11 արգելքներ Սաուդյան Արաբիայում կանանց համար, որոնց դժվար է հավատալ

Սաուդյան Արաբիայում կին լինելն, ինչ խոսք, դյուրին չէ։

Աշխարհի ամենաավանդապաշտ երկրներից մեկում կանայք իրավունք չունեն միայնակ ճանապարհորդելու, չեն կարողանում օգտվել հասարակական տրանսպորտից և նույնիսկ կրթություն ստանալու պարագայում մնում են տանը։

zNews-ը առաջարկում է ծանոթանալ Սաուդյան Արաբիայի՝ կանանց հետ կապված ամենատարօրինակ օրենքներին, որոնց գոյությանն իսկապես դժվար է հավատալ։

Այս երկրում կանայք պարզապես իրավունք չունեն տեղաշարժվելու առանց տղամարդու։ Տղամարդ խնամակալը, ում կոչում են մահրամ, ուղեկցում է կնոջը գրեթե ամենուր։ Առանց մահրամի թույլատվության կինը չի կարող ցուցմունք տալ, լքել երկիրը, աշխատանքի տեղավորվել կամ համալսարան ընդունվել։ Մահրամը կարող է լինել նրա հայրը, եղբայրը,ամուսինը կամ որևէ ազգական։

Սաուդյան Արաբիայի կանայք երկար տարիներ զրկված են եղել ավտոմեքենա վարելու իրավունքից։ Այդ արգելքը չեղարկվել է միայն վերջերս և նոր՝ կանանց վարորդական իրավունք տրամադրել թույլատրող օրենքը ուժի մեջ կմտնի արդեն այս տարի։

Հասարակական տրանսպորտից սաուդացի կանայք օգտվելու հնարավորություն գրեթե չունեն։ Նրանք կարող են օգտվել մետրոյից, որտեղ կանանց համար նախատեսված է առանձին վագոն՝ գնացքի ամենաետևում։ Ավտոբուսային որոշ ընկերություններ պարզապես հրաժարվում են տեղափոխել կանանց, ինչի հետևանքով նրանք հաճախ ստիպված են քայլել, տաքսի վարձել կամ սեփական մեքենան ունենալ։

Կանանց դրեսս-կոդն այս երկրում բավականին խիստ է․ կանայք ամբողջովին ծածկում են մարմինը՝ բացի ձեռքերի դաստակներից, ոտքի թաթից ու աչքերից։ Հանդերձանքի խստությունը կարող է փոփոխվել՝ կախված երկրի շրջանից։ Ընդ որում՝ զգեստը պետք է լինի պիրկ կտորից և հնարավորինս ազատ լինի՝ չընգծելով մարմինը։

Սաուդյան Արաբիայում բարձրագույն կրթություն ստացող կանանց թիվը էականորեն գերազանցում է համալսարաններում սովորող տղամարդկանց թվին։ Եթե կնոջ խնամակալը թույլ տա՝ նա կարող է անգամ ուսում ստանալ արտերկրում։ Բազմաթիվ կանայք ունեն բժշկական կամ մանկավարժական կրթություն, սակայն, բուհն ավարտելուց։

Կանայք այստեղ չափազանց վաղ տարիքում են ամուսնանում և հաճախ ստիպված լինում կիսատ թողնել ուսումը։ Ամուսնության համար սահմանված նվազագույն տարիքի շեմ երկրում պարզապես չկա, դե իսկ շատ վաղ տարիքում ամուսնացած աղջիկների հղիությունն ու ծննդաբերությունը հաճախ կարող է անգամ մահվան պատճառ դառնալ։

Կանանց արգելված է նաև հյուրեր ընդունել։ Ընկերուհիները գալ, իհարկե, կարող են․ կանայք առանձնանում են տանն իրենց համար հատուկ նախատեսված սենյակում, որը կոչվում է հարիմ։ Իսկ հյուրերին ընդունում են տան՝ տղամարդկանց համար նախատեսված հատվածում, որտեղ կանանց մուտքն, իհարկե, արգելված է։

Այս երկրում կանանց տված դատական վկայությունները երկու անգամ պակաս արժեք ունեն, քան տղամարդկանցը։ Որևէ դատական հայց ներկայացնելու համար կինը պետք է առնվազն 6 տղամարդ վկա բերի։

Բացի այդ՝ երեխան չի կարող ստանալ Սաուդյան Արաբիայի քաղաքացիություն, եթե նրա հայրն օտարեկրացի է։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս ուղղագրական թեստը
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․