Եթե դուք երազում ընկնում եք, ապա… Հոգեբանները բացատրել են մեր ամենատարածված երազների նշանակությունը

Մեր գրեթե բոլոր գիշերներն ուղեկցվում են տարօրինակ, բայց հաճախ կրկնվող երազներով, որոնք հետո փորձում ենք վերծանել կամ փիլիսոփայական այլաբանությամբ լցնել:

Մինչ դուք կհիշեք ձեր վերջին երազն ու կփորձեք թերթել երազահանը` այն բացահայտելու հույսով, առաջարկում ենք ծանոթանալ ամենատարածված երազների վերծանություններին, որոնք հաստատվել են հոգեբանների կողմից:

Թռիչք երազում

Ըստ հոգեբանների՝ երազում հաճախ թռչող մարդիկ կարիք ունեն ազատության, ինքնաիրացման: Նրանք կարծես փորձում են երազում հաղթահարել այն խոչընդոտները, որոնք կան իրականում, ու դուրս չգալ ընտրած իրական ուղուց: Որպես կանոն, նրանք ունեն չհաղթահարված կոմպլեքսներ ու վախենում են դրանցից:

Մերկ կամ կիսամերկ զբոսանք հասարակական վայրում

Եթե դուք երազում տեսել եք, որ որևէ հասարակական վայրում մերկ կամ կիսամերկ եք հայտնվել, ապա, ըստ հոգեբանների, դուք որևէ բանից խիստ կաշկանդված եք ու վախենում եք դա ի հայտ բերելուց: Դուք վախենում եք նոր միջավայրից, նոր մարդկանցից, կամ ձեզ կաշկանդում է ձեր նոր ուսման վայրն ու աշխատանքը: Մերկությունը հենց ձեր ներքին անհարմարությունն է, որ վախենում եք ցույց տալ:

Անկում բարձր տեղից

Սա արդեն լիարժեք կարող է նշանակել, որ դուք անհանգիստ եք ինչ-որ հարցում ու վախենում եք, որ ձեր նախաձեռնությունները չեն իրագործվեն: Ֆրեյդը վստահ էր, որ երազներում ընկնող մարդիկ ունեն չիրականացած շատ երազանքներ ու ընկնում են ոչ թե նրանք, այլ այդ երազանքները:

Եթե ձեզ հետապնդում են

Մեր ամենասարսափելի երազներում անպայման կհայտնվի ինչ-որ հանցագործ, ով մեզ հետապնդում է, ու մենք էլ ոչ մի կերպ չենք կարողանում նրանից փախչել: Պարզվում է՝ այդ հանցագործը ոչ այլ ինչ է, քան մեր վախը, ատելությունն ու անգամ սերը: Այո՛, այո՛, հոգեբանները վստահեցնում են, որ ամենահաճախն այսպիսի երազներ տեսնում են նրանք, ովքեր փախչում են սիրուց ու լուրջ հարաբերություններից: Սերը երազում նրանք փոխարինում են իսկական մարդասպանով, ումից նրանք ամեն կերպ փորձում են խուսափել:

Եվ վերջին, ամենատարածված երազներից մեկը․ եթե դուք երազում մահանում եք

Շատերն ասում են, որ երազում մահը նշանակում է, որ տվյալ անձը երկար է ապրելու, բայց հոգեբանները վստահեցնում են` եթե երազում դուք տեսնում եք ձեր մահը, ապա ձեր կյանքում մի նոր փուլ է սկսվում ու ձեր հին «ես»-ն իր տեղը զիջում է նոր «ես»-ի: Եթե դուք մահացել եք երազում, ուրեմն՝ ձեր կյանքում փոփոխություններ են լինելու, որոնք «կսպանեն» ձեր հին տեսակն ու նորը կստեղծեն: Երազում մահը դառնում է ձեր նոր կյանքի սկզբի ազդանշանը:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս ուղղագրական թեստը
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․