zNews-ը ներկայացնում է տիբեթական հորոսկոպ, որի միջոցով կարող ես իմանալ ճակատագիրդ 97% ճշգրտությամբ:
Վառ օդային օձ
Ծննդյան տարեթիվը՝ 1940, 1952, 1964, 1976, 1988, 2000
Այս տարիներին ծնված մարդիկ բավական ոչ միանշանակ և հակասական են: Ցանկացած պահի կարող են բարի փերուց վերածվել չար հրեշի: Որպես կանոն, նրանք չեն ապրում այլ սավառնում են ամպերում՝ երազելով և հասարակ մահկանացուներին վերևից նայելով: Նրանք որպես կանոն, չեն նկատում կյանքի դժվարությունները պարզապես որովհետև չեն բախվում դրանց: Ստացվում է, որ նրանց փոխարեն բոլոր խնդիրները մեկ ուրիշն է լուծում (ծնողները, կողակիցը, նույնիսկ երեխաները): Այս նշանի մարդիկ ինֆանտիլ են, շատ զգայուն և խոցելի: Նրանք բաց և շփվող են, շատ են սիրում ուրախ և անհոգ կյանք:
- Ում հետ ընկերություն անեն՝ Սև գոմեշի
- Ումից խուսափեն՝ Կրակի պահապանից
- Բարգավաճման ժամանակ՝ փետրվար
Կոբրա
Ծննդյան տարեթիվը՝ 1941, 1953, 1965, 1977, 1989, 2001
Այս նշանի տակ ծնված մարդիկ ի ծնե բանախոսներ, փիլիսոփաեր և մանկավարժներ են: Նրանք միշտ ճիշտ ուղին ցույց կտան, կասեն ինչ անել: Շատ են սիրում իմաստուն խորհուրդներ տալ: Նրանք հոգատար են և մի քիչ վատնող, միշտ փորձւմ են շրջապատողներին օգնել, այնպես որ երբեմն մոռանում են իրենց մասին: Սիրառատ են, հաջողակ են հակառակ սեռի շրջանում:
Կոբրաները պետք է ավելի շատ մտածեն սեփական կյանքի մասին, ոչ թե ամբողջովին սուզվեն ուրիշների տառապանքների մեջ:
- Ում հետ ընկերություն անեն՝ Թեժ արևի
- Ումից խուսափեն՝ Վառ օդային օձից
- Հաջողակ թվեր՝ 1, 13, 25
- Բարգավաճման ժամանակ՝ հունիս
Կրակի պահապան
Ծննդյան տարեթիվը՝ 1942, 1954, 1966, 1978, 1990, 2002
Ընտանեկան օջախի պաշտպաններ են, որոնք լույս և ուրախություն են բերում: Տիբեթյան հորոսկոպի համաձայն՝ այս նշանի մարդիկ շատ զարգացած ինտուիցիա ունեն, ինչը հնարավորություն է տալիս մտքի ձայնը համաձայնեցնել սրտի ձայնի հետ: Նրանց ընկերները ջերմորեն են ընդունում, սակայն չնայած դրան՝ Կրակի պահապանները չեն կարողանում ազատվել միայնության զգացումից: Այս մարդիկ անհավանական պարկեշտ և ազնիվ են: Նրանց համար բարոյականությունը միշտ առաջին տեղում է: Մի քիչ ամբարտավան և փակ են, պահպանողական: Նրանց չի խանգարի մի քիչ ավելի բաց և հանդուրժող լինելը:
- Ում հետ ընկերություն անեն՝ Վանականի
- Ումից խուսափեն՝ Վառ օդային օձից
- Հաջողակ թվեր՝ 4, 16, 28.
- Բարգավաճման ժամանակ՝ հունվար
Մաքուր ջրի աղբյուր
Ծննդյան տարեթիվը՝ 1943, 1955, 1967, 1979, 1991, 2003
Առատաձեռնության, բարության և դրական էներգիայի աղբյուր են: Այսպիսի մարդկանց օտար են դաժանությունը, անարդարությունը և չարչիական ոգին: Նրանք լավ լուրեր և դրական հույզեր են կրում, գնահատում են ընկերական հարաբերությունները, դավաճանությունն անթույլատրելի են համարում: Այս մարդկաց կարելի է խորհուրդ տալ ավելի հաճախ լսել իրենց ինտուիցիային, այն կօգնի կյանքի ճանապարհն ընտրելիս:
- Ում հետ ընկերություն անեն՝ Նեֆրիտե կոթողի
- Ումից խուսափեն՝ Կաշվե ապարանջանից
- Հաջողակ թվեր՝ 5, 17, 29.
- Բարգավաճման ժամանակ՝ մայիս
Նեֆրիտե կոթող
Ծննդյան տարեթիվը՝ 1944, 1956, 1968, 1980, 1992, 2004
Այս նշանի մարդիկ չեն սիրում ամբոխներ և զանգվածայկի միջոցառումներ: Նրանք տանել չեն կարողանում հարկադրանք և ցանկացած ոտնձգություն անձնական տիրույթի նկատմամբ, նախընտրում են լռություն և առանձնություն: Շատ ակտիվ են, փայլուն միտք ունեն, ճշմարտության մշտական որոնման մեջ են: Շրջապատում սառը և իշխող արիստոկրատի տպավորություն են թողնում: Այս մարդիկ պետք է ավելի շատ ուշադրություն դարձնեն շրջապատողներին, ճկունություն և ըմբռնողականություն սովորեն:
- Ում հետ ընկերություն անեն՝ Մետաղական գոնգի
- Ումից խուսափեն՝ Սև գոմեշից
- Հաջողակ թվեր՝ 6, 18, 30.
- Բարգավաճման ժամանակ՝ նոյեմբեր
Մետաղական գոնգ
Ծննդյան տարեթիվը՝ 1945, 1957, 1969, 1981, 1993, 2005
Այս նշանի մարդիկ հավատարիմ են, ազնիվ և առատաձեռն: Նրանք շատ ինքնաքննադատ և զգայուն են: Անխուսափելի են համարում կյանքի ցանկացած շրջադարձ, աշխատում են շրջապատողներին ցույց չտալ իրենց վատ որակները, իրենց շատ բաներում սահմանափակում են գայթակղությանը չտրվելու համար: Նախընտրում են ապրել ինչ-որ մեկի համար և հանուն ինչ-որ մեկի:
- Ում հետ ընկերություն անեն՝ Նեֆրիտե կոթողի
- Ումից խուսափեն՝ Լճի կրիայից
- Հաջողակ թվեր՝ 7, 19, 31.
- Բարգավաճման ժամանակ՝ սեպտեմբեր
Լճի կրիա
Ծննդյան տարեթիվը՝ 1946, 1958, 1970, 1982, 1994, 2006
Այս նշանի մարդիկ իրենք են վերահսկում իրենց ճակատագիրը՝ բարենպաստ պայմաններ ստեղծելով մտահղացումը կյանքի կոչելու համար: Նուրբ և հավատարիմ են, նրանց համար օտար են ինտրիգներն ու հնարքները: Սակայն չպետք է մոռանան, որ իրենց շրջապատող մարդիկ այնքան էլ լավը և միամիտ չեն:
- Ում հետ ընկերություն անեն՝ Կրակի պահապանի
- Ումից խուսափեն՝ Մետաղական գոնգից
- Հաջողակ թվեր՝ 8, 20, 30.
- Բարգավաճման ժամանակ՝ ապրիլ
Կաշվե ապարանջան
Ծննդյան տարեթիվը՝ 1947, 1959, 1971, 1983, 1995, 2007
Այս տարիներին ծնված մարդկանց գրավում է առեղծվածը, նրանց հետաքրքրում է ցանկացած գաղտնիք և հանելուկ: Մենակության վախից այս մարդիկ մշտապես նոր ընկերներ են փնտրում: Խիստ գրավիչ կնոջ կամ կնամոլի դիմակի տակ հաճախ թաքնված են լինում ներքին բարդույթներ և անվստահություն: Այս մարդիկ ատում են ագրեսիան և վեճերը, բայց իրենց ամբողջ անկախությամբ հանդերձ՝ հուզականորեն կապված են մնում ամենամտերիմ մարդկանց:
- Ում հետ ընկերություն անեն՝ Թեժ արևի
- Ումից խուսափեն՝ Վանականից
- Հաջողակ թվեր՝ 9, 21, 23.
- Բարգավաճման ժամանակ՝ մարտ
Սև գոմեշ
Ծննդյան տարեթիվը՝ 1948, 1960, 1972, 1984, 1996, 2008
Գործում է ուղիղ, երբեք կողմնակի ճանապարհներով չի գնում, նախընտրում է միանգամից ամեն ինչ պարզաբանել տհաճ իրավիճակնրից խուսափելու համար: Այս նշանի մարդիկ ուժեղ են և վստահ իրենց անխոցելիության հարցում, ինչով էլ գրավում են շրջապատողներին: Տիբեթյան հորոսկոպը խորհուրդ է տալիս ուշադիր վերաբերվել իր թշնամիներին, նրանց թերագնահատել պետք չէ: Նրանք երբեմն շատ վտանգավոր են լինում:
- Ում հետ ընկերություն անեն՝ Վառ օդային օձի
- Ումից խուսափեն՝ Կոբրայից
- Հաջողակ թվեր՝ 10, 22, 29.
- Բարգավաճման ժամանակ՝ հուլիս
Նոր լուսին
Ծննդյան տարեթիվը՝ 1949, 1961, 1973, 1985, 1997, 2009
Այս մարդիկ երազող են, զգայուն և նուրբ, սակայն կարող են իրենց ակտիվորեն դրսևորել գործերում և կրքոտ՝ սիրո մեջ: Նոր լուսինը շատ փոփոխական է, խանդոտ և ոչ մշտական: Այս մարդիկ պետք է վերահսկեն իրենց սեփական հույզերը և տրամադրության փոփոխությունները:
- Ում հետ ընկերություն անեն՝ Վառ օդային օձի
- Ումից խուսափեն՝ Նեֆրիտե կոթողից
- Հաջողակ թվեր՝ 11, 23, 31.
- Բարգավաճման ժամանակ՝ օգոստոս
Թեժ արև
Ծննդյան տարեթիվը՝ 1950, 1962, 1974, 1986, 1998, 2010
Այս նշանի մարդիկ լի են կենսական ուժով և լավատեսությամբ: Հավատարիմ ընկեր և օգնական են, նրանց վրա հանգիստ կարելի է հույս դնել ցանկացած իրավիճակում: Այս նշանի մարդիկ ամենից շատը վախենում են ազատությունը կորցնելուց: Ցանկացած բարդ իրավիճակ հարթում են ապշեցնող արագությամբ և զարմանալի շահավետությամբ իրենց համար: Այս մարդիկ տարեցտարի դառնում են ավելի հանգիստ, պակաս անխոհեմ և կենսուրախ:
- Ում հետ ընկերություն անեն՝ Կաշվե ապարանջանի հետ
- Ումից խուսափեն՝ Կրակի պահապանից
- Հաջողակ թվեր՝ 12, 24, 26.
- Բարգավաճման ժամանակ՝ հոկտեմբեր
Վանական
Ծննդյան տարեթիվը՝ 1951, 1963, 1975, 1987, 1999, 2011
Այս նշանի մարդիկ շատ նպատակային են: Նրանց հնարավոր չէ շեղել մեկ անգամ ընտրված ճանապարհից: Միաժամանակ կենսուրախ, շփվող են, կենդանի երևակայություն ունեն, շատ են սիրում քննարկել և վիճաբանել: Մարդկանց մեջ գնահատում են բարությունը, անկեղծությունը, անմիջականությունը, շփման մեջ թեթևությունը: Սիրո գործերում նվիրված են, մշտական, ընդունակ չեն ստորության և դավաճանության: Վեճերից խուսափելու համար լավ կլինի ավելի ներողամիտ լինեն շրջապատողների հանդեպ:
- Ում հետ ընկերություն անեն՝ Կրակի պահապանի հետ
- Ումից խուսափեն՝ Մաքուր ջրի աղբյուրից
- Հաջողակ թվեր՝ 11, 23, 28
- Բարգավաճման ժամանակ՝ դեկտեմբեր:
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին