

31․ Ես այդքան էլ լավ չեմ գրում նամակներ: Այնպես եմ հոգնել այս գրողի տարած գրամեքենայից: Այն ինձ խենթացնում է: Պետք է զանգեմ ընտանիքիս. Նրանք նոր են վերադարձել Գերմանիայից: Այնպես որ, ես ասում եմ ձեզ. ցտեսություն և լավ մնացեք:

32․ Ես ուզում էի Կոլումբիան ավելի լավ տեղ դարձնել:

33․ Քանի դեռ դրախտ գոյություն ունի, ես կարող եմ հույսը դնել դրա վրա:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է
Գլուխկոտրուկ՝ հանճարների համար
Մեկ րոպեի կանոնը, որը կօգնի հաղթահարել ծուլությունը և կփոխի ձեր կյանքը
15 բան, որ կանայք ամենից շատն են գնահատում տղամարդու մեջ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Ինչպես մաքրել անոթները
Սուֆիստական իմաստուն առակ. «Հարուստն ու աղքատը»
Իսկ դուք կարո՞ղ եք հասկանալ, թե ինչ է սա․․․
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
«Հերիք ա վարկաբեկեք իմ սրբությունները»․ Շպռոտ (Video)
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ