Պարանոցին փոքրիկ կուզի առաջացման պատճառներն ու դրանից ազատվելու արդյունավետ տարբերակ

Յուրաքանչյուր կնոջ էլ անհանգստացնում է պարանոցի վրայի փոքրիկ կուզը(«այրու կուզ» կամ բաշ)՝ հատկապես 45 տարեկանից հետո, քանի որ այն շատ տհաճ է և անհրապույր:

Այս խնդիրը կարող է պայմանավորված լինել մի քանի պատճառով, որոնցից են.

1. ողնաշարի պարանոցային հատվածում փոփոխությունները (ամենից հաճախ 7-րդ պարանոցային և 1-ին կրծքային ողերի հատվածում)

2. պարանոցի ետնամասի մկանների սպազմը,

3. ավշի վատ դրենաժը, ինչի հետևանքով հեղուկը կուտակվում է հյուսվածքներում և առաջանում այտուցվածություններ,

4. արյան ու էներգիայի վատ շրջանառության հետևանքով ճարպերի կուտակումները և այլն:

Սակայն այս տհաճ խնդրից ազատվելու համար կա մի բավական արդյունավետ վարժություն: Այս վարժությունները կատարելուց առաջ անհրաժեշտ է նախապես «տաքացնել» պարանոցի մկանները կամ պարզապես մի քանի անգամ պտտել գլուխը:

Վարժությունները կարելի է կատարել կանգնած կամ նստած, սակայն նստած կատարելու դեպքում՝ հարկավոր է ուշադիր լինել, որպեսզի աթոռը լինի առանց հենակի, իսկ մեջքը մնա ուղիղ:

1. Հարկավոր է ուղիղ ձեռքերը տանել ետ և մեջքի ետևում «կողպել»: Ափերի ներքին մակերևույթը պետք է ուղղված լինի դեպի մեջքը, իսկ դրսի մակերևույթը՝ դեպի դուրս:
2. Ձեռքերը հնարավորինս բարձրացնել վերև, միևնույն ժամանակ թիակները մոտեցնելով իրար:

3. Զգույշ ու դանդաղ գլուխը ետ տանել՝ ծոծրակով հպվելով մեջքին: Վարժության այս հատվածն արյան բարձր ճնշման դեպքում կարելի է բաց թողնել կամ կատարել շատ զգույշ:

4. Պահել այդ դիրքը 30 վայրկյան:

5. Դանդաղ ու զգույշ գլուխն ու ձեռքերը վերադարձնել սկզբնական դիրք:

6. Թուլացնել մկանները, իսկ գլուխն իջեցնել՝ կզակը մոտեցնելով կրծքին:

7. Կատարել հարթեցնող մերսում (մերսել ողնաշարի, պարանոցի ու ուսերի մկաններն այնպես, ինչպես պատկերված է նկարում): Հարկավոր է մերսել ամբողջ ուժով: Կատարել այդ գործողությունները 8 անգամ:

Այս վարժությունները նաև հանգստացնում են ծանր աշխատանքային օրվանից հետո՝ հատկապես, եթե օրն անցնում է համակարգչի առջև: Սակայն հարկավոր է հիշել, որ վարժություններն անելիս չպետք է առաջանան տհաճ զգացողություններ:

Եթե այս դիրքում 30 վայրկյան մնալը դժվար է, ապա կարելի է սկսել քչից և հետագայում ավելացնել այդ ժամանակահատվածը:

Կանխարգելիչ նպատակներով այս վարժությունը հարկավոր է կատարել երկու օրը մեկ, սակայն եթե խնդիրն արդեն անհանգստացնում է, ապա անհրաժեշտ է օրական 2-3 անգամ ժամանակ տրամադրել այս վարժությունը կատարելուն: Այս դեպքում լավ արդյունքի հասնելու համար հարկավոր է պարբերաբար կատարել նման վարժություններ ու մերսումներ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս ուղղագրական թեստը
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․