Ընդամենը 2 հանգամանք կպահպանեն ձեր ամուսնությունն ամբողջ կյանքի ընթացքում

Ցանկանու՞մ եք պահել ընտանիքը երկար տարիներ, դիմավորե՞լ ծերությունը սիրած ամուսնու հետ և երբեք չբաժանվել՝ չնայած հանդիպող խնդիրների: Դա հնարավոր է:

Սակայն նախնական պետք է հասկանալ մեկ բան՝ կատարյալ ամուսնություններ չեն լինում:

Որովհետև հարաբերությունները երկու ոչ կատարյալ մարդկանց միավորում է, իրենց բարդույթներով, վախերով և թերություններով:

Բոլորն են սխալվում, դա նորմալ է, այլ հարց է, թե ինչպես դրան վերաբերվել:

Կարելի է այդ իրավիճակից պատմություն սարքել, երկու շաբաթ նեղացած մնալ կամ մոտենալ փիլիսոփայորեն:

Եվ այսպես, հաջող ամուսնության բանալին կայանում է երկու սկզբունքում՝ սեր և ներողամտություն:

Այն պահից, երբ դուք սովորեք օգտագործել այդ սկզբունքները կյանքում, ձեր ամուսնության մեջ չեն լինի այն հասարակ բաները, որոնք սովորաբար ընտանիքներ են քանդում:

Սիրեք ձեր ամուսնուն նրա սխալներով հանդերձ

«Յուրաքանչյուր սխալ կարելի է ներել, եթե մարդը քաջություն ունի այն ընդունելու»,- Բրյուս Լի:

Սերն իր մեջ շատ բան է ներառում: Գոյություն ունի ընտանեկան սեր, ընկերական, ռոմանտիկ: Սակայն չկա ավելի ուժեղ բան, քան ունակությունը սիրել մեկին այնպիսին, ինչպիսին նա կա:

Երբ խոսքը գնում է ամուսնության մասին, պետք է հիշել, որ հարկ է սիրել ամուսնուն նրա սխալների համար ևս:

Մեզանից ոչ մեկը կատարյալ չէ: Սիրել մեկին չնայած նրա սխալների՝ դա նոր կյանք է հաղորդում ձեր հարաբերություններին: Ձեր ամուսինն էլ պետք է նույնը անի ձեր հանդեպ: Եթե դուք սխալվել եք, նա չպետք է ձեզ դատի: Նա պետք է սիրի ձեզ ձեր սխալներով, թերություններով և թուլություններով հանդերձ: Հենց այսպիսի սիրո բանաձևն է մտրեմացնում ձեզ որպես զույգ:

Մի թույլ տվեք փորձություններին կամ նրա և ձեր սխալներին խանգարել ձեզ անխոս սիրել:

Ներեք

«Մենք պետք է մեր մեջ զարգացնենք և պահպանենք ներելու ունակությունը: Նա, ով չի կարողանում ներել, չի կարողանում սիրել: Մեզանից ամենավատի մեջ էլ նույնիսկ լավ բան կա և ամենալավի մեջ՝ վատը: Երբ մենք հասկանանք դա, ավելի քիչ կատենք մեր թշնամիներին»,-Մարտին Լյութեր Կինգ կրտսեր:

Ոչ բոլոր սխալները կարելի է ներել: Սակայն մեծամասնությունը՝ հնարավոր է: Ավելի վատ բան, քան ներել չկարողանալը չկա: Դա միայն ծնում է մեղավորության, տխրության և ծանրության զգացողություններ: Ներողամտությունը հանում է բոլոր այս բացասական զգացումները և օգնում սրտին բուժվել:

Ներողամտությունը հիմնված է սիրո սկզբունքի վրա: Եթե դուք չեք կարողանում ներել, ձեզ չի հերիքում սերը: Երբեմն ներողամտությունը նշանակում է, որ դուք պետք է անեք առաջին քայլը:

Ունակ լինել սիրել զույգին նրա սխալների համար և ներելը կօգնի ձեզ միավորվել և մոռանալ անցյալը: Սիրո և ներողամտության վրա հիմնված ամուսնությունը հարատև է:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Տեսահոլովակի պրեմիերա. Արկադի Դումիկյան – «Նոր տարվա գիշեր»
ԱՄՆ-ի ամենասարսափազդու կղզին (Video)
Միայն առավել ուշադիրները կկարողանան գտնել բոլոր 12 տարբերությունները․ Կարո՞ղ եք գլուխ հանել
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան – «Հյուսիս – հարավ»
Երազում երբևէ ընկե՞լ եք կամ խայթող օձեր տեսել․ ահա այս և այլ տարածված երազների իրական նշանակությունները
Թեստ․ Նկարում երկու աղջիկ է թաքնված․ կկարողանա՞ք նկատել նրանց

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Տեսահոլովակի պրեմիերա․ Լյանա Ուլիխանյան – «Չեմ կրնա»
Թևատակերի հատվածում ցավի 7 հիմնական պատճառները
Ե՞րբ կնշվի Սուրբ Զատիկը 2025 թվականին
Թեստ․ Ստուգիր հայերենիդ իմացությունը մեզ հետ
Ուրեապլազմոզի առաջացման պատճառները, ախտանշաններն ու բուժման եղանակները
ԹԵՍՏ․ Այս երկու դեռահասների մայրիկին կարող են գտնել միայն ամենաուշադիրները
21 հրաշալի միտք և աֆորիզմ մայրիկների մասին
Նար-Դոսի՝ հոգին տակնուվրա անող 20 մտքերը, որոնցից հետո կցանկանաս նորից ու նորից սիրել
Անունների նշանակությունը. ի՞նչ նշանակություն ունի Ձեր անունը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Տեսահոլովակի պրեմիերա․ Լյանա Ուլիխանյան – «Չեմ կրնա»
Տեսահոլովակի պրեմիերա. Արկադի Դումիկյան – «Նոր տարվա գիշեր»
ԱՄՆ-ի ամենասարսափազդու կղզին (Video)
ԹԵՍՏ․ Այս երկու դեռահասների մայրիկին կարող են գտնել միայն ամենաուշադիրները
Կապս խզեցի, ամենադաժան բանն է, երբ թիկունքից հարվածը ընդունում ես քո տնից. ինչու Արտյոմ Կարապետյանը չի շփվում 5 քույրերի հետ
Միայն առավել ուշադիրները կկարողանան գտնել բոլոր 12 տարբերությունները․ Կարո՞ղ եք գլուխ հանել
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան – «Հյուսիս – հարավ»
Երազում երբևէ ընկե՞լ եք կամ խայթող օձեր տեսել․ ահա այս և այլ տարածված երազների իրական նշանակությունները
Թեստ․ Նկարում երկու աղջիկ է թաքնված․ կկարողանա՞ք նկատել նրանց