
Չեբուրաշկայի մասին վիպակները Էդուարդ Ուսպենսկին հետագայում որպես պիեսներ` ստեղծել է մի քանի համահեղինակների հետ միասին: Գրքի հիման վրա, ռեժիսոր և համահեղինակ սցենարիստ Ռոման Կաչանովը թողարկել է չորս մուլտֆիլմ:
Գրքի սկզբնական տարբերակում, արտաքնապես Չեբուրաշկան իրենից ներկայացնում էր փոքրիկ ականջներով, շագանակագույն մորթիով և ետևի թաթերի վրա քայլող տգեղ արարածի:
Ներկայումս հայտնի Չեբուրաշկայի բարեհոգի կերպարը, որն ունի մեծ ականջներ և մեծ աչքեր, առաջին անգամ հայտնվել է «Կոկորդիլոս Գենան» մուլտֆիլմում և ստեղծվել է բեմադրող նկարիչ Լեոնիդ Շվարցմանի անմիջական մասնակցությամբ:
Աղբյուրը՝ MediaNews