Դերասան, հումորիստ Հովհաննես Դավթյանը հայր է դարձել: Լույս աշխարհ է եկել նրա դուստրը:
Այս մասին հումորիստը հայտնել է Ֆեյսբուքի իր էջում՝ լակոնիկ գրառում կատարելով՝ «Սոֆի»։
Գրառման մեկնաբանություններում դերասանին շտապել են շնորհավորել նրա ընկերներն ու գործընկերները՝ երեխային մաղթելով առողջ և անհոգ մանկություն։