15 անթույլատրելի սխալներ, որոնք շատերն են անում լվացք անելիս

Այսօր zNews-ը որոշել է պատմել իր ընթերցողներին այն հաճախակի սխալների մասին, որոնք մենք թույլ ենք տալիս լվացք անելիս և որոնց պատճառով հաճախ փչանում են մեր իրերը։

Երբ չափն անցնում ենք քանակի առումով

Պետք չէ մեքենան բերնեբերան լցնել, ավելի ճիշտ է լվացքը մի քանի մասի բաժանել և հերթով լվանալ։ Մեքենան ծանրաբեռնվելուց փչանում է, իսկ իրերն էլ՝ վնասվում։

Սխալ տեսակավորում

Հագուստն ըստ գույների շատերն են տեսակավորում, սակայն ըստ կտորի տեսակի տեսակավորել մոռանում են։ Օրինակ, ֆլիսից իրերը պետք է առանձին լվանալ, իսկ սրբիչները չի կարելի լվանալ սինթետիկ իրերի հետ։

Անկանոն լցոնում

Թվում է թե մեքենայով լվացքի դեպքում ամենաբարդ բանը վերջում գուլպաների զույգերը գտնելն է։ Ոսկե կանոն․ սկզբում լցրեք գուլխաները, հետո նոր մնացածը։ Փորձեք և կգնահատեք արդյունքը։

Լվացող միջոցների չարաշահում

Լվացքի փոշու չափից ավել օգտագործումը հանգեցնում է փրփուրի կուտակման, ինչի արդյունքում իրերը լավ չեն մաքրվում և կեղտը մնում է օրինակ օձիքի վրա։ Դա էլ իր հերթին նպաստում է մանրէների կուտակմանը։

Շղթա

Հագուստի վրա շղթան պետք է մինչև վերջ վերև բարձրացված լինի։ Հակառակ դեպքում սուր ատամները կարող են վնասել մյուս իրերին։

Սպիտակեցնող միջոցների չարաշահում

Սպիտակեցնող միջոցների հաճախակի օգտագործումը ազդում է հագուստի կտորի որակի վրա։ Ինչու՞ չփորձել հին ու բարի եռացնելու տարբերակը։ Ջրով կաթսայի մեջ լիմոնի հյութ ավելացրեք և արդյունքը ձեզ կզարմացնի։

Կոճկած հագուստ

Զարմանալի է, բայց հագուստի վրա կոճակները պետք է քանդած լվանալ։ Հակառակ դեպքում լվացքի ընթացքում կարող է կոճակը քաշվել և պոկվել, թելերն էլ կարող են թուլանալ։

Սրբիչներըը փափկեցնող կոնդիցիոներ

Տարատեսակ փափկացնող միջոցները զրկում են կտորը խոնավություն քաշելու հատկությունից։ Այնպես որ ավելի լավ է մի քանի կաթիլ լիմոնի հյութ ավելացնեք և փափկությունն ու հաճելի հոտը ապահովված կլինեն։

Բմբուլից բաճկոնների լվացք

Բմբուլով իրեր լվանալիս մեքենայի մեջ երեք հատ թենիսի գնդակ գցեք։ Արդյունքը կզարմացնի ձեզ։

Թանկարժեք լվացող միջոցներ

Երբեմն անիմաստ է այդքան գումար ծախսել լվացող միջոցների վրա։ Օրինակ կերակրի աղը կվերադարձնի իրերի վառ գույները, կավիճը կհանի յուղոտ լաքաները, իսկ լիմոնի հյութը կփափկացնի և հաճելի բույր կհաղորդի։

Լողազգեստների լվացք

Էլաստանից և սպանդեքսից իրերը արգելվու է լվանալ մեքենայով։ Միակ լուծումը ձեռքով և միայն սառը ջրով լվանալն է։

Մեքենային հանգիստ տալ

Շատ տանտիրուհիներ հաճախ կարծում են, թե մի քանի անգամ իրար հետևից չի կարելի միացնել մեքենան և թողնում են այն հանգստանա։ Պարզվում է, որ ավելի ճիշտ է իրար հետևից լվանալը։ Այդպես նաև էլեկտրաէներգիա եք խնայում, քանի որ նախորդ լվացքից դեռ ջերմությունը պահպանվում է։

Լաքաների հեռացում

Լաքաները պետք չէ տրորել և հետո զարմանալ, որ հագուստը ծակվել է։ Փորձառու տնտեսուհիները խորհուրդ են տալիս լաքաները ոչ թե տրորել, այլ սպիտակ կտորով թրջել ու մաքրել։

Ճիշտ խնամեք մեքենան

Թողեք որ լվացքից հետո մեքենան չորանա, իսկ տարին 2-3 անգամ տաք ջրով ողողեք մի պտույտ՝ մի քիչ սպիտակ քացախ ավելացնելով։ Պարզ և արդյունավետ։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս ուղղագրական թեստը
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․