Անակնկալ ամուսնության առաջարկություն Դրամատիկական թատրոնի բեմում (Photo)

Դրամատիկական թատրոնում սովորականի պես ընթանում էր հերթական ներկայացումը, որի ավարտը, սակայն, չափազանց տարբերվեց. դերասան Նիկոլայ Ավետիսյանն ամուսնության առաջարկություն է արել սիրելիին:

BRAVO.am-ը ներկա է եղել այս իրադարձությանը եւ լուսանկարել հետաքրքիր դրվագները:

Հետնաբեմից հնչող ձայնը նախ բեմ հրավիրեց դերասանի ընկերուհուն՝ Կարինա Տերտերյանին: Նա զարմացած բեմ բարձրացավ, որտեղ էլ Նիկոլայն ամուսնության առաջարկություն արեց: Դրական պատասխան հնչելուց հետո դերասանախումբը շնորհավորեց նրանց:

«Գիտակից կյանքս սկսել եմ Դրամատիկական թատրոնում եւ իմ կյանքի բոլոր կարեւոր իրադարձությունները տեղի են ունեցել հենց այս բեմում: Ցանկացա, որ կյանքիս ամենակարեւոր քայլը նույնպես բեմից լինի: Այստեղ են ամենահարազատ մարդիկ՝ այն ընկերները, որոնց հետ միշտ կիսել եմ ուրախություններս, հանդիսատեսը, որի առաջ կարծես մեծացել եմ: Շնորհակալ եմ բոլորին՝ ԵԴԹ գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանի գլխավորությամբ»,- մեզ հետ զրույցում նշել է Նիկոլայը:

Դերասանի խոսքով՝ սիրելին նախապես չի իմացել իր մտադրության մասին եւ անակնկալի է եկել.«Ամեն կերպ փորձում էի այնպես անել, որ չիմանա: Այդ օրն առավոտյան զանգել ու ասում էր՝ սիրտն ինչ-որ բան է զգում, որը դժվարանում է բացատրել: Անակնկալը ստացվեց»:

Աղբյուր՝ Bravo.am

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս ուղղագրական թեստը
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․