
Ի՞նչ է պատրաստում 2022 թվականը Կենդանակերպի նշանների համար։
Խոյ
Համառ Խոյերը 2021 թվականի ընթացքում հաստատակամորեն աշխատում էին՝ ներդնելով բոլոր ուժերը: Աստղագետները նրանց խորհուրդ են տալիս նոր տարում հիշել նաեւ այլ գործերի մասին, հետե նայել ու էներգիան նոր հուն ուղղել: 2022 թվականի հովանավոր Վագրին ուրախացրեք լարված աշխատանքից հետո հանգստանալու ունակությամբ եւ ուշադրություն հատկացրեք նրանց, ովքեր հանդուրժել են ձեզ լարված տարվա ընթացքում: Ապացուցեք մտերիմներին, որ կարող եք լինել քնքուշ, հոգատար եւ անշահախնդիր օգնել բոլորին:
Ցուլ
Ցուլերը պետք է մոռանան դանդաղկոտության մասին: Հաջողության հասնելու ձեր ցանկությունն ըստ արժանվույն կգնահատվի, եւ 2022 թվականի սկզբին արդեն կկարողանա ապագա հաղթանակների հիմքը դնել: Աստղագետները խորհուրդ են տալիս ժամանակավորապես թաքցնել սուր եղջյուրները: Ձեզ աներեւակայելի տարի է սպասվում, կիրականանան ձեր բոլոր ցանկությունները: Նոր տարվա հովանավորը նաեւ կհոգա, որ Ցուլերի ընտանեկան կյանքը բարեկեցիկ լինի:
Երկվորյակ
2022 թվականին Երկվորյակներին վճռականություն է պետք: Դուք ուժերի մեծ հոսք կզգաք եւ կկարողանաք դեպի լավը փոխել ձեր կյանքը: Հաջողության հասնելու համար մի կողմ նետեք ձեր կյանքից ավելորդությունները: Դա վերաբերում է ոչ միայն հին ու անպետք իրերին, այլեւ մտքերին, որոնք ձեզ թույլ չեն տալիս առաջ ընթանալ: Վագրի հովանավորությամբ հնարավորություն կունենաք հարթել անձնական կյանքը, բայց հիշեք, որ Վագրը նաեւ ընտանիք է սիրում այդ պատճառով խուսափեք կարճատեւ սիրավեպերից: Մի մոռացեք ձեր մտերիմների մասին, նրանց ուրախացրեք ձեր ուշադրությամբ:
Խեցգետին
Խեցգետինները Կենդանակերպի նշանների ամենախորհրդավոր եւ հոռետես ներկայացուցիչն են: Նրանք շատ են սիրում իրենց փրկարար բները, որոնցում փորձում են թաքնվել ցանկացած հնարավորության դեպքում: Վագրը ձեզ կօգնի փոխվել եւ հաղթահարել սեփական անվճռականությունը: Խեցգետինները պետք է վարժվեն ոչ թե հետ շարժվել, այլ հպարտորեն ընդունել յուրաքանչյուր օրը: Միայնակ Խեցգետիններին 2022 թվականին բախտը կժպտա: Բաց մի թողեք ձեր սիրելիի հետ հանդիպումը:
Առյուծ
Հպարտ Առյուծները 2022 թվականին ստիպված կլինեն հաճախ բաժանվել իրենց թագից: Վագրը, անկասկած, հավուր պատշաճի ներկայանալու բազմաթիվ հնարավորություններ կընձեռի, սակայն տանը ստիպված կլինեք խլացնել փառքի ձայնը: Ինքնասիրահարվածությունն ու եսասիրությունը ձեզ չեն օգնի, քանի որ ձեր հարազատները պարզապես չեն հասկանա դա: Զգոն եղեք ու չափը մի անցեք:
Կույս
Կույսերը պետք է փոխեն ոչ միայն իրենց աշխարհընկալումը, այլեւ հիմար սովորույթները: Աստղագետները խորհուրդ են տալիս անցյալում թողնել հոռետեսությունը: Վագրը կարող է պարզապես չհասկանալ ձեր տրամադրվածությունն ու ավելի դրական մարդու փնտրել: Սկսեք գործել հենց Ամանորի գիշերվանից սկսած, որպեսզի ձեր աշխատանքը հաճույք եւ նյութական բարեկեցություն բերի 2022 թվականի վերջին:
Կշեռք
2022 թվականին Կշեռքներին խորհուրդ է տրվում ամեն ինչ կշռադատել: Ձեր իմպուլսիվությունը կարող է չար կատակ խաղալ: Ամեն ինչում ոսկե միջին գտեք: Համարձակ եւ էներգիայով լի եղեք, որպեսզի դրանք ուղղեք մրցակիցների հետ պայքարի եւ նոր բարձունքներ գրավելու համար: Աստղագետները Կշեռքներին խորհուրդ են տալիս ծրագրել ամբողջ տարվա անելիքները, որպեսզի բոլոր 12 ամիսները հաջող անցնեն:
Կարիճ
Կարիճները ստիպված կլինեն թաքցնել իրենց մահացու խայթոցը, եթե ուզում են 2022 թվականը բարեկեցիկ անցկացնել: Վագրը ձեզ երջանկություն կբերի եւ զարգացման բազմաթիվ ուղիներ կբացի: Դուք կարող եք հասնել ցանկացած բարձունքի, զբաղվել սեփական գործով՝ ստանալով ոչ միայն եկամուտ, այլեւ հաճույք: Հիշեք ընկերների մասին, որոնք կօգնեն ցանկացած դժվարին իրավիճակում: Իսկ ձեր թույնը պահեք մրցակիցների եւ նրանց համար, ովքեր ցանկանում են ձեր ձեռքերով երջանկություն եւ հաջողություն ձեռք բերել:
Աղեղնավոր
Աստղագետներն Աղեղնավորներին խորհուրդ են տալիս մեղմել եռանդը, հակառակ դեպքում կարող եք արժանանալ «տարվա խորհրդատու» պարգեւի, ինչը ձեզ չի զարդարի: Բոլորի հետ ձեր կարծիքը կիսելու փոխարեն ուշադրություն դարձրեք սեփական գործերին: Տարվա հովանավոր Վագրը ամենուր կուղեկցի ձեզ: Մի վանեք նրան եւ էներգիան ուղղեք սիրո հարցերին: Դուք կարողանում եք սրտեր նվաճել, այդ պատճառով ձեր կեսին գտնելն այնքան էլ դժվար չի լինի:
Այծեղջյուր
Այծեղջյուրները պետք է խաղաղեցնեն իրենց հավակնությունները: Ձեր եղջյուրները կօգնեն առաջնորդի դերում հայտնվել, բայց չափազանց շատ մղումն ավելորդ կլինի: Ամենամեծ հիասթափությունը ձեզ համար ձանձրույթը կլինի: 2022 թվականին ձեզ սպասվում է մեծ սեր կամ հարաբերություններ, որոնցից անգնահատելի փորձ կքաղեք: Գալիք տարում նաեւ մեծ քանակությամբ հաճելի անակնկալներ կստանաք:
Ջրհոս
Ջրհոսներին աշխատանքում առաջընթաց արձանագրելու համար ստեղծագործական էներգիայի հոսք է անհրաժեշտ: Մի կենտրոնացեք խնդիրների լուծման ստանդարտ մեթոդների վրա: Սակայն մի տարվեք, երեւակայության բուռն հոսքը կարող է խանգարել: 2022 թվականի հովանավոր Վագրը կօգնի ձեզ անձնական կյանքի հարցում: Ընտանիք ունեցողներին ռոմանտիկ ժամանակաշրջան է սպասվում, իսկ միայնակները կհանդիպեն իրենց կեսին:
Ձկներ
2022 թվականին Ձկները պետք է լողան իրենց ջրամբարի սահմաններից դուրս: Սեփական ակվարիումից դուրս ձեզ բազմաթիվ արկածներ են սպասվում, որոնք միշտ բարեհաջող կավարտվեն: Լռությունը, իհարկե, ոսկի է, սակայն զրույցները նշանակալի կլինեն ձեզ համար: Եթե մշտապես լռեք, ապա ձեր հանճարեղ մտքերն այդպես էլ չեն իրականանա: Համարձակ գործեք:
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ