ԹԵՍՏ․ Բացահայտեք ձեր անձի խավար կողմը

Մեր ենթագիտակցությունը ստիպում է մեզ հավանություն տալ այն ամենին, ինչն ավելի մոտ է գտնվում մեր հոգուն։

Օրինակ՝ ինտրավերտը նույնիսկ աղմկոտ խնջույքի ժամանակ միանգամից գտնում է առանձնացված, լուռ անկյուն։

Այս թեստի միջոցով կօգնենք բացահայտել ձեր անձի թաքնված մութ կողմերը։

Ընտրեք կենդանիներից մեկին, որն ավելի շատ է ձեզ դուր գալիս, և մենք կներկայացնենք տվյալ կենդանու հետ այն համեմատությունը, որ թաքնված է ձեր ենթագիտակցության մեջ։

Սև այրին հայտնի է որձին կաննիբալիստական և թունավոր խայթոցներով։ Հանգիստ ու համբերատար նա սպասում է իր զոհին, ապա հարձակվում։ Նա թույնում է զոհին, ապա հանգիստ սկսում ուտել։ Մարդիկ, որ ընտրել են նրան, շատ հանգիստ են, ծանրութեթև անող, զգացմունքային, նպատակասլաց։ Նրանք սիրում են իրենց տունը և ընտանիքը։ Բայց եթե մեկը կանգնի նրանց ճանապարհին, կոչնչացնեն առանց խղճի խայթի։ Այս սարդին ընտրողները չափազանց փակ են, և նրանց հասկանալ քչերն են կարողանում։

Անգղերը որսի են դուրս գալիս խմբերով, պտտվում զոհի շուրջն այնքան, մինչև նա հանձնվի, ապա հարձակվում ու սկսում հոշոտել։ Եթե ընտրել եք նրան, ապա համարձակ եք և սիրում եք վտանգ։ Սովորաբար զբաղվում եք ձեր մտքերում ինքնաքննադատմամբ։ Շատ խանդոտ եք, փակ, հիշաչար, գաղտնապահ։ Հակված եք խորհրդավոր լինելուն։

Սև հովազն առաջացնում է վախ և, միաժամանակ, հիացմունք՝ իր գեղեցկությամբ։ Այս գիշատիչն ինքնաբերաբար իր հանդեպ առաջացնում է հարգանք։ Այն պաշտպանվածության, ուժի, քաջության զգացում է առաջացնում։ Եթե ընտրել եք նրան, ապա շատ ուժեղ, ինքնավստահ, հոգատար մարդ եք։ Ձեզ պես մարդկանց մոտ լավ է զարգացած 6-րդ զգայարանը, ներքին ձայնը, հավատում եք գերբնական ուժերին։ Սիրում եք շատ լսել և լսելով ու քիչ խոսելով զարգանալ։

Ագռավը պատահական չէ ընտրվել Էդգար Ալլան Պոյի կողմից որպես մուսա։ Այս սև թռչունները համարվում են խավարի և մահվան լրաբերներ։ Սակայն այս խելացի թռչուն ունակ է նույնիսկ մարդու ձայնը կրկնօրինակելու։ Դուք շատ ստեղծագործ անձ եք, չեք վախենում խավարից ու դժվարություններից և կարողանում եք պահել լույսի ու մթի բալանսը։ Ձեզ ավելի լավ եք զգում մենակության մեջ։ Շատ իմաստուն եք, և ձեզ հաճախ են դիմում խորհրդի համար։

Չղջիկները նույնականացվում են կոմս Դրակուլայի հետ։ Ինչ-որ սարսափազդու բան կա նրանց մեջ, որն անհետանում է լույսի ներքո, մնում գիշերվա, քարանձավների մութ անկյուններում և հեռվից հետևում շուրջը կատարվելիքին։ Եթե ընտրել եք նրան, ապա բավականաչափ լի եք ակտիվությամբ, կյանքի էներգիայով, առողջությամբ։ Դուք հաճախ եք անհանգստանում անտեղի։ Պահանջկոտ եք ինքներդ ձեր և շրջապատի հանդեպ։ Շատ իմաստուն եք և տեսնում եք կյանքը տարբեր անկյուններից, սակայն, միաժամանակ, դժվար եք տիրապետում ձեր լեզվին և շատ նյարդային կերպով տաքարյուն եք։

Սև կատուները հնուց ի վեր համարվում են կախարդանքի և մահվան նշան։ Այս կենդանուն ընտրած մարդկանց բնավորությունը հակասական է։ Նրանք ունեն իրենց ներքին մտածելակերպը և շատ հաճախ այն չի համընկնում ընդհանուրի հետ։ Առաջնորդվում են ավելի շատ բնազդով և ներքին ձայնով, քան լոգիկայով։ Շրջապատի համար կատուների պահվածքը հաճախ անհասկանալի է։ Շատ են սիրում հարմարավետությունը և այն խախտում են միայն ծայրահեղ դեպքերում։

Գայլը գիշերվա ստեղծագործություն է։ Բայց նա որքան էլ համատեղ է գիշերվան և վտանգավոր, երբեք չի հարձակվում առաջինը։ Գայլերն արագընթաց են, քաջ և հավատարիմ։ Մարդը, ով ընտրել է գայլին, ունի արտահայտիչ ժեստեր, դիմախաղ։ Սովորաբար գայլի բախումներն ավարտվում են սպառնալի հայացքով, ոռնոցով։ Հենց դա է նրա գլխավոր արժանիքներից մեկը։ Զարգացնել իր մեջ հանգստություն, արժանապատիվ պահվածք, ինքնավստահություն. այդ հատկանիշներն ապացուցելու պահանջ չեն ունենում։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»
Թեստ. Ստուգեք հայոց լեզվի ձեր իմացությունը
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
Թեստ. Որքա՞ն լավ գիտեք հայերեն ուղղագրությունը
ԹԵՍՏ. Ինչպե՞ս եք մաթեմատիկայից, եկե՛ք ստուգենք
Հանելուկ, որն առաջին հայացքից չափազանց բարդ է լուծել
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․