Ի՞նչ են անում տղամարդիկ, երբ կորցնում են հետաքրքրությունը հարաբերությունների նկատմամբ

Ի՞նչ են անում տղամարդիկ, երբ կորցնում են հետաքրքրությունն իրենց զուգընկերուհու հանդեպ:

Ամենատխուրն այն է, որ այդ նշաններից շատերը մենք նկատում ենք արդեն այն ժամանակ, երբ ինչ-որ բան փոխելը չափազանց ուշ է լինում:

Հաճախ անգամ մենք ինքներս ենք ենթագիտակցաբար դրանք անտեսում՝ վախենալով կորցնել սիրելի տղամարդուն:

Եվ այսպես՝ ի՞նչ են անում տղամարդիկ, երբ կորցնում են հետաքրքրությունը հարաբերությունների նկատմամբ:

1. Նա այլևս Ձեզ իր առաջնահերթությունը չի համարում

Երբ տղամարդը սկսում է ձեզ վերաբերվել՝ որպես «պահեստային օդանավակայանի», այլ կերպ ասած՝ ձեզ դիտարկում է՝ ինչպես հաջող տարբերակներից մեկը, որն իրեն տվյալ պահին ձեռք է տալիս, դա տագնապալի ահազանգ է: Սա նշանակում է, որ ձեր զուգընկերը սկսում է կորցնել հետաքրքրությունն ընդհանուր առմամբ՝ հարաբերությունների, իսկ մասնավորապես՝ ձեր նկատմամբ:

Դա ընդունելը ցավոտ ու անգամ փոքր-ինչ ստորացուցիչ է, բայց դրանում ոչ մի աղետալի բան չկա. կյանք է, և նման բաներ բոլորի հետ են պատահում: Պատճառները կարող են բազմաթիվ լինել, կարող են և առհասարակ չլինել: Ձեր խնդիրը պետք է լինի չփորձել ինչ-որ բան «փոխել» ձեր մեջ կամ ձև անել, թե ոչինչ տեղի չի ունենում, այլ պարզապես ճիշտն ասել: Դուք արժանի եք նրան, որ ձեզ էլ սիրեն այնպես, ինչպես դուք եք սիրում: Եվ հաստատ դուք արժանի չեք, որ ձեր զուգընկերը ձեր մասին հիշի միայն այն ժամանակ, երբ ձանձրանում է ու անելու բան չունի:

2. Նա այլև նույնքան կրքոտ չէ, որքան նախկինում էր

Եթե ձեր զուգընկերը սկսում է հեռանալ, խուսափում է ինտիմից ու կատեգորիկ կերպով հրաժարվում է բացատրել դրա պատճառը, ապա կարող եք վստահ լինել՝ պատճառ հաստատ կա: Հավանաբար նա կամ դեռ մինչև վերջ չի որոշել՝ ինչ անել, կամ վախենում է ձեզ ասել, որ խնդիր կա, սակայն արդեն մտածում է հեռանալու մասին:

Այս երևույթի հետ պետք է զգույշ լինել. եբեմն տղամարդիկ իրենց այդպես են պահում, երբ աշխատանքում կամ ֆինանսների հետ կապված խնդիրներ ունեն: Դրա համար կարևոր է չշտապել, իսկ ավելի ճիշտ է պարզ խոսել ամեն ինչի մասին: Իսկ եթե ձեր վատագույն վախերը հաստատվում են, մի պահեք նրան:

3. Նա շարունակ լքում է քեզ ու ժամանակ անցկացնում ուրիշների հետ

Եթե տղամարդն անընդհատ տեղափոխում կամ չեղարկում է ժամադրությունները, ջանքեր չի գործադրում, որ տեսնվեք, նա արժանի չէ ձեր ուշադրությանը:
Հնարավոր է՝ ձեզ մոտ ամեն բան դեռ 2 շաբաթ կարգին է եղել, բայց դա ոչինչ չի նշանակում: Եթե տղամարդը ցանկանա ձեզ տեսնել, նրան չի խանգարի ոչ ծանրաբեռնված աշխատանքը, ոչ էլ բնական աղետները: Իսկ ահա եթե նա խորամանկում է, նշանակում է՝ նրա հետաքրքրությունն ակնհայտորեն կորչում է ձեր նկատմամբ, եթե արդեն չի կորել:

Իհարկե, բոլորի մոտ կարող են լինել լարված օրեր ու խնդիրներ, բայց եթե տղամարդն իր ընկերների համար ժամանակ է գտնում, իսկ դուք այդ ընթացքում տանն եք նստած ու սպասում եք նրա զանգին, դա խնդիր է:

4. Նա բռնկվում է առանց տեսանելի պատճառների

Երբ տղամարդիկ սկսում են կորցնել հետաքրքրությունը զուգընկերուհու նկատմամբ, նրանք հաճախ են անկապ հարձակվում, և դա անում են յուրաքանչյուր առիթով ու առանց առիթի: Նրանք մեղադրում են, քննադատում, կտրուկ պատասխանում:

Ամեն ինչ շատ պարզ բացատրություն ունի. ձեր զուգընկերը առիթ է փնտրում հարաբերությունները խզելու և հեռանալու համար: Բայց դա նրա համար քիչ է. նա ուզում է, որ դուք ձեզ մեղավոր զգաք:

Այնպես որ, նրա խնդիրը սադրելն է ու հարաբերությունների խզման համար առիթ պոկելը:

5. Նա երկար ժամանակ կամ առհասարակ չի պատասխանում ձեր հաղորդագրություններին ու հեռախոսազանգերին

Եթե նախկինում տղամարդը զանգում կամ գրում էր ձեզ օրն ամենաքիչը 3 անգամ, ապա այժմ իրավիճակը փոխվում է. նա չի պատասխանում ձեր զանգերին ու նամակներին: Նման դեպքում վստահաբար կարելի է ասել, որ հարաբերություններում ինչ-որ բան այն չէ:

Նա, ում համար դուք թանկ եք, ուզում է լսել ձեր ձայնը ու չի խնայում իր ժամանակը դրա համար, որքան էլ զբաղված լինի: Իհարկե, բոլորիս է պետք հանգստանալ իրարից, բայց ոչ այդ աստիճանի:

6. Դուք սկսում եք ազդել նրա նյարդերի վրա

Երբ զուգընկերը կորցնում է հետաքրքրությունը հարաբերությունների նկատմամբ, նա սկսում է բացահայտել իր ոչ այնքան հաճելի կողմերը: Նրան սկսում են նյարդայնացնել նույնիսկ այն բաները, որոնք ժամանակին հիացրել են նրան: զարմանալի բան չկա: Տղամարդը գիտակցաբար կամ ենթագիտակցաբար պատճառ է որոնում, որ վերջապես լքի ձեզ:

Օրինակ, նա հատուկ ինչ-որ բան է հորինում, որ «նեղանա» ձեզնից, թեպետ դուք ոչինչ չեք էլ արել: Արդարանալը կամ պաշտպանվելն անօգուտ է: Նրա նպատակը ձեզ հունից հանելն է ու այդքան երանելի ու երկար սպասված ազատությունը ստանալը:

7. Նա այլևս համատեղ պլաններ չի կազմում

Եթե ձեր զուգընկերն արդեն համատեղ ընթրիքներ, ուղևորություններ չի պլանավորում, չի երազում ու չի կազմում այլ համատեղ ծրագրեր, նշանակում է՝ նրա պլանների մեջ դուք պարզապես չկաք: Նրա համար այդ դեպքում արդարացումներ մի փնտրեք: Կանգ առեք ու բաց թողեք նրան:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Live. Խոշոր հրդեհ՝ Իսակովի պողոտայում․ Այրվում է «Դոմուս» խանութ սրահը. Ուղիղ միացում դեպքի վայրից
ԹԵՍՏ․ Եթե չկարողանաք հավաքել թեկուզ 7/10, ապա ինչպե՞ս եք ընդհանրապես ավարտել դպրոցը
Որոնք են ձեր բնավորության գլխավոր հատկությունները. ի՞նչ եք առաջինը տեսնում լուսանկարում
Կենդանակերպի 6 կանայք, ովքեր անտանելի բնավորություն ունեն
Թեստ. Կարո՞ղ եք հասկանալ, թե որ երեխան է կոտրել ծաղկամանը
Ինչպես պատրաստել համեղ չամիչով բուլկի

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Live. Խոշոր հրդեհ՝ Իսակովի պողոտայում․ Այրվում է «Դոմուս» խանութ սրահը. Ուղիղ միացում դեպքի վայրից
Թեստ․ Կկարողանա՞ք առանց դժվարության անցնել թեստը
ԱՄՆ-ում ամուսնացել է Շպռոտը. ո՞վ է երգչուհու ամուսինը (Photo)
ԹԵՍՏ. Կկարողանա՞ք ճիշտ պատասխանել այս 10 հարցերին
Թեստ․ Գտի՛ր բարբառային բառի գրական համարժեքը
Այս նկարում կոպիտ սխալ կա, բայց միայն հանճարներն են կարողանում գտնել այն, քեզ մոտ կստացվի՞
Գլխուղեղի անոթների մաքրում. լավագույն 5 ժողովրդական միջոցները
ԹԵՍՏ. Արդյո՞ք լավ գիտեք հայոց պատմությունը
ԹԵՍՏ, որը 10/10 արդյունքով կանցնեն միայն «Քայլող Վիքիպեդիաները»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

«Բոլորը շատ ոգևորված են այս գործի շուրջ». Քրիստինե Պեպելյան
Live. Խոշոր հրդեհ՝ Իսակովի պողոտայում․ Այրվում է «Դոմուս» խանութ սրահը. Ուղիղ միացում դեպքի վայրից
ԹԵՍՏ․ Եթե չկարողանաք հավաքել թեկուզ 7/10, ապա ինչպե՞ս եք ընդհանրապես ավարտել դպրոցը
Որոնք են ձեր բնավորության գլխավոր հատկությունները. ի՞նչ եք առաջինը տեսնում լուսանկարում
Կենդանակերպի 6 կանայք, ովքեր անտանելի բնավորություն ունեն
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է
Թեստ. Կարո՞ղ եք հասկանալ, թե որ երեխան է կոտրել ծաղկամանը
Ինչպես պատրաստել համեղ չամիչով բուլկի
Հարուստների սովորություններ, որոնք արժե կիրառել