Ամենավտանգավոր մթերքները, որոնք վնասում են մաշկը

Կոսմետոլոգ Նիգբա Թալիբը համոզված է, որ մարդու մաշկին նայելիս՝ հնարավոր է ասել, թե ինչ է ուտում տվյալ անձնավորությունը: Նրա խոսքով՝ յուրաքանչյուր  ուտելիք արտացոլվում է մեր արտաքինի վրա: Մասնագետի փոխանցմամբ՝ գոյություն ունեն վտանգավոր 4 մթերքներ, որոնցից պետք է հեռու մնալ: Մենք սովոր ենք ամեն օր օգտագործել միևնույն ուտելիքները՝ առանց մտածելու, որ այն կարող է չհամապատասխանել մեր օրգանիզմին: Այնուամենայնիվ, պետք չէ մոռանալ, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի է ընկալում սնունդը:

zNews-ը ներկայացնում է ամենավտանգավոր ուտելիքները, որոնք անմիջապես ազդում են մաշկի վրա:

1. Գինի և յուրաքանչյուր այլ ալկոհոլ

Մաշկի վիճակը- Հոնքերի մեջտեղի հատվածում կարմրություն, ակնհայտ և խորը կնճիռներ, կարմրած այտեր, դեմքի անառողջ գույն:

Օրական մեկ գավաթ գինին կարող է զարմանալիորեն վնասել մաշկը: Եթե ալկոհոլ օգտագործելուց հետո ձեզ մոտ մաշկի վիճակի վատթարացում եք նկատել, ամենայն հավանականությամբ,  լյարդը գտնվում է ծանրաբեռնվածության փուլում: 3 շաբաթ ալկոհոլ մի օգտագործեք և կնկատեք, որ աղիները վերադառնում են իրենց սովորական աշխատանքին, իսկ մաշկի վիճակը լավանում է:

2. Շաքար

Մաշկի վիճակը- Ճակատին ակնե և կնճիռներ, կախված մաշկ աչքերի ներքևի հատվածում,  դեմքի վրա դուրս տված հատվածներ, դեմքի սփրթնածություն: Ինսուլինի արագ և շատ բարձրանալու արդյունքում սկսում են թափվել նաև հոնքերը:

Բրինձը, թխվածքները, մրգային հյութերը, շոկոլադն ու տարատեսակ կոնֆետները հարթ մաշկի առաջին թշնամիներն են: Վնասակար քաղցրավենիքները փոխարինեք մեղրով, չրեղենով, թարմ մրգերով:

3. Կաթ

Մաշկի վիճակը- Աչքերի ներքևի հատվածներում սև շրջանակներ և պարկեր, սպիտակ ակնե, ծնոտի հատվածում դուրս տված վիճակ:

Խանութում վաճառվող  կաթնամթերքները կարող են հորմոնային դիսբալանս առաջացնել: Որոշ մարդկանց մոտ այդ երևույթները կարող են ավելի սուր արտահայտվել: Կաթը, պանիրը, յոգուրտն ու ոչ յուղոտ կեֆիրը ոչ մի օգուտ չեն բերում ձեր օրգանիզմին:

4. Գլյուտեն

Մաշկի վիճակը- Ուռած այտեր, կարմրած դեմք, ծնոտի հատվածում դուրս տված վիճակ:

Գլյուտեն պարունակող մթերքները փոխարինեք նրանցով, որոնք չեն պարունակում գլյուտեն: Սա նշանակում է, որ սովորական ալյուրը պետք է փոխարինել բրնձի կամ հնդկաձավարի ալյուրով, իսկ կիսաֆաբրիկատներն անհրաժեշտ է հանել սննդակարգից: Մրգեր, բանջարեղեններ, թարմ ձուկ և միս. Ահա՝ պետք է հետևել այս սննդակարգին:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս ուղղագրական թեստը
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․