Հայկ Մարությանը ուղերձով դիմել է երևանցիներին (Video)

Թող հեքիաթներ չպատմեն, «Իմ քայլը» նեղ խմբակային շահը վեր է դասել մի ամբողջ համայնքի շահից: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Երեւանի ավագանու նիստում իր ելությում նշեց քաղաքապետ Հայկ Մարությանը:

Նա, մասնավորապես նշեց. «Սիրելի երեւանցիներ, խոսքս ձեզ եմ ուղղում:

«Այսօր տեղի է ունենում մի պրոցես, որը երբեք տեղի չի ունեցել Երևանի պատմության մեջ: Սա առաջին դեպքն է, որ Երևանի քաղաքապետին անվստահություն են հայտնում: Թվում է, նման բան անելու համար նախաձեռնողները պետք է շատ ծանրակշիռ փաստարկներ ունենային ընդդեմ քաղաքապետի։ Օրինակ, բյուջեի խոշոր չափի գումարների հափշտակում, կամ այլ աշխատանքային, կենցաղային զարհուրելի հանցանք։ Ինչպես հասկացանք ելույթներից, այդպիսիները չկան: Ներկայացվող պատճառը բոլորովին այլ է, ինչպես նախաձեռնող կողմն է ասում, քանի որ ես դուրս եմ եկել ՔՊ կուսակցությունից, ապա պետք է լքեմ նաև այս պաշտոնը»:

Նա հիշեցրեց, որ հեղափոխությունից հետո առաջին արտահերթ ընտրություններն անցկացվեցին Երևանում, հեղափոխական թիմը մասնակցեց դաշինքով, որի կազմում էին «Առաքելություն» կուսակցությունը, անկուսակցականներ։ Նա նշեց, որ ավագանու «Իմ քայլը» դաշինքով ընտրված առաջին 57 հոգուց միայն 27-ն էին արդ պահին ՔՊ անդամ. «Այսինքն՝ ֆրակցիայի մեծ մասը, ավագանու 30 անդամ անկուսակցականներ էին կամ այլ կուսակցությունների անդամներ»,-նշեց նա։

Մարությանը հիշեցրեց, որ ընտրությունների արդյունքում ունեցան համոզիչ հաղթանակ, քվեարկությանը մասնակցածների 82 տոկոսը կողմ քվեարկեցին այդ թիմին։

«Կրկնում եմ՝ ժողովուրդն իր ձայնը չտվեց որևէ կուսակցության, տվել է դաշինքին, հեղափոխությանը, հեղափոխական թիմին, հեղափոխության լիդեր Նիկոլ Փաշինյանին, Հայկ Մարությանին, թիմում ընդգրկված հարգված ու հայտնի մարդկանց, օրինակ, հայտնի երգիչ Արթուր Իսպիրյանին, հայտնի ճարտարապետ Արսեն Կարապետյանին, հայտնի շատ այլ մարդկանց, որոնք տարիներ շարունակ իրենց նվիրել էին հեղափոխության հաղթանակին»,-նշեց Մարությանը՝ հիշեցնելով, որ այն ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» անունը լայն զանգվածներին հայտնի չէր։

Երևանի քաղաքապետը նկատեց, այսօր իրեն անվստահություն հայտնելու գործընթացի հիմքում դնում են իր՝ ՔՊ-ից, «Իմ քայլը» դաշինքից դուրս գալը, նա ընդգծեց՝ դուրս է եկել ՔՊ-ից, բայց ոչ «Իմ քայլը» դաշինքից. «Շարունակում եմ մնալ «Իմ քայլը» ֆրակցիայի անդամ, այդ պնդումը կեղծիք է։ Իրենց փաստարկներում հիշատակելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անունը՝ այս մարդիկ փորձում են սեփականաշնորհել հեղափոխությունը, փորձում են ՔՊ-ն դարձնել հեղափոխական արժեքների միակ կրողն ու ժառանգորդը, սա անընդունելի է ինձ համար ու ինձ նման հազարավոր անկուսակցական մարդկանց համար, որոնք հեղափոխություն են արել ավելի լավ Հայաստան ունենալու համար։ Ասեմ ավելին, ՔՊ-ականներն ավելի առաջ են գնացել, հայտարարում են, ով ՔՊ-ից չէ, դեմ է հեղափոխությանը, ով ՔՊ-ից չէ, սատարում է հակահեղափոխական ուժերին։ Սա անընդունելի է ու վիրավորական»,-ասաց Մարությանը։

Նշենք, որ Երեւանի ավագանին այսօր՝ դեկտեմբերի 22-ին արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում միայն մեկ հարց է՝ «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը: Նախագծով առաջարկվում է Երեւանի քաղաքապետ ընտրել փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանին:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը ստորագրահավաք է իրականացրել Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցով: Այդ նախաձեռնությանը կողմ է արտահայտվել ԲՀԿ խմբակցությունը, իսկ «Լույս» խմբակցությունից միայն Անի Խաչատրյանը:

Բացի այդ, «Իմ քայլը» խմբակցությունից մի քանի անդամներ դեմ են արտահայտվել այդ նախաձեռնությանը եւ վայր դրել մանդատները:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
«Անունը չէի հիշում, «դուք»-ով էի խոսում»․ Մարիայի ու Զարմիկի հայ-ուկրաինական սերը (Video)
Ծնվել է Սամվել Ալեքսանյանի թոռնիկը` Գոռի դուստրը. տեսեք` ում անունով են փոքրիկին անվանակոչել (Photo)
Live. Խոշոր հրդեհ՝ Իսակովի պողոտայում․ Այրվում է «Դոմուս» խանութ սրահը. Ուղիղ միացում դեպքի վայրից
Մահացել է Անի Մեսրոպյանը
Հրապարակվել է Սևանում հայտնի բժշկի սպանության տեսանյութը (Video)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Այս նկարում մերկ կին կա քողարկված, բայց ոչ ոք չի կարողանում գտնել նրան
Թեստ․ Հասկանում ե՞ք գյումրվա բարբառը, եկեք ստուգենք
ԹԵՍՏ. Իսկ Ձեզ ծանո՞թ են այս ասացվածքները
ԹԵՍՏ. Տրամաբանական հանելուկներ, որը կստուգի Ձեր ինտելեկտի հզորությունը
Բժիշկները զգուշացրել են տեստոստերոնի դեֆիցիտի հիմնական ախտանիշների մասին
Թեստ․ Ծանո՞թ ես գյումրվա բարբառին
Բազմագիտակության թեստ՝ ուղեղը մարզելու համար
Իմաստուն առակ․ «Ջուր խմիր այնտեղից, որտեղից ձին է խմում․․․»
Թեստ՝ վարորդների համար․ Ո՞ր մեքենան պետք է առաջինը հատի խաչմերուկը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Տեսահոլովակի պրեմիերա․ Լյանա Ուլիխանյան – «Չեմ կրնա»
Տեսահոլովակի պրեմիերա. Արկադի Դումիկյան – «Նոր տարվա գիշեր»
ԱՄՆ-ի ամենասարսափազդու կղզին (Video)
ԹԵՍՏ․ Այս երկու դեռահասների մայրիկին կարող են գտնել միայն ամենաուշադիրները
Կապս խզեցի, ամենադաժան բանն է, երբ թիկունքից հարվածը ընդունում ես քո տնից. ինչու Արտյոմ Կարապետյանը չի շփվում 5 քույրերի հետ
Միայն առավել ուշադիրները կկարողանան գտնել բոլոր 12 տարբերությունները․ Կարո՞ղ եք գլուխ հանել
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան – «Հյուսիս – հարավ»
Երազում երբևէ ընկե՞լ եք կամ խայթող օձեր տեսել․ ահա այս և այլ տարածված երազների իրական նշանակությունները
Թեստ․ Նկարում երկու աղջիկ է թաքնված․ կկարողանա՞ք նկատել նրանց