Երբ թվում է, թե ամուսնությունն այլևս չեք փրկի, ընդամենը մեկ հարց տվեք ձեր ամուսնուն/կնոջը

Հետաքրքիր պատմություն բոլոր նրանց համար, ովքեր խնդիրներ ունեն ամուսնական կյանքում։

Երկար տարիներ կնոջս՝ Քերիի հետ թեժ մարտեր էի վարում։ Հետադարձ հայացք գցելով՝ ես ինքս էլ չեմ հասկանում, թե ընդհանրապես ինչպես կարող էինք մենք ամուսնանալ. մենք բնավորություններով շատ տարբեր էինք։ Եվ որքան երկար էինք մենք իրար հետ ապրում, այնքան ավելի ընդգծված էին դառնում հակասությունները։ Մենք այնքան հաճախ էինք վիճում, որ արդեն դժվար էր համատեղ խաղաղ կյանք պատկերացնելը։ Մենք բաժանման եզրին էինք և հաճախ էինք դա քննարկում։ Այդ գիշեր, երբ պառկած էինք մեր մահճակալում իրար այդքան մոտ և միևնույն ժամանակ այդքան հեռու, ես հասկացա, թե ինչ է պետք անել։

Հաջորդ առավոտյան, դեռևս անկողնում, ես շրջվեցի դեպի Քերին և հարցրի. «Ինչպե՞ս օրդ ավելի լավը դարձնեմ»։

Քերին բարկացած նայեց ինձ վրա. «Ի՞նչ»։

«Ինչպե՞ս օրդ ավելի լավը դարձնեմ»։

Նա ցինիկաբար նայեց ինձ վրա. «Դու ինչ-որ բա՞ն ես ուզում անել։ Հրաշալի է, ուրեմն՝ մաքրիր խոհանոցը»։

Երևի թե կինս մտածում էր, որ ես կպոռթկամ զայրույթից։ Ես գլխով արեցի. «Լավ»։

Ես վեր կացա և մաքրեցի խոհանոցը։

Հաջորդ առավոտյան ես կրկին հարցրի։ Դրա հաջորդ առավոտն էլ, հետո՝ էլի։ Հետո երկրորդ շաբաթվա կեսին հրաշք տեղի ունեցավ։ Իմ հարցից հետո Քերիի աչքերը լցվեցին, և նա սկսեց լաց լինել։

Հանգստանալուց հետո նա ասաց. «Խնդրում եմ, ինձ այլևս մի տուր այդ հարցը։ Խնդիրը քո մեջ չէ, այլ իմ։ Ես գիտեմ, որ ինձ հետ դժվար է։ Չեմ հասկանում, թե մինչև հիմա դու ինչու ես իմ կողքին։ Կներես, որ ես այդքան վատ էի ինձ պահում»։ «Ես սիրում եմ քեզ»,- ասացի ես։ «Ես էլ քեզ եմ սիրում, ինչպե՞ս օրդ ավելի լավը դարձնեմ»,– ասաց Քերին։ Քերին քնքշանքով նայեց ինձ. «Միգուցե ինչ–որ մի ժամանակ երկուսով մնանք, միայն ես և դու»։ Ես ժպտացի. «Ես շատ կուզենայի»։

Ես ամսից ավել շարունակում էի հարցնել։

Եվ մեր հարաբերությունները փոխվեցին։ Վեճերը դադարեցին։ Հետո կինս սկսեց հարցնել. «Ի՞նչ կցանկանայիր, որ ես անեի քեզ համար։ Ինչպե՞ս ավելի լավը դառնամ քեզ համար»։

Մեր միջև պատը քանդվեց։ Մենք սկսեցինք բաց խոսել իրար հետ, քննարկել, թե ինչ ենք մենք ուզում կյանքից և ինչպես կարող ենք իրար երջանկացնել։ Իհարկե, մենք միանգամից չլուծեցինք մեր բոլոր խնդիրները։ Ես նույնիսկ չեմ կարող ասել, որ մենք այլևս երբեք չէինք վիճում, բայց մեր վեճերի բնույթը փոխվեց։ Դրանք ավելի հազվադեպ դարձան, դրանք կարծես զրկված լինեին այն չար էներգիայից, որ կար մինչ այդ։ Մենք նրանց զրկել էինք թթվածնից։ Մեզանից ոչ մեկն այլևս չէր ուզում ցավեցնել մյուսին։

Ահա արդեն 30 տարի է, ինչ մենք ամուսնացած ենք։ Մեր շատ տարբերություններ մեր ընդհանուր ուժեղ կողմերն են դարձել։ Մենք սովորեցինք ավելի լավ հոգ տանել միմյանց մասին։ Ամուսնությունը ջանքեր է պահանջում։ Սիրած մարդու հետ կյանքին համընթաց գնալը հրաշալի պարգև է։

Իսկական սերն այն չէ, որ մյուսին քո պատճենը դարձնես։ Սերն այն է, որ ընդլայնենք մեր սեփական հնարավորությունները, համբերություն ցուցաբերենք և խնամք՝ հանուն սիրելի մարդու բարօրության։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Գերմանիայում 299.000 եվրոյով վաճառվող այս «Գազ 21 Վոլգան» կխենթացնի յուրաքանչյուր ավտոսիրողի. միայն դրա սրահը տեսեք (Photo)
Անտանելի հնգյակ. կենդանակերպի նշաններ, որոնց հետ շփվելն ամենաբարդն է
Գլուխկոտրուկ՝ հանճարների համար
Մեկ րոպեի կանոնը, որը կօգնի հաղթահարել ծուլությունը և կփոխի ձեր կյանքը
15 բան, որ կանայք ամենից շատն են գնահատում տղամարդու մեջ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ի՞նչ ուտել սեռական կյանքը լավացնելու համար. 7 մթերք, որոնք կիրք են արթնացնում
3 պատճառ, թե ինչու են կանայք դավաճանում, եթե անգամ սիրում են
Ամենասարսափելի սխալները, որոնք վտանգավոր են կանանց ինտիմ առողջության համար
Արթուր Վանեցյանի որդու հարսանիքի հայտնի հյուրերը (Video)
9 բան, որոնց պատճառով տղամարդը դադարում է հարգել կնոջը
5 նշան, որ կնոջ կյանքում երկար ժամանակ տղամարդ չի եղել
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է
Ուղղագրական թեստ․ «Մ, թե՞ Ն»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Որոնք են ամենավնասակար դեղամիջոցները երիկամների համար
Այո, այս մեքենաները արտադրվել են ԽՍՀՄ-ում (Photo)
Ինչպես մաքրել անոթները
Սուֆիստական իմաստուն առակ. «Հարուստն ու աղքատը»
Իսկ դուք կարո՞ղ եք հասկանալ, թե ինչ է սա․․․
Ասեք՝ ինչ գույնը է ձեր լեզուն, կասենք, թե ինչ առողջական խնդիրներ ունեք
«Հերիք ա վարկաբեկեք իմ սրբությունները»․ Շպռոտ (Video)
2 ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում խոլեստերինի շատ բարձր մակարդակի մասին
Անի Քոչար. Չգիտեմ, թե ինչու է ճակատագիրն ամեն անգամ նման դաժան խաղ խաղում ինձ հետ