
Պոլիկիստոզ ձվարանների համախտանիշը կանանց շրջանում ամենատարածված հորմոնալ խանգարումներից է:
Հիմնական պատճառն արյան մեջ ինսուլինի բարձր մակարդակն է:
Պոլիկիստոզ ձվարանների համախտանիշի լրիվ բուժում հնարավոր չէ, բայց կան որոշակի պրոցեդուրաներ, որոնք օգնում են պահպանել իրավիճակի վերահսկողությունը:
Ձվարանների պոլիկիստոզի առաջացման պատճառները
Խնդրի առաջացման ստույգ պատճառները հայտնի չեն:
Ապացուցված է միայն, որ դա ուղղակիորեն կապված է անդրոգեն և ինսուլին հորմոնների թույլատրելի քանակի խանգարման հետ:
Եթե այս հորմոնների ցուցանիշերը գերազանցում են նորման, կինը կարող է այս խնդրի ախտանիշներն ունենալ:
Պոլիկիստոզ ձվարանների համախտանիշի բարդություններ
Ձվարանների պոլիկիստոզը մեծացնում է կանանց շրջանում այս հիվանդությունների առաջացման հնարավորությունները՝
- Անպտղություն, բարդություններ հղիության ընթացքում, ներառյալ՝ վիժում և վաղաժամ ծննդաբերություն
- 2-րդ տիպի շաքարային դիաբետ և նախադիաբետ
- Արյան բարձր ճնշում
- Խոլեստերինի բարձր մակարդակ արյան մեջ
- Ապնոե քնի մեջ
- Էնդոմետրիալ քաղցկեղ
Պոլիկիստոզ ձվարանների համախտանիշի ախտանիշները
Առաջին ախտանիշները կարող են առաջանալ դեռահաս տարիքում, սակայն կանանց մեծ մասը խանգարումները նկատում է միայն 20-30 տարեկանում:
Հիմնական ախտանիշերն են՝
- Ոչ պարբերական ամսականներ
- Բեղմնավորման դժվարություններ
- Մազերի առատ աճ ոչ բնորոշ գոտիներում՝ դեմքին, կրծքին, փորին
- Մազերի դյուրաբեկություն, տղամարդկային ձևով ճաղատացում
- Դեմքի, կրծքի և մեջքի վերևի մասի վրա ուգրիների առաջացում
- Ճարպակալում
- Գլխացավեր
Այսպիսի նշաններ նկատելու դեպքում անպայման բժշկի դիմեք
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ