Ահա թե որքան պետք է լինի արյան զարկերակային ճնշումը տարբեր տարիքի մարդկանց մոտ

Առողջության վերաբերյալ ամենատարածված բողոքներից և տարեցների «սիրած» հիվանդություններից մեկը արյան բարձր ճնշումն է:

Զարկերակային ճնշումը կարող է օրվա ընթացքում մի քանի անգամ բարձրանալ և իջնել, իսկ առհասարակ մարդու նորմալ ճնշումը զուտ անհատական հասկացություն է:

Զարկերակային ճնշումն արյան ճնշումն է զարկերակների պատերի վրա: Առաջին հերթին՝ արյան ճնշումը կախված է սրտի կծկումների ուժից ու արագությունից և արյան ծավալից, որը կարող է այդ օրգանը դուրս մղել 1 րոպեի ընթացքում: Կարևոր է այս դեպքում նաև հենց արյան հատկությունները և անոթային պատերի դիմադրությունը:

Ոչ նորմալ զարկերակային ճնշումը կարող է հանգեցնել վատ տրամադրության, անքնության, աշխատունակության նվազման:

Բժշիկները կարող են պատասխանել հարցին, թե ինչպիսի զարկերակային  ճնշումն է նորմալ՝ իմանալով միայն հիվանդի տարիքը, սեռը և խրոնիկական հիվանդությունները:

Այնուամենայնիվ, արյան ճնշման չափումը պարտադիր պետք է լինի. առողջության վիճակի ցանկացած անբավարար վիճակի դեպքում դա պարզագույն եղանակն է պարզելու, թե արդյո՞ք սրտի ֆունկցիան նորմալ է:

Նորմալ զարկերակային ճնշումը չափելիս հաշվի են առնում հետևյալ չափանիշները

  • Սիստոլիկ զարկերակային ճնշում. այն թույլ է տալիս որոշել ճնշման ուժը արյան դուրս մղման ժամանակ:
  • Դիաստոլիկ զարկերակային ճնշում. ցույց է տալիս  այն ճնշումը, որի ժամանակ սիրտը նորից լցվում է արյունով՝ կծկումների միջև ընկած հանգստի պահին:

Զարկերակային ճնշման նորման

Զարկերակային ճնշման նորման մեծահասակ մարդկանց մոտ ընդունված է համարել 120/80 մմ ս.ս.-ը: Սակայն ինչպե՞ս կարող է այն անփոփոխ լինել, երբ մարդը կենդանի օրգանիզմ է և անընդհատ ստիպված է հարմարվել գոյատևման տարբեր պայմաններին: Բացի այդ՝ մարդիկ տարբեր են լինում, ուստի արյան ճնշման նորման նույնպես կարող է տարբեր լինել:

Որպեսզի իմանաք, թե որքան պիտի լինի մարդու ճնշումը տարբեր տարիքներում ձեզ պետք կգա հետևյալ աղյուսակները:

Վերոնշյալ աղյուսակից երևում է, որ որքան մեծ է մարդու տարիքը, այնքան բարձր է զարկերակային ճնշման ցուցանիշների նորման. սա պայմանավորված է անոթների, սրտամկանի և այլ օրգանների տարիքային փոփոխություններով:

Բարձր զարկերակային ճնշումը, ինչպես և ցածրը, կարող է առաջացնել առողջական տարբեր խանգարումներ, սակայն պարզելու համար՝ արդյոք արյան ճնշումն է պատճառը, երբ մարդու ինքնազգացողությունը վատ է լինում, անհրաժեշտ է պարբերաբար չափել զարկերակային ճնշումը և արդյունքները գրանցել հատուկ օրագրում:

Դրա համար մի քանի անգամ պոլիկլինիկա այցելելը բավարար չէ հստակ պատասխան ստանալու համար. միայն պարբերաբար չափումները կարող են տալ ճիշտ պատասխանը:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս ուղղագրական թեստը
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․