
Դերասանուհի, մոդել Անելյա Գուբրյանը հայտնվել է հիվանդանոցում:
Այս մասին տեղեկանում ենք Անելյայի ինստագրամյան էջից:
Նա սթորի հատվածում լուսանկար է հրապարակել, որում երևում է, որ դերասանուհին կաթիլային է ստանում:
Լուսանկարին կից Անելյան խնդրել է իրեն անձնական նամակ չգրել:
Թե իրականում ինչ է տեղի ունեցել, և ինչ առողջական խնդիր ունի Անելյան, դերասանուհին չի բացահայտել: