Մայրն իր աղջկա հետ սկսեց ծիծաղել խանութում հարսանեկան զգեստ փորձող գեր աղջկա վրա․ խանութի տիրուհու պատասխանն ուղղակի զարմացրեց բոլորին

Կարդալով այս հուզիչ պատմությունը՝ ես սկսեցի լաց լինել։ Խնդրում եմ, կարդացեք այն և հետևություններ արեք։

Հարսանեկան զգեստների խանութում մի գեր աղջիկ զգեստ էր փորձում։

Նա ուզում էր թագուհու տեսք ունենալ այդ հատուկ օրը։

Այդ պահին խանութ են մտնում մի մայր և աղջիկ՝ իրենց պատվերի հետևից։ Այդ աղջիկը շուտով պետք է ամուսնանար։ Եվ այդ պահին նրանք, ծաղրելով և ծիծաղելով, ասում են. «Մենք մտածում էինք, որ կետերը չեն ամուսնանում»։

Դա լսեց խանութի վաճառողուհին, ով միաժամանակ խանութի տերն էր։ Նա հարցրեց այդ կնոջ և աղջկա անունները, այնուհետև գրեց թղթի վրա մի բան և տվեց նրանց։ Դա կտրոն էր, որը մերժում էր նրանց պատվերը և վերադարձնում գումարը։

– Ինչպե՞ս թե, աղջիկս մեկ շաբաթից ամուսնանում է, մենք չենք հասցնի նոր զգեստ պատվիրել, այն էլ՝ այսպիսի գեղեցիկ զգեստ։ Չի կարելի մերժել պատվերը,- ասում էր աղջկա մայրը։

Վաճառողուհին նայեց նրանց և ասաց.

«Ես չեմ ուզում, որ ձեր պատճառով ինչ-որ հարսնացու իրեն վատ զգա։ Այնպես որ, վերցրեք այս կտրոնը և հեռացեք այստեղից, քանի դեռ ես ոստիկանություն չեմ կանչել»։

Ինքնահավան և իրենց բարձր դասող մայրը և աղջիկը չգիտեին, որ խանութի տիրուհու աղջիկն ունի վահանաձև գեղձի դիսբալանս, և նա նույնպես գեր է, ինչպես խանութում զգեստը փորձող հարսնացուն, և նա պայքարում է ավելորդ քաշի դեմ։ Այդ պատճառով էլ խանութի տիրուհին որոշել էր լինել արդարության կողմնակից՝ հասկանալով, որ մի օր այդ նույն բանը կարող են ասել նաև իր աղջկան։

Եվ իսկապես, ցանկացած հարսնացու իրավունք ունի այդ օրը լինել շատ գեղեցիկ և անկրկնելի։ Եվ ոչ ոք իրավունք չունի նրան զրկելու այդ հաճույքից։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Տեսահոլովակի պրեմիերա. Արկադի Դումիկյան – «Նոր տարվա գիշեր»
ԱՄՆ-ի ամենասարսափազդու կղզին (Video)
Միայն առավել ուշադիրները կկարողանան գտնել բոլոր 12 տարբերությունները․ Կարո՞ղ եք գլուխ հանել
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան – «Հյուսիս – հարավ»
Երազում երբևէ ընկե՞լ եք կամ խայթող օձեր տեսել․ ահա այս և այլ տարածված երազների իրական նշանակությունները
Թեստ․ Նկարում երկու աղջիկ է թաքնված․ կկարողանա՞ք նկատել նրանց

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Տեսահոլովակի պրեմիերա․ Լյանա Ուլիխանյան – «Չեմ կրնա»
Թևատակերի հատվածում ցավի 7 հիմնական պատճառները
Թեստ․ Ստուգիր հայերենիդ իմացությունը մեզ հետ
Ե՞րբ կնշվի Սուրբ Զատիկը 2025 թվականին
Ուրեապլազմոզի առաջացման պատճառները, ախտանշաններն ու բուժման եղանակները
ԹԵՍՏ․ Այս երկու դեռահասների մայրիկին կարող են գտնել միայն ամենաուշադիրները
21 հրաշալի միտք և աֆորիզմ մայրիկների մասին
Անունների նշանակությունը. ի՞նչ նշանակություն ունի Ձեր անունը
Նար-Դոսի՝ հոգին տակնուվրա անող 20 մտքերը, որոնցից հետո կցանկանաս նորից ու նորից սիրել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Տեսահոլովակի պրեմիերա․ Լյանա Ուլիխանյան – «Չեմ կրնա»
Տեսահոլովակի պրեմիերա. Արկադի Դումիկյան – «Նոր տարվա գիշեր»
ԱՄՆ-ի ամենասարսափազդու կղզին (Video)
ԹԵՍՏ․ Այս երկու դեռահասների մայրիկին կարող են գտնել միայն ամենաուշադիրները
Կապս խզեցի, ամենադաժան բանն է, երբ թիկունքից հարվածը ընդունում ես քո տնից. ինչու Արտյոմ Կարապետյանը չի շփվում 5 քույրերի հետ
Միայն առավել ուշադիրները կկարողանան գտնել բոլոր 12 տարբերությունները․ Կարո՞ղ եք գլուխ հանել
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան – «Հյուսիս – հարավ»
Երազում երբևէ ընկե՞լ եք կամ խայթող օձեր տեսել․ ահա այս և այլ տարածված երազների իրական նշանակությունները
Թեստ․ Նկարում երկու աղջիկ է թաքնված․ կկարողանա՞ք նկատել նրանց