Արդյոք կարելի՞ է «նախօրոք» քնել և էլի 5 պատասխան այն մարդկանց հարցերին, որոնց քնի ռեժիմն այնքան էլ կանոնավոր չէ

Այն մասին, որ մարդը լիարժեք գիշերային հանգստի կարիք ունի բոլորը գիտեն։

Գիտենք նաև քնի պակասի հետևանքների մասին։

Բայց էլ ի՞նչն է բացի քնի մշտական դեֆիցիտից ռեժիմի խանգարում համարվում այսօր կպարզենք zNews-ի հետ միասին։

 

1. Արդյո՞ք կարելի է չքնել կարևոր միջոցառումից առաջ

Թվում է, թե մեկ անքուն գիշերը վնաս չի հասցնի, հատկապես եթե հաջորդ օրն օրինակ քննության եք և պետք է հասցնեք սովորել բոլոր տոմսերը։

Պարզվում է, որ պատասխանատու միջոցառումից առաջ քունը պարզապես անհրաժեշտ է։ Հետազոտություններից մեկի ժամանակ մասնակիցներից պահանջվել է օրվա ընթացքում ստացված գիտելիքները ներկայացնել անմիջապես և լիարժեք քնից հետո։ Պարզվել է, որ երկրորդ դեպքում նրանք շատ ավելի լավ են հիշել այն ամենը, ինչ սովորել էին նախօրեին։

Սա ապացուցում է, որ հիշողությունների փոխանցումը կարճաժամկետ պահպանումից երկարաժամկետի հենց քնի մեջ է տեղի ունենում։ Այնպես որ, եթե ցանկանում եք լավ հիշել այսօրվա սովորածը վաղը, պետք է լավ քնեք։

2. Իսկ եթե հիշելու ոչինչ չունենք, ապա անքուն գիշերը սարսափելի չէ՞։

Իրականում նույնիսկ մեկ անքուն գիշերն իր մասին զգացնել է տալիս։ Հետազոտությունները ցույց են տվել, որ երկար ժամանակ արթուն մնացող մարդու զգացողություններն ու վարքը նման են ալկոհոլի ազդեցության տակ գտնվող մարդու վարքին և նույնիսկ շիզոֆրենիայի ախտանիշներին։

3. Լավ, իսկ ինչ անել, եթե անհնար է խուսափել անքուն գիշերվանից։ Միգուցե հնարավոր է նախօրոք «պահուստային» քնելը։

Իսկ սա իրոք լավ գաղափար է։ Փորձերը ցույց են տվել, որ նախօրոք քուն «կուտակելով» անքնության տհաճ ախտանիշները կարելի է նվազագույնի հասցնել, ինչպես նաև վերականգնման ժամկետը։ Միայն թե պետք է ճիշտ «կուտակել» քունը։ Ենթադրենք գիտեք, որ մի քանի օրից պետք է մի գիշեր չքնեք։ Այդ պակաս ժամերը բաշխեք նախօրդ օրերի գիշերային քնի վրա։ Կամ ցերեկային քուն կազմակերպեք՝ 13:00-15:00 ցերեկվա քնի կատարյալ ժամերն են։

4. Իսկ արդյո՞ք երկար քնելը նույնպես վնասակար է։

Հետազոտությունները ցույց են տալիս, որ նրանց մոտ, ովքեր նորմայից 5 ժամ պակաս են քնում, վաղ մահացության ռիսկը 65%–ի է հասնում, իսկ նրանք, ովքեր մշտապես 8 ժամից ավել են քնում՝ 25%-ի։ Իհարկե, այս հետազոտությունները դեռ վերջնական չեն ապացուցում, որ մահվան պատճառը հենց ավել քունն է եղել։ Այնպես որ սպասենք նոր տվյալների, բայց ամեն դեպքում, ապահովության համար, աշխատենք օրական 8-9 ժամից ավել չքնել։

5. Իսկ եթե աշխատենք գիշերը, իսկ ցերեկը 8 ժամ քնենք, ի՞նչ հետևանքներ կարող են լինել օրգանիզմի համար ։

Ցավոք մեր օրգանիզմը չի կարողանում լիովին համակերպվել այս ռեժիմին։ Գիտնականները պնդում են, որ գիշերային հերթափոխով աշխատողների միայն 25%-ն է կարողանում զգալիորեն հարմարվել այս ժամերին, իսկ 3%-ից քիչը լիովին են հարմարվում (մելատոնին հորմոնի արտադրությունը, որը կարևոր դեր է խաղում քնի կարգավորման հարցում, նրանց մոտ ցերեկային քնի ժամանակ է իր գագաթնակետին հասնում)։ Հետազոտությունները նաև ցույց են տալիս, որ գիշերային աշխատողների մոտ հակաօքսիդանտային պաշտպանության մակարդակը շատ ավելի ցածր է։

6. Ինչու՞, երբ գիշերային քունը երկար է, բայց ընդհատումներով, առավոտյան այնպիսի զգացողություն է, կարծես քնած չլինես։

Իրոք, նույնիսկ լիարժեք տևողությամբ քնի ընթացքում մի քանի անգամ արթնանալն այնպիսի զգացողություն է առաջացնում մեր օրգանիզմում, կարծես շատ քիչ քնած լինենք։ Սա ապացուցում է նաև հետազոտությունը, որի ժամանակ երկու խմբի մարդկանց միևնույն թետսն են տվել. առաջին խմբի մարդիկ չորս ժամ են քնած եղել գիշերը, մյուս խումբը ութ ժամ, սակայն ընդհատումներով։ Երկու խմբի կամավորներն էլ ուշադրության թեստում նույն չափով սխալներ են թույլ տվել, նրանց մոտ գերհոգնածությունը, գիտակցության խառնաշփոթը, սթափության նվազումը և դեպրեսիվ տրամադրությունը հավասարաչափ է արտահայտվել։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Տեսահոլովակի պրեմիերա. Արկադի Դումիկյան – «Նոր տարվա գիշեր»
ԱՄՆ-ի ամենասարսափազդու կղզին (Video)
Միայն առավել ուշադիրները կկարողանան գտնել բոլոր 12 տարբերությունները․ Կարո՞ղ եք գլուխ հանել
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան – «Հյուսիս – հարավ»
Երազում երբևէ ընկե՞լ եք կամ խայթող օձեր տեսել․ ահա այս և այլ տարածված երազների իրական նշանակությունները
Թեստ․ Նկարում երկու աղջիկ է թաքնված․ կկարողանա՞ք նկատել նրանց

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Տեսահոլովակի պրեմիերա․ Լյանա Ուլիխանյան – «Չեմ կրնա»
Թևատակերի հատվածում ցավի 7 հիմնական պատճառները
Թեստ․ Ստուգիր հայերենիդ իմացությունը մեզ հետ
Ե՞րբ կնշվի Սուրբ Զատիկը 2025 թվականին
Ուրեապլազմոզի առաջացման պատճառները, ախտանշաններն ու բուժման եղանակները
ԹԵՍՏ․ Այս երկու դեռահասների մայրիկին կարող են գտնել միայն ամենաուշադիրները
21 հրաշալի միտք և աֆորիզմ մայրիկների մասին
Անունների նշանակությունը. ի՞նչ նշանակություն ունի Ձեր անունը
Նար-Դոսի՝ հոգին տակնուվրա անող 20 մտքերը, որոնցից հետո կցանկանաս նորից ու նորից սիրել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Տեսահոլովակի պրեմիերա․ Լյանա Ուլիխանյան – «Չեմ կրնա»
Տեսահոլովակի պրեմիերա. Արկադի Դումիկյան – «Նոր տարվա գիշեր»
ԱՄՆ-ի ամենասարսափազդու կղզին (Video)
ԹԵՍՏ․ Այս երկու դեռահասների մայրիկին կարող են գտնել միայն ամենաուշադիրները
Կապս խզեցի, ամենադաժան բանն է, երբ թիկունքից հարվածը ընդունում ես քո տնից. ինչու Արտյոմ Կարապետյանը չի շփվում 5 քույրերի հետ
Միայն առավել ուշադիրները կկարողանան գտնել բոլոր 12 տարբերությունները․ Կարո՞ղ եք գլուխ հանել
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան – «Հյուսիս – հարավ»
Երազում երբևէ ընկե՞լ եք կամ խայթող օձեր տեսել․ ահա այս և այլ տարածված երազների իրական նշանակությունները
Թեստ․ Նկարում երկու աղջիկ է թաքնված․ կկարողանա՞ք նկատել նրանց