Երբեք և ոչ մի դեպքում մի՛ վերցրեք դրսում ընկած այս 10 իրերը. զգուշացնում են էքստրասենսները

Ըստ էզոթերիկների՝ անձնական բնույթի իրերը կլանում են իրենց տիրոջ էներգետիկան, և հաճախ այդ էներգետիկան բացասական է:

Այսպիսով, որպեսզի գտածոյի հետ միասին չվերցնեք նաև բացասական էնեգիայի փունջ, հարկավոր է իմանալ, թե ինչպիսի իրեր ոչ մի պարագայում չի կարելի վերցնել:

10 իր, որ ոչ մի դեպքում չի կարելի վերցնել՝ ըստ էքստրասենսների

1. Մետաղադրամներ

Մետաղադրամը հեշտությամբ կլանում է ցանկացած տեսակի էներգիա՝ թե՛ վատ, թե՛ լավ: Դրական էներգիան կարող է մետաղադրամը վերածել թալիսմանի: Իսկ այ բացասական էներգիայով լի մետաղադրամները դժվար թե նպաստեն հարստացման: Դեռևս մեր նախնիներն են նկատել, որ գտնված գումարը բերում է ավելի մեծ ծախսերի:

2. Ոսկյա զարդեր

Թանկարժեք մետաղները հեշտությամբ են ենթարկվում մոգական ներգործության, այդ իսկ պատճառով էլ ոսկյա և արծաթյա զարդերը հաճախ են օգտագործում մարդուն անիծելիս, նավսելիս և այլն: Մատանիները (հատկապես՝ ամուսնական) թողնում են դրսում անձնական կյանքի բարդություններից ազատվելու համար: Գտածոյի կրելը կարող է բերել բացասական հետևանքների, անգամ եթե տերն այն պարզապես կորցրել էր: Ուրիշի զարդը կրելն ազդում է ձեր բիոդաշտի և հետևաբար անձնական կյանքի շրջադարձերի վրա:

3. Սեփական ձեռքերով պատրաստված տիկնիկներ, արձանիկներ, փափուկ խաղալիքներ

Նման բաները հիմնականում տնից հանում են անեծքներից ազատվելու համար: Հավանականությունն այն բանի, որ իրն իր մեջ պարունակում է բացասական էներգիա, հատկապես մեծ է, եթե դուք այն գտել եք ճանապարհների խաչմերուկում կամ էլ ոչ մարդաշատ վայրում: Նմանատիպ գտածոն կարող է ձեր տուն բերել վեճ, հիվանդություններ և ֆինանսական խնդիրներ:

4. Ասեղներ, գնդասեղներ, քորոցներ

Սուր մետաղական իրերը հեշտությամբ են կլանում բացասական էներգիան, ուստի և դրսում էլ պատահաբար չեն հայտնվում: Շատ հավանական է, որ տերն այն օգտագործել է որպես պաշտպանիչ թալիսման և կորցրել է: Այս իրը լի է բացասական էներգիայով, քանի որ տիրոջը պաշտպանելիս այն կլանել է բացասական ողջ էներգիան: Եվ այսպիսով՝ այդ իրը վերցնելով՝ ողջ այն բացասականը, որ մարդիկ ցանկացել են դրա տիրոջը, կանցնի ձեզ:

5. Մկրտության խաչ

Մկրտության խաչը սերտորեն կապված է դրա տիրոջ ճակատագրի հետ: Այն իր մեջ կրում է հիշողություն տիրոջ կատարած թե՛ լավ, թե՛ վատ արարքների մասին: Կրելով ուրիշի մկրտության խաչը՝ դուք, ասես, ձեզ վրա եք վերցնում նրա խաչը, նրա ճակատագիրը: Համարվում է, որ ուրիշի խաչին անգամ թեթևակի հպվելով՝ դուք ձեզ վրա կարող եք վերցնել նրա մեղքերը:

6. Բանալիներ

Մոգական արարողություններում բանալին հաճախ օգտագործվում է դժբախտությունը կողպելու համար և ապա այն նետվում է: Բանալին գտած մարդը բացում է դուռը և իր վրա վերցնում այդ դժբախտությունը: Բանալին հատկապես մեծ վտանգ է կրում, եթե դուք այն գտել եք առվակում, ջրավազանում և նմանատիպ ջրային այլ տարածքում:

7. Թելերից պատրաստված թևնոցներ

Նմանատիպ թևնոցները հիմնականում օգտագործվում են որպես թալիսմաններ և իրենց մեջ են կլանում տիրոջն ուղղված բացասական էներգիան: Հիմնականում նման թևնոցները պատահաբար չեն կորչում, այլ կտրվում, ընկնում են այն ժամանակ, երբ բացասական էներգիայի քանակությունը հասել է իր գագաթնակետին, և թալիսմանն այլևս չի կարողանում պաշտպանել տիրոջը: Դիպչելով այս իրին՝ դուք ենթարկվոմ եք բացասական էներգիայի մեծ լիցքի:

8. Հայելիներ

Հայելիները դեռ հնուց համարվում են վտանգավոր իրեր: Հայելային մակերևույթն օժտված է հիշողությամբ և իր մեջ է պահպանում բոլոր մարդկանց և իրադարձությունների արտացոլանքների էներգետիկան: Եվ այդ էներգետիկան այն հետագայում սփռում է բոլոր նրանց վրա, ովքեր նայում են դրա մեջ:

9. Սանր

Սանրն անընդհատ գտնվում է իր տիրոջ հետ փոխգործության մեջ՝ հիմնականում կրելով էներգետիկա նրա մտքերից և որոշումներից: Այսպիսով՝ վերցնելով սանրը՝ դուք կարող եք ձեզ վրա վերցնել դրա տիրոջ բացասական էներգետիկան: Բացի այդ՝ սանրերը հաճախ են օգտագործվում մոգական ծիսակարգերում:

10. Ժամացույց

Ասում են, որ երբ մարդը մահանում է, նրա ձեռքին կապված ժամացույցը հենց այդ պահին կանգ է առնում, ուստի այս իրը տիրոջ բիոդաշտի հետ ուժեղ կապի մեջ է: Այսպիսով՝ վերցնելով նման իր՝ դուք ձեզ վրա եք վերցնում տիրոջ հիվանդություններն ու խնդիրները և խախտում եք ձեր սեփական բիոդաշտը:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Տեսահոլովակի պրեմիերա. Արկադի Դումիկյան – «Նոր տարվա գիշեր»
ԱՄՆ-ի ամենասարսափազդու կղզին (Video)
Միայն առավել ուշադիրները կկարողանան գտնել բոլոր 12 տարբերությունները․ Կարո՞ղ եք գլուխ հանել
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան – «Հյուսիս – հարավ»
Երազում երբևէ ընկե՞լ եք կամ խայթող օձեր տեսել․ ահա այս և այլ տարածված երազների իրական նշանակությունները
Թեստ․ Նկարում երկու աղջիկ է թաքնված․ կկարողանա՞ք նկատել նրանց

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Տեսահոլովակի պրեմիերա․ Լյանա Ուլիխանյան – «Չեմ կրնա»
Թևատակերի հատվածում ցավի 7 հիմնական պատճառները
Թեստ․ Ստուգիր հայերենիդ իմացությունը մեզ հետ
Ե՞րբ կնշվի Սուրբ Զատիկը 2025 թվականին
Ուրեապլազմոզի առաջացման պատճառները, ախտանշաններն ու բուժման եղանակները
ԹԵՍՏ․ Այս երկու դեռահասների մայրիկին կարող են գտնել միայն ամենաուշադիրները
21 հրաշալի միտք և աֆորիզմ մայրիկների մասին
Անունների նշանակությունը. ի՞նչ նշանակություն ունի Ձեր անունը
Նար-Դոսի՝ հոգին տակնուվրա անող 20 մտքերը, որոնցից հետո կցանկանաս նորից ու նորից սիրել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Տեսահոլովակի պրեմիերա․ Լյանա Ուլիխանյան – «Չեմ կրնա»
Տեսահոլովակի պրեմիերա. Արկադի Դումիկյան – «Նոր տարվա գիշեր»
ԱՄՆ-ի ամենասարսափազդու կղզին (Video)
ԹԵՍՏ․ Այս երկու դեռահասների մայրիկին կարող են գտնել միայն ամենաուշադիրները
Կապս խզեցի, ամենադաժան բանն է, երբ թիկունքից հարվածը ընդունում ես քո տնից. ինչու Արտյոմ Կարապետյանը չի շփվում 5 քույրերի հետ
Միայն առավել ուշադիրները կկարողանան գտնել բոլոր 12 տարբերությունները․ Կարո՞ղ եք գլուխ հանել
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան – «Հյուսիս – հարավ»
Երազում երբևէ ընկե՞լ եք կամ խայթող օձեր տեսել․ ահա այս և այլ տարածված երազների իրական նշանակությունները
Թեստ․ Նկարում երկու աղջիկ է թաքնված․ կկարողանա՞ք նկատել նրանց