5 հայտնի դերասան, ում ճակատագիրը շատ ավելի ողբերգական է, քան ցանկացած ֆիլմի սցենար

Կինոյում այս մարդիկ մարմնավորել են և՛ դրական, և՛ բացասական կերպարների:

Բայց նրանց գլխավոր դերն իրական կյանքում է:

Եվ հաճախ այն ավելի ողբերգական է, քան ցանկացած էկրանավորում:

zNews-ը ներկայացնում է հայտնի մարդկանց կյանքի ցնցող պատմություններ, ովքեր իրական կյանքում ծանր փորձությունների են ենթարկվել:

Իգոր Լիվանով և Իրինա Բեզռուկովա

Այս դերասանները վաղուց էին բաժանվել, բայց տեղի ունեցած ողբերգությունը նրանց ստիպեց հաշտվել. 2015 թ. մահացավ նրանց մեծահասակ որդին:

Լիվանովի համար սա առաջին կորուստը չէր, նրա առաջին կինն ու դուստրը 1987 թ. զոհվեցին սարսափելի երկաթուղային վթարից:

Դերասանը շատ էր տառապում և փորձում էր աշխատանքի միջոցով ցրվել:

Նա սկսեց դերասանական վարպետություն դասավանդել, իսկ տաղանդավոր ուսանողների մեջ նկատեց Իրինա Բախտուրային:

Զույգը սկսեց հանդիպել, 1989 թ. տղա ունեցան՝ Անդրեյը:

10 տարի անց Իրինան Իգորին լքեց հանուն Սերգեյ Բեզռուկովի:

2015 թ. մարտին Անդրեյին մահացած գտան իր տանը:

Իրինա և Սերգեյ Բեզռուկովները բաժանվեցին այդ ողբերգությունից մի քանի ամիս անց:

Իրինան և Իգորը հաշտվեցին:

Դմիտրի Դյուժև

18 տարեկանում Դմիտրին կորցրեց իր կրտսեր քրոջը, ում շատ էր սիրում: 12-ամյա աղջիկը լեյկեմիայից մահացավ: Ապրած շոկից հետո նա նույնիսկ ուզում էր ամեն ինչ թողնել ու վանք գնալ: Բայց ծնողները կանգնեցրին նրան:

Թատերական արվեստի ռուսական համալսարանում Դմիտրին իրեն վտարանդի էր զգում հաջողակ համակուրսեցիների կողքին և անվստահության պատճառով թողեց ուսումը:

Հայրը որդուն դաս տալու համար ստիպեց խանութում աշխատել:

Արդեն մի քանի օր անց Դմիտրին հասկացավ, որ սխալվել է և ցանկացավ փախչել այդպիսի կյանքից:

Դստեր կորստից հետո Պյոտր Դյուժևը նույնպես չէր կարողանում ուշքի գալ: Նա խմում էր, ծաղրում Դմիտրիի մորը, իսկ մի անգամ վեճից հետո իր երակները կտրեց:

Մոտ մեկ տարի անց 47 տարեկանում սրտի հետ կապված խնդիրների պատճառով մահացավ Դյուժևի մայրը:

Բոլորովին մենակ մնալով՝ Դյուժևը նորից որոշեց վանք գնալ: Բայց վանականները նրան համոզեցին, որ նա կարող է շատ օգուտ բերել աշխարհիկ կյանքում:

Ողբերգությունների շարքը վերջացավ, երբ Դմիտրին հանդիպեց իր սիրուն՝ Տատյանա Զայցևային:

2008 թ. նրանք ամուսնացան, և հիմա 2 որդի ունեն:

Քեթի Հոլմս

2006 թ. բոլորը հեքիաթ էին անվանում Քեթիի և Թոմ Կրուզի հարսանիքը:

Բայց 5 տարի անց Քեթին դստեր հետ փախավ Թոմից և սայենթոլոգների նրա աղանդից:

Բաժանությունից հետո դերասանուհին աղանդի մասին լռեց 5 տարի:

Սայենթոլոգների մասին սարսափելի բաներ են պատմում՝ աղանդի անդամները հոգեբանական ճնշման տակ են, ծնողներին մի քանի տարով թույլ չեն տալիս մոտենալ երեխաներին:

Աղանդի մի նախկին անդամ պատմեց, որ մարդկանց ստիպում են հետևել իրար:

Կրուզի քույրերը 15 տարի լրտեսում էին նրան:

Քեթին բաժանությունից հետո կարծես ծաղկում է:

Շշուկներ են շրջանառվում, որ նա արդեն 3 տարի հանդիպում է Ջեյմի Ֆոքսի հետ:

Հիթ Լեջեր

Պապարացիները դերասանին անընդհատ հետևում էին, նա նույնիսկ վախենում էր տնից դուրս գալ:

Հաճախ Հիթը և նրա ընկերուհին՝ Միշել Ուիլյամսը ցույց էին տալիս՝ ինչ են մտածում լրագրողների մասին, իսկ նրանք ի պատասխան սկսեցին վրեժ լուծել դերասանից: Օրինակ՝ Սիդնեյում կարմիր գորգի վրա Լեջերի վրա ջուր ցանեցին ջրցան հրացաններով:

Միշելից բաժանվելուց հետո Լեջերը հոգեկան խնդիրներ ունեցավ, նա շատ քիչ էր քնում: Այդ ժամանակ նա մարմնավորեց Ջոկերի հայտնի դերը, որի համար «Օսկար» ստացավ: Ճիշտ է՝ արդեն հետմահու:

Սուզվելով իր հերոսի կերպարի մեջ՝ դերասանը մեկ ամսով փակվեց հյուրանոցի համարում: Հիթը նույնիսկ «Ջոկերի օրագիր» ուներ:

Վերջին ֆիլմի նկարահանումների ժամանակ Լեջերը թոքերի ծանր բորբոքում էր տանում, բայց միայն անքնության դեմ հաբեր էր ընդունում: 2008 թ. հունվարի 22-ին նրան հայտնաբերեցին անգիտակից վիճակում իր տանը: Շտապօգնությունը չկարողացավ փրկել նրան, փորձաքննությունը ցույց տվեց, որ նա թունավորվել է ուժեղ քնաբերից: Լեջերն ընդամենը 28 տարեկան էր:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Հեշտ խնդիր, որում համացանցի օգտատերերը բազմաթիվ սխալներ են թույլ տվել
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք միշտ գտնվում են Բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո
Երևանը՝ հորդառատ անձրևից հետո (Video)
Ի՞նչ հիվանդությունների մասին է վկայում բերանում տհաճ հոտի զգացումը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ո՞ր դիրքում է ամենից ավելի հեշտ բեղմնավորել կնոջը
Ո՞ր տարիքում են մարդիկ առավել հաճույք ստանում ինտիմ մերձեցումից
Ինչու՞ են կանայք դավաճանում
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
Նշաններ, որոնք բնորոշ են «էժանագին» կանանց․ Էվելինա Խրոմչենկո
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Քանի՞ քառակուսի կա նկարում․ Ճիշտ պատասխանը տալիս են միայն ամենախելացիները
Մեռացեք փորափքանքի մասին. արդյունավետ բնական բաղադրատոմսեր
Թեստ. Կճանաչե՞ք մեր հայ դերասաններին
Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Հեշտ խնդիր, որում համացանցի օգտատերերը բազմաթիվ սխալներ են թույլ տվել
Ինչպիսի կանանց են տղամարդիկ համարում իդեալական
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք միշտ գտնվում են Բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո
Երևանը՝ հորդառատ անձրևից հետո (Video)