Ինչու՞ են կանայք դավաճանում

Զույգերի դավաճանության մասին խոսելիս մարդիկ բաժանվում են երեք ճամբարների։ Առաջին՝ նրանք, ովքեր կարծում են, որ տղամարդիկ ավելի հաճախ են դավաճանում, քան կանայք, երկրորդ՝ կանայք գերազանցում են տղամարդկանց այս հարցում, եւ երրորդ՝ դավաճանող կանանց եւ տղամարդկանց թիվը հավասար է։

Ըստ վիճակագրական տվյալների՝ կանանց 21-50%-ը գոնե մեկ անգամ դավաճանել է իր ամուսնուն։  Իհարկե, ցանկացած պարագայում դավաճանությունն իր պատճառներն ունի, բայց այսօր կքննարկենք, թե ինչու են դավաճանում կանայք։

1. Տղամարդն անուշադիր է

Ընտանեկան կյանքի ընթացքում զույգերը սկսում են ավելի անտարբեր լինել միմյանց նկատմամբ, ինչն էլ դառնում է հաճախակի վիճաբանությունների եւ անհետաքրքիր կյանքի պատճառ։ Արդյունքում, ամուսինն իր ժամանակն անցկացնում է համակարգչի առաջ խաղ խաղալով, ավտոտնակում, բայց ոչ իր սիրելի կնոջ կողքին։ Ահա հենց այս անտարբերությունն էլ կարող է «դրդել» կնոջը դավաճանել ամուսնուն։

Երբ տղամարդն անտարբեր է ձեր նկատմամբ, նշանակում է, որ դուք այլեւս հետաքրքիր չեք նրան։ Ուրեմն ժամանակն է, ոճային փոփոխություններ անել եւ ավելի կանացի դառնալ։ Ուշադրություն դարձրեք ձեր արտաքին տեսքին, ոճին, սանրվածքին հագուստին, օծանելիքին եւ այլն։ Ցանկացած տղամարդ գեղեցիկ կին է ցանկանում տեսնել իր կողքին։

2. Թուլակամ ամուսին

Իրականում սա մեծ խնդիր է հարաբերություններում, նույնիսկ եթե կինը չի դավաճանում իր ամուսնուն։ Տղամարդը պետք է հավասարակշռված, հասուն, կայուն, ուժեղ լինի, ում կողքին կինն իրեն թույլ, բայց պաշտպանված կզգա։ Եվ եթե կինն այս զգացողությունները չի ունենում, նա փորձում է այս ամենը մեկ ուրիշի մեջ գտնել։

Այս ցանկությունը զսպելու համար մեծ կամքի ուժ է հարկավոր, սակայն դավաճանելուց առաջ պետք է մի լավ մտածել՝ միգուցե դուք կարող եք վերանայել ձեր բնավորության գծերը եւ դադարեք այդքան ուժեղ ու պահանջկոտ լինել։

3. Ամուսինը կնոջ կողքին չէ

Ամուսինը մշտապես գործուղման է, եւ նա բացակայում է կնոջ կյանքից։

Իհարկե, այսպես կյանքն անհետաքրքիր է, եւ կինը ցանկանում է Կին զգալ իրեն՝ մտածելով դավաճանության մասին։ Իսկ ի՞նչ անել այս պարագայում։

Առաջին հերթին պետք է հիշել, թե ինչու է ամուսինը հեռացել ձեզանից. միգուցե բաժանումը եղել է ձեր երկուսի որոշումը։ Բացի այդ, պետք է մտածել, որ նա նույնպես առանց զուգընկեր է, միայնակ է զգում իրեն, բայց ձեզ չի դավաճանում։ Եվ իհարկե, չի կարելի հիմար կասկածների պատճառով սեպ խրել հարաբերությունների մեջ։ Այս պարագայում կարելի է ստեղծագործել եւ նոր հոբբիով զբաղվել։

4. Ամուսնուց վրեժխնդիր լինել

Ամուսինը ձեզ դավաճանել է, եւ դուք ցանկանում եք վրեժխնդիր լինել ու հարմար առիթի դեպքում պատրաստ եք դիմել այդ քայլին։

Ճիշտ է, ցանկացած դավաճանված կին վիրավորված է, սակայն պետք է  փոքր-ինչ սպասել եւ սթափ որոշումներ ընդունել։ Երկար մտածելուց հետո դուք հաստատ կհասկանաք, որ դավաճանելու փոխարեն, պետք է անել ամեն ինչ՝ ընտանիքը փրկելու եւ տղամարդուն դարձի բերելու համար։

5. Ինտիմ կյանքի փոփոխության ցանկություն

Երբ ամուսինը չի բավարարում կնոջը, վերջինիս մոտ դավաճանության ցանկություն է առաջանում։

Եթե սեռական կյանքում ինչ-որ բան զույգերից մեկին չի գոհացնում, ապա նա այդ մասին անպայման պետք է բարձրաձայնի։ Պետք է զուգընկերոջն ասել, որ դա շատ կարեւոր է ձեզ համար եւ հարկավոր է միասին լուծել այդ խնդիրը։

Իրադրությունն ավելի է բարդանում, երբ տղամարդը տառապում է իմպոտենցիայով, իսկ կինը սեռական ակտիվ կյանք է ուզում վարել։ Այս դեպքում պետք է դիմել մասնագետի օգնությանը։ Դավաճանությունը հարցի լուծում չէ։

6. Նոր զգացողություններ

Կինն ունի ամեն ինչ, բայց հանկարծ հայտնվում է հաճելի մեկը, ում նա չի ճանաչում, բայց հանուն նրա պատրաստ է հրաժարվել ամեն ինչից. ասես ֆիլմի սցենարի լինի։ Նորահայտ տղամարդու հետ նա իրեն զգում է 18 տարեկան երիտասարդ կին, որը ստիպված չէ ընթրիք պատրաստել, երեխաներին դասերը սովորեցնել եւ այլն։Երբեմն այս արկածները վերածվում են լուրջ հարաբերությունների, երբեմն պարզապես սահմանափակվում են մի քանի հանդիպումներով։

Այս պարագայում խելամիտ քայլեր կատարելու համար պետք է հիշել ոչ թե ընտանեկան կյանքը, այլ կին-ամուսին հարաբերությունները։ Որքանո՞վ եք դուք համապատասխանում, բավարարում, ուշադրություն եւ հոգատարություն տալիս իրար։ Արդյոք ձեր սիրային արկածը կարող է փոխարինել այս ամենը։

7. Կինը կարծում է, որ ավելի լավին է արժանի

Սա բավականին անբացատրելի զգացում է։Կնոջը չի բավարարում իր ամուսնությունը։ Այն ասես ծանր բեռ լինի իր համար՝  նա չի կարող թողնել ու հեռանալ, բայց միեւնույն ժամանակ չի կարող շարունակել տանել այն։ Այս կնոջ համար ամուսնությունը ուղղակի սոցիալական դիրք է հասարակության մեջ, դրա համար նա կարծում է, որ կարող է բարելավել այդ դիրքը՝ ավելի լավին գտնելով։

Սակայն սա անազնիվ քայլ է, քանի որ զուգընկերներից ամեն մեկը պատասխանատու է հարաբերությունների համար եւ այս դեպքում դավաճանությունը թուլության նշան է։ Ցանկացած պարագայում պետք է երկուսով լուծել խնդիրները եւ որքան արագ, այնքան ավելի լավ։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Տեսահոլովակի պրեմիերա. Արկադի Դումիկյան – «Նոր տարվա գիշեր»
ԱՄՆ-ի ամենասարսափազդու կղզին (Video)
Միայն առավել ուշադիրները կկարողանան գտնել բոլոր 12 տարբերությունները․ Կարո՞ղ եք գլուխ հանել
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան – «Հյուսիս – հարավ»
Երազում երբևէ ընկե՞լ եք կամ խայթող օձեր տեսել․ ահա այս և այլ տարածված երազների իրական նշանակությունները
Թեստ․ Նկարում երկու աղջիկ է թաքնված․ կկարողանա՞ք նկատել նրանց

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

ԹԵՍՏ. Գիտեք՝ ինչպես են գրվում այս բառերը. «Խ, թե՞ Ղ»
ԹԵՍՏ․ Եթե անսխալ պատասխանեք թեստի բոլոր հարցերին, կնշանակի, որ ձեր ուղեղն աշխատում է ինչպես շվեյցարական ժամացույցը
Թեստ․ Նշվածներից ո՞վ է ծագումով հայ՝ առաջի՞նը, թե՞ երկրորդը
Գիտելիքներ ստուգող ԹԵՍՏ․ Միայն խելացին կկարողանա 10/8 արդյունքով անցնել այս թեստը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
Հետաքրքրաշարժ թեստ․ Գտի՛ր ավելորդը
ԹԵՍՏ. Գիտե՞ք արդյոք հայտնի դարձվածքները
ԹԵՍՏ. Միայն միջինից բարձր IQ ունեցողներն են կարողանում անցնել այս թեստը
Թեստ. Արդյոք իսկական հայ եք դուք, ստուգեք ձեր գիտելիքները այս թեստի միջոցով

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Տեսահոլովակի պրեմիերա. Արկադի Դումիկյան – «Նոր տարվա գիշեր»
ԱՄՆ-ի ամենասարսափազդու կղզին (Video)
ԹԵՍՏ․ Այս երկու դեռահասների մայրիկին կարող են գտնել միայն ամենաուշադիրները
Կապս խզեցի, ամենադաժան բանն է, երբ թիկունքից հարվածը ընդունում ես քո տնից. ինչու Արտյոմ Կարապետյանը չի շփվում 5 քույրերի հետ
Միայն առավել ուշադիրները կկարողանան գտնել բոլոր 12 տարբերությունները․ Կարո՞ղ եք գլուխ հանել
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան – «Հյուսիս – հարավ»
Երազում երբևէ ընկե՞լ եք կամ խայթող օձեր տեսել․ ահա այս և այլ տարածված երազների իրական նշանակությունները
Թեստ․ Նկարում երկու աղջիկ է թաքնված․ կկարողանա՞ք նկատել նրանց
Տեսահոլովակի պրեմիերա. Ռազմիկ Ամյան և Սոնա – «Գիտես»