Կնոջ բնավորության գաղտնիքները՝ ըստ նրա ծննդյան ամսի

Կնոջ բնավորության վրա, ի թիվս այլ գործոնների, ազդում է նաև ամիսը, որի ընթացքում նա ծնվել է:

Estet-portal.com-ը ներկայացրել է՝ ինչ կարելի է իմանալ կնոջ մասին՝ կախված այն ամսից, որի ընթացքում նա ծնվել է:

Հունվարին և փետրվարին ծնված կանայք: Հունվարին ծնված կանայք մեծ ամբիցիաներ ունեն, որոնք համադրվում են լրջության, կոնսերվատիզմի հետ: Նրանք հաճախ են քննադատում մարդկանց,  չեն շտապում բացահայտել իրենց զգացմունքները: Սիրում են շփվել, բայց միայն մարդկանց հետ, ովքեր կիսում են իրենց հայացքները, ինտելեկտուալ կարողությունների մակարդակով համապատասխանում են իրենց:

Փետրվարի ընթացքում ծնված կանայք ռոմանտիկ են, բայց տրամադրության փոփոխությունները ստիպում են անհամբեր լինել: Նրանց հետ լեզու գտնելն այդքան էլ հեշտ չէ: Տղամարդիկ պետք է զգույշ լինեն նրանց հետ, քանի որ փետրվարին ծնված կանայք սիրում են ազատություն, իսկ ուժեղ սեռից նվիրվածություն են պահանջում: Այս կանանց բնավորության գաղտնիքները բացահայտելը չափազանց բարդ է:

Մարտին և ապրիլին ծնված կանայք: Մարտին ծնված կանայք գրավիչ են,  խարիզմատիկ: Նվիրված են սիրային հարաբերություններում՝ չնայած ոչ բոլորին է հաջողվում գրավել նրանց սիրտը: Սակայն նրանց գրավչությունը կարող է հօդս ցնդել, եթե նեղացնեք նրանց:

Ապրիլին ծնված կանայք լավ դիվանագետներ են, կարողանում են շփվել: Նրանց թերություններից են խանդը, չափազանց զգայունությունը: Եթե մեկ անգամ արդեն կորցրել եք նրա վստահությունը, այլևս մի երևացեք նրա աչքին: Ապրիլին ծնված կնոջ հետ հարաբերությունները կերջանկացնեն ձեզ, քանի նրանք խորը զգացմունքներ ունեն:

Մայիսին և հունիսին ծնված կանայք: Մայիսին ծնված կանայք համառ են, հազվադեպ  են հրաժարվում իրենց սկզբունքներից: Նրանց գեղեցկությունը գրավում է մարդկանց, բայց բնավորությամբ բավական բարդ են: Տղամարդիկ պետք է իմանան, որ մայիսին ծնված կնոջ հետ հեշտ չի լինելու:

Հետաքրքրասիրություն, ստեղծագործելու ցանկություն, շփվելու կարողություններ… հատկություններ, որոնք բնորոշ են այս կանանց: Նրանք առանձնանում են ուղիղությամբ, ինչը ոչ միշտ է դուր գալիս մարդկանց: Սակայն նրանք ոչ ոքի չեն քննարկում, ամեն ինչ ասում են մարդու ներկայությամբ: Իշխող են, կարողանում են ղեկավարել տղամարդուն:

Հուլիսին և օգոստոսին ծնված կանայք: Խելացի են, ազնիվ, գեղեցիկ, առեղծվածային: Կոնֆլիկտային չեն, ազնիվ են մարդկանց հետ: Մտերիմներից և ընկերներից նույնպիսի նվիրվածություն են պահանջում: Սուտն ու դավաճանությունը չեն ներում, նրանց հետ բավական դժվար է, սակայն այս կանայք յուրահատուկ են, գրավիչ:

Օգոստոսին ծնված կանայք կարողանում են համադրել անհամադրելին՝ եսասիրություն, ինքնասիրություն, մեծ, սիրող սիրտ, որը միշտ բաց է մարդկանց համար: Նրանց հատուկ են դիմակայություններ, որոնց համար միշտ փաստարկներ կան: Այդ պատճառով էլ հեշտությամբ են հաջողության հասնում ցանկացած վեճի ընթացքում: Տղամարդիկ սիրում են այսպիսի կանանց, շատ բանի են պատրաստ հանուն նրանց:

Սեպտեմբերին և հոկտեմբերին ծնված կանայք: Սեպտեմբերի ընթացքում ծնված կանայք չեն ներում, հարմար պահին պատրաստ են վրեժ լուծել: Նրանց բնորոշ են ընկերասիրություն, ներքին և արտաքին գեղեցկություն, կարգապահություն: Չեն սիրում ժամանակավոր կապեր, գերադասում են երկարաժամկետ հարաբերություններ: Լրջորեն են մոտենում զուգընկերոջ ընտրությանը՝ նրան առաջադրելով բազմաթիվ պահանջներ: Այդ պատճառով միայն արժանի մարդիկ կարող են գրավել սեպտեմբերին ծնված կնոջ սիրտը:

Հոկտեմբերի ընթացքում ծնված կանայք չեն սիրում արտահայտել իրենց զգացմունքները, հատկապես մարդկանց ներկայությամբ: Ուժեղ են, բարձր ինտելեկտուալ կարողություններ ունեն: Հույս են դնում միայն սեփական ուժերի վրա, քչերին են վստահում՝ վախենալով դավաճանությունից, հասնում են իրենց նպատակներին:

Նոյեմբերին և դեկտեմբերին ծնված կանայք: Նոյեմբերին ծնված կանանց սրամտությունն ու խորաթափանցությունը հնարավորություն է տալիս միանգամից հասկանալ սուտը: Նրանց հետ հարկավոր է զգույշ լինել, հատկապես, եթե հետաքրքրվում եք, թե ինչ է նա մտածում ձեր մասին. նա առանց ամաչելու ողջ ճշմարտությունը կասի ձեզ: Կամակոր են նպատակին հասնելու ճանապարհին, իսկ նրանց հետ կատակելը հավասար է կրակի հետ խաղալուն:

Դեկտեմբերին ծնված կանայք անհամբեր են, նրանց հատուկ է լավը վատից չտարբերելու հակումը: Իրենց շուրջ թողնում են միայն դրական էմոցիաներ: Բարի սիրտ ունեն, որը միշտ բաց է շրջապատի համար:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս ուղղագրական թեստը
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․