Կուրտ Վոնեգուտի հանճարեղ ճառը երիտասարդներին

1995թ․-ին արդեն ծերացած հայտնի գրող Կուրտ Վոնեգուտին հրավիրեցին Մասաչուսեթսի համալսարանի ավարտականների դիպլոմների հանձնման արարողությանը:

Վոնեգուտը, օգտվելով առիթից, մի հանճարեղ ճառով հանդես եկավ, որն այնքան ակտուալ է նաև այսօր, որ չկիսվել չենք կարող.

«Հարգելի՛ ուսանողներ, երբեք մի՛ մոռացեք օգտվել արևապաշտպան քսուկներից, քանզի դրանց օգտակարությունն ապացուցված է գիտնականների կողմից, բայց նաև փորձեք լսել իմ այն խորհուրդները, որոնցով ես այսօր ձեզ հետ կկիսվեմ, չնայած դրանց ճշմարտացիությունը ոչ մի գիտնականի կողմից ապացուցված չէ:

Վայելեք կյանքը: Քանի դեռ դուք երիտասարդ եք, ու կյանքը ձեզ դուր չի գալիս, այն անցնում է աննկատ: Հավատացեք, 20 տարի անց դուք կհասկանաք, որ այն խնդիրները, որոնք ունեիք, այնքան էլ ահավոր չէին: Դուք կհասկանաք, որ ձեր առաջ հարյուրավոր հնարավորություններ էին բացված, դուք ավելի գեղեցիկ էիք, քան պատկերացնում էիք, և որ ո՛չ շատ գեր էիք, ոչ էլ շատ նիհար․ ձեր քաշն իդեալական էր:

Ամեն օր ձեզ վախեցնող որևէ բան արեք ու հաղթահարեք ձեր վախերը:

Երգեք:

Մի՛ մոռացեք պարբերաբար մաքրել ձեր ատամները:

Զգուշությամբ վերաբերեք ուրիշների սրտերին և մի՛ ներեք նրանց, ովքեր ձեր սրտին այդպես չեն վերաբերել:

Մի՛ վատնեք ձեր ժամանակը նախանձի վրա: Երբեմն դուք առջևում եք, երբեմն՝ հետևում։ Այս պայքարը չափազանց երկար է, ու դուք այն վարում եք միմիայն ինքներդ ձեզ հետ:

Պահեք ձեր հին սիրային նամակները ու դեն նետեք բանկային հաշիվները:

Հաճախ պարեք, անգամ եթե միակ տեղը, որտեղ կարող եք պարել, ձեր հյուրասենյակն է, և շատ կալցիում օգտագործեք, որովհետև մի օր ձեր պարող ծնկները կթուլանան, ու դուք կալցիումի ահռելի պակաս կզգաք:

Ձեզ մեղավոր մի՛ զգացեք, եթե չգիտեք՝ ինչով եք զբաղվելու 22 տարեկանում: Ինձ ծանոթ ամենահետաքրքիր մարդիկ անգամ չգիտեն՝ ինչով զբաղվեն 40 տարեկանում:

Գուցե դուք ամուսնանաք, գուցե և ոչ: Գուցե երեխաներ ունենաք, գուցե և ոչ: Գուցե բաժանվեք ձեր ամուսնուց, գուցե և նշեք միասին ձեր ամուսնության 75-ամյակը: Սա ձեր որոշումն է լինելու ընդամենը կիսով չափ, մյուս կեսը կախված է լինելու պատահականություններից, այնպես որ, դրանով գլուխ մի՛ գովեք, առավել ևս՝ մի՛ խարազանեք ձեր անձը:

Հարգեք ծերերին, սիրեք ձեր քույրերին ու եղբայրներին ու կառչեք ձեր ընկերներից, չնայած որ նրանք երբեմն անցողիկ են: Կան ընկերներ, որոնք անփոխարինելի են, ու դուք դա կհասկանաք միայն խոր ծերության մեջ: Թույլ մի՛ տվեք, որ հեռավորությունը ինչ-որ բան փոխի ձեր հարաբերություններում:

Հիշեք՝ դուք էլ եք խոր ծերության մեջ ասելու, որ ձեր ժամանակ գները ցածր էին, քաղաքական գործիչները՝ բարոյական, իսկ երեխաները հարգում էին մեծերին, սակայն այդպես չէ, օրինաչափությունները չեն փոխվում:

Մենք բոլորս մի օր հեռանալու ենք ընդմիշտ, բայց կարևոր է մինչև վերջ հավատալ ինչ-որ բանի։ Հավատն այն է, ինչ մեզ ողջ է պահում։ Մի՛ կորցրեք ձեր հավատը:

Այ այսպիսի խորհուրդներ: Հետևեք դրանց կամ զգուշությամբ վերաբերվեք, քանի որ խորհուրդը նոստալգիայի անբաժան մասն է, այն մեթոդն է, որ օգնում է անցյալդ ազատել աղբից: Իսկ արևապաշտպան քսուկներից օգտվել իրոք արժե, գիտնականներն են ապացուցել, այնպես որ, գոնե այդ առումով վստահ կասեմ՝ քսեք դրանք՝ անվնաս են»։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Ինչ անել, եթե մարմնի վրա տիզ եք հայտանաբերել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․