«Ցավն անցնում է, իսկ գեղեցկությունն ապրում է հավերժ»․ Ռենուարի հանճարեղ պատասխանն ընկերոջը

Օգյուստ Ռենուարն աշխարհի ամենահայտնի նկարիչներից մեկն է, ով առանձնանում էր հատկապես նրանով, որ մինչև վերջին շունչը չէր կարողանում թողնել իր վրձինն ու պարզապես վայելել վերջին օրերը:

Ռենուարի հետ կապված կա մի հետաքրքրական պատմություն:

Ասում են՝ երբ Ռենուարն արդեն ընկղմվել էր ծերության մեջ ու զգում էր նրա ողջ ծանրությունը, նրա ձեռքերն անասելի սկսում են դողալ, ու վրձին բռնելը նրա համար սովորականից մի քանի անգամ ցավոտ է դառնում:

Այդ ժամանակ նրան այցելում է նրա ընկերներից մեկը, ով այնքան էր մտահոգված Ռենուարի առողջությամբ, որ պարզապես չէր կարող անտարբեր անցնել նկարչությամբ իրեն ավելի ուժասպառ անող ընկերոջ ճակատագրի կողքով:

Տեսնելով Ռենուարի՝ վրձինից դողացող ձեռքերը՝ նա հարցնում է․

– Ռենուար, ընկերս, ինչո՞ւ չես թողնում նկարչությունը: Դու այն տարիքում ես, որ դա միայն բարդացնում է քո կյանքը, վատթարացնում առողջությունդ: Ի վերջո, այն առողջական վիճակում ես, որ վրձնի ամեն հպումից ձեռքերդ մահացու ցավում են:

Ռենուարը շրջվում է դեպի ընկերն ու պատասխանում․

– Գուցե իմ ձեռքերը ցավում են, ու, այո՛, ինձ համար դժվար է ամեն անգամ վրձնին կպչելը, բայց ես գիտեմ մի պարզ ճշմարտություն․ ցավն անցնում է, իսկ գեղեցկությունը, որ ծնվում է այդ ցավից, կապրի հավերժ:

Տասնամյակներ անց Ռենուարն ուղղակի հաստատեց իր խոսքերը, որովհետև մարդկությունը հազվադեպ է հիշում նրա հիվանդության ու ցավող ձեռքերի մասին, բայց արի ու տես, որ նրա նկարները համարվում են աշխարհի ամենաթանկարժեք նկարներից, ու դրանք հպարտությամբ զարդարում են աշխարհի ամենահայտնի թանգարանները:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․