Աշխարհի ամենահամբույրաբեր նկարը. թե ինչու են զույգերը սիրում համբուրվել Հայեսի «Համբույրը» նկարի մոտ

Ֆրանչեսկո Հայեսն իտալացի հայտնի նկարիչ է, ով 19-րդ դարի Իտալիային նոր շունչ հաղորդեց իր ռոմանտիզմով ու շքեղ նկարներով։

Սակայն, լինելով բազմաթիվ նկարների հեղինակ, Հայեսը միշտ առանձնացնում էր հենց իր «Համբույրը» նկարը, որը իրավացիորեն կարելի է համարել նրա ամենառոմանտիկ աշխատանքներից մեկը։

Հայեսն իր նկարը պատկերելիս ոգեշնչվել է Ռոմեոյի ու Ջուլիետի ողբերգական սիրո պատմությունից։ Մինչ այսօր Վերոնայում կարելի է գտնել Հայեսի «Համբույրը» նկարի բազմաթիվ օրինակներ, որոնք վաճառվում են Ջուլիետի տանը որպես Ռոմեոյի ու Ջուլիետի պատմության ամենաազդեցիկ պատկերում։

Սակայն հետաքրքրականն այն է, որ Հայեսը նկարել է ոչ թե նկարի մեկ, այլ 3 օրինակ։ Դրանցից երկուսը զարդարում են Միլանի թանգարանի արվեստոտ պատերը, իսկ երրորդը, որում Հայեսի նկարի հերոսուհին ամբողջովին սպիտակ է հագել, վաճառվել է աճուրդի ժամանակ իտալացի հարուստ ընտանիքի, ում նախամոր համար էլ հենց նկարվել էր հայտնի նկարի սպիտակ տարբերակը։

Ինքը՝ Հայեսը, համարում էր իր նկարն ավելի շատ հայրենասիրության վառ դրսևորում ու նշում, որ իրականում նկարում պատկերված են Իտալիան ու Ֆրանսիան, որոնք այդ տարիներին ի վերջո կարողացան ընդհանուր հայտարարի գալ ու համաձայնություն կնքել, ու այս համբույրը հենց այս երկու պետությունների հաշտության խորհրդանիշն է։

Սակայն տարիներ անց ոչ միայն իտալացիները, այլ նաև այլազգի շատ զբոսաշրջիկներ կտրում-անցնում են կիլոմետրեր Միլանում հայտնվելու ու իրենց սիրելիի հետ հենց այս նկարի մոտ համբուրվելու համար։ Այս միտումն օրեցօր այնքան է շատանում, որ Ֆրանչեսկո Հայեսի «Համբույրը» համարվում է աշխարհի ամենահամբույրաբեր նկարը։

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ իտալացի մի քանի հայտնի լուսանկարիչներ որոշեցին Սուրբ Վալենտինի օրվա կապակցությամբ հատուկ ֆոտոշարք պատրաստել հենց այս նկարի մոտ, որտեղ զույգերը կփորձեն համբուրվել այնպես, ինչպես Հայեսի կտավում։ Ֆոտոշարքն այնքան գրավիչ ու յուրօրինակ էր, որ այդ օրվանից սկսած բազմաթիվ զույգեր ցանկացան ունենալ հենց նույն նկարից, ու սկսվեց Հայեսի կտավի մոտ համբուրվելու համար աննախադեպ հոսքը։

Մինչ օրս համբուրվելու տեղատարափը շարունակվում է, ու Միլանի թանգարանը շարունակում է գրավել հազարավոր սիրահարված զբոսաշրջիկների միայն այն բանի հաշվին, որ նրանք չեն ուզում բաց թողնել պահը՝ իրենց բաժին համբույրը Հայեսի գլուխգործոցի դիմաց անմահացնելու համար։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
Ինչ անել, եթե մարմնի վրա տիզ եք հայտանաբերել

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․