Որտե՞ղ են ապրում աշխարհի առաջնորդները (Photo)

Բոլորս էլ գիտենք Սպիտակ տան մասին. իսկ որտե՞ղ են ապրում աշխարհի մյուս երկրների ղեկավարները։

Զարմանալի չէ, որ աշխարհի ամենաազդեցիկ մարդիկ ապրում են շքեղ տներում։

Բրազիլիայի Palácio da Alvorada-ն (Լուսաբացի պալատ) 1956 թվականից սկսած Բրազիլիայի բոլոր նախագահների նստավայրն է եղել։

Մինիմալիստական ոճի այս տունն ունի առանձնասենյակներ, հսկայական չափերի հյուրասենյակ և նախասրահ՝ դահլիճով, խաղասրահով, պահեստով և խոհանոցով։

Փարիզի Ելիսեյան դաշտերի կողքին գտնվող Ելիսեյան պալատը 1840-ականներից Ֆրանսիայի նախագահական նստավայրն է։

1722 թվականին կառուցված այս պալատը լողում է ոսկու մեջ։ Դրա վառ ապացույցը տոնակատարությունների սրահն է, որտեղ տեղի է ունենում նախագահների երդմնակալության արարողությունը։

Նախագահի գրասենյակը հայտնի է Ոսկե սենյակ անունով։

Թագավորական պալատը գտնվում է Տոկիոյի կենտրոնում, բայց մի հսկայական զբոսայգու մեջ՝ շրջապատված հաստ ու վիթխարի պատերով։ Այն Ճապոնիայի կայսր Ակիհիտոյի ու նրա ընտանիքի նստավայրն է։

Վաշինգտոնի Սպիտակ տունը հավանաբար աշխարհի ամենահայտնի նստավայրն է, իսկ Օվալ գրասենյակը՝ նախագահի աշխատասենյակը՝ ամենահայտնի սենյակը։

Սպտակ տանը երկու ճաշասենյակ կա, մեկը՝ նախագահական ընտանիքի, իսկ մյուսը՝ մյուս ղեկավարների հետ ճաշելու համար։

Մոսկվայի կրեմլ կառուցվել է 1417 դարերի ընթացքում։

Կրեմլի ներսում Խորհրդարանի շենքը նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնական նստավայրն է։

Վիետնամում Հանոիի նախագահական պալատը կառուցվել է կառավարիչ Ինդոչինայի համար 1906 թվականին։ Այսօր, սակայն, այն օգտագործվում է միայն պաշտոնական ընդունելությունների համար։

Այն շրջապատված է եվրոպական ոճով զարդարված այս գեղեցիկ լճով։

Չնայած Բրիտանիայի թագուհի Ելիզաբեթ II-ն իրականում երկրի քաղաքական ղեկավարը չէ՝ նա ապրում է Լոնդոնի Բուքինգեմյան պալատում, որը 1937-ից ի վեր բրիտանական միապետության նստավայրն է։

Այն բաղկացած է 775 սենյակներից, որոնց թվում են 52 թագավորական ննջասենյակներ, 188 ննջասենյակներ՝ անձնակազմի համար, 92 գրասենյակներ և 78 լոգարաններ։

Բրիտանիայի վարչապետը, սակայն, բնակվում է Լոնդոնի Դոունինգի 10 հասցեում։ Ներկայից վարչապետ Թերեզա Մեյն ապրում է այստեղ ամուսնու՝ Ֆիլիպի հետ։

Բեռլինի կենտրոնում գտնվող նեոդասական ոճի Բելվյու պալատը Գերմանիայի պաշտոնական նախագահական նստավայրն է 1994 թվականից։

Հռոմի Quirinal պալատը Իտալիայի երեք նախագահական նստավայրերից մեկն է։ Այն 20 անգամ մեծ է Սպիտակ տնից։ Այստեղ ապրել են 30 Հռոմի պապեր, 4 թագավորներ ու 12 նախագահներ։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս ուղղագրական թեստը
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․