Բնական արդյունավետ դիմակ՝ մաշկը երիտասարդացնելու և թարմացնելու համար

Ժամանակի ընթացքում մաշկը կորցնում է իր առաձգականությունը, ինչը բացասաբար է ազդում արտաքինի վրա, ուստի զարմանալի չէ, որ մարդիկ փորձում են ամեն կերպ պահպանել մաշկի թարմությունն ու երիտասարդությունը:

Սակայն խանութներում վաճառվող բազմաթիվ կոսմետիկ միջոցները հարուստ են տարբեր քիմիական նյութերով, ինչն էլ ավելի է վատացնում մաշկի վիճակը:

Սա է պատճառը, որ մասնագետները խորհուրդ են տալիս նախապատվությունը տալ բնական միջոցներին, որոնք չեն առաջացնում կողմնակի բարդություններ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի արդյունավետ դիմակ, որը կօգնի պահպանել մաշկի երիտասարդությունն ու թարմությունը, ինչպես նաև կմաքրի և կսնուցի այն:

Բաղադրությունը.

  • 1 ճաշի գդալ մեղր,
  • 1 հատ հավկիթ,
  • ½ բանան,
  • 3 ճաշի գդալ վարսակ,
  • մի փոքր յոգուրտ:

Պատրաստման եղանակը.

Դիմակը պատրաստելու համար հարկավոր է նախ տրորել բանանը, այնուհետև ավելացնել հավկիթը, մեղրը, վարսակն ու յոգուրտը և լավ խառնել մինչև ստացվի համասեռ զանգված:

Օգտագործման եղանակը.

Մինչ դիմակն օգտագործելը հարկավոր է դեմքը լավ լվանալ ու չորացնել, այնուհետև քսել ստացված զանգվածը մաշկին, թողնել 10-15 րոպե և լվացվել: Այս դիմակը կարելի է օգտագործել ամեն օր, քանի որ այն չի պարունակում քիմիական տարրեր և հարմար է մաշկի ցանկացած տեսակի համար:

Մեղրը խոնավեցնում է մաշկը, իսկ յոգուրտի մեջ պարունակվող կաթնաթթուն ու վարսակի ալյուրը արդյունավետ կերպով մաքրում են այն: Բացի այդ, բանանը հիանալի միջոց է կնճիռների դեմ պայքարելու համար և պարունակում է մաշկի համար շատ օգտակար սննդարար նյութեր:

Սակայն հարկ է հիշել, որ այս դիմակը կիրառելու դեպքում հարկավոր է համբերատար լինել և պարբերաբար կրկնել այս պրոցեդուրան, քանի որ արդյունքը նկատելի կլինի միայն որոշ ժամանակ անց:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս ուղղագրական թեստը
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․