9 նշան, որոնք վկայում են լյարդի խնդիրների մասին

Լյարդի հիվանդություններից շատերը սկզբնական շրջանում առանց ախտանշանների են ընթանում, այդ պատճառով հաճախ բավական բարձիթողի փուլում են ախտորոշվում:

Սակայն կան մի քանի նշաններ, որոնք կարող են ցույց տալ լյարդի հետ կապված խնդիրները:

Այդ նշանները այսօր ներկայացնում է zNews-ը։

1. Ցավ և ծանրություն փորի վերին հատվածում

Եթե դուք շատ եք յուղոտ սնունդ օգտագործում, դա կարող է հանգեցնել լյարդի չափսերի մեծացման։ Արդյունքում մեծանում է ճնշումը կրծքացանդակի և ստամոքսի վրա։ Փքված ստամոքսը նույնպես հնարավոր նշան կարող է լինել։

2. Սրտխառնոց

Սրտխառնոցը հնարավոր նշան է, որ ձեր լյարդի հետ ինչ-որ բան կարգին չէ։ Յուղոտ սնունդ օգտագործելուց հետո դուք հնարավոր է ծանրության զգացողություն ունենաք ստամոքսում, սրտխառնոց, լուծ, գլխապտույտ։ Այս դեպքերում նույնպես ստուգեք լյարդը։

3. Զգայուն մաշկ և աչքերի սպիտակուցների դեղնություն

Մաշկի վրա ամենաարագն են արտացոլվում արյան և օրգանիզմի ընդհանուր վիճակը։ Ակնեի, ցանի ալերգիկ ռեակցիաների առաջացումը կարող է նշանակել, որ օրգանիզմում չափազանց շատ տոքսիններ են կուտակվել։ Մաշկի վրա կարող են նաև մուգ շրջանակներ հայտնվել։ Կարող են դեղնել աչքերի սպիտակուցները։

4. Հոգնածություն և թուլություն

Երբ օրգանիզմը փորձում է ազատվել տոքսիններից, մենք հոգնածություն ենք զգում, նույնիսկ, եթե 8 ժամ կամ ավելի ենք քնում։ Հոգնածություն, կենտրոնանալու դժվարություններ, ալարկոտություն… սրանք այն նշաններն են, որոնք վկայում են օրգանիզմում տոքսինների կուտակման մասին։

5. Ջերմություն

Այս նշանը հաճախ կապված է լյարդի ինտոքսիկացիայի հետ։ Դա մեծ քանակով քրտնարտադրության է հանգեցնում, քանի որ օրգանիզմը մաշկի միջոցով փորձում է դուրս բերել տոքսինները։

6. Մկանային ցավեր

Լյարդի խնդիրների դեպքում դուք հնարավոր է մկանների և հոդերի մշտական ցավեր ունենաք, ինչպես նաև մաշկի վրա կապտուկներ։

7. Մեզի և կղանքի գույնի փոփոխություն

Լյարդի խափանումների մասին կարող են վկայել նաև մարդու մեզը և կղանքը՝ լյարդի խնդիրների դեպքում դրանք գունափոխվում են, մգանում, ձեռք բերում չափազանց կտրուկ տհաճ հոտ: «Գազավորված» լինելու և փորում մեծացած ճնշման մշտական զգացողությունը նույնպես կարող են վկայել լյարդում վատ պրոցեսների մասին:

8. Մարմնի քոր

Ձեր մարմինը կարող է քոր գալ լեղիի կուտակման պատճառով։ Այդպես է մարմինը արձագանքում բոլոր կուտակված տոքսիններին, որոնք լյարդը չի կարողացել վնասազերծել։

9. Արյունահոսություն

Հազվադեպ է պատահում, բայց չի բացառվում։ Լյարդի վատ աշխատանքի պատճառով հաճախ վատ է կատարվում նաև արյան մակարդելիությունը, ինչն էլ բերում է արյունահոսության։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս ուղղագրական թեստը
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․