Ինչու ես դադարեցի թեյ խմել. բժիշկ Ի. Պ. Նեումըվակին

Բժիշկ, գիտնական Իվան Պավլովիչ Նեումըվակինը արդեն 89 տարեկան է:

Նա հրաշալի տեսք ունի, սթափ մտածողություն և ակտիվորեն զբաղվում է գիտական գործունեությամբ:

Նեումըվակինի մշակած առողջ ապրելակերպի համակարգը մինչ այժմ օգտագործվում է տիեզերագնացների կողմից:

zNews-ը ներկայացնում է նրա խորհուրդները առողջության և երկարակեցության վերաբերյալ:

Պրոֆեսորն առաջարկում է զգուշորեն օգտագործել հեղուկը: Բանն այն է, որ ցանկացած հեղուկ օգտագործելիս բջջի մեջ ներթափանցում է միայն «մաքուր» ջուրը: Հենց այդ մաքուր ջրից մեր օրգանիզմին անհրաժեշտ է օրական երկու լիտր: Հանքային ջրերը, հատկապես գազավորված ըմպելիքները շատ վտանգավոր են. բջիջը պետք է մաքրի դրանք: Սուրճը և թեյը էներգիայի կարճաժամկետ բռնկում են տալիս, բայց դա միայն խորացնում է ջրի պակասը: Այդ ըմպելիքները չեն կարող վերամշակվել:

«Աղտոտված» ջուրը ներթափանցում է բջիջ, և բջիջը էներգիա արտադրելու փոխարեն ինքն է այն ծախսում հեղուկը մաքրելու վրա: «Կեղտը» արտահանվում է, իսկ ջուրը չի բավականացնում, և էներգիան նույնպես: Ահա թե ինչու է բջիջը «աղտոտվում», ինչի արդյունքում առաջանում են աթերոսկլերոզ, հիպերտոնիա, առիթմիա և ինչ պատահի: Ահա հիվանդությունների մեծ մասի գլխավոր պատճառը:

Բժիշկները բացարձակ ուշադրություն չեն դարձնում այն բանին, որ ջուրը ամենալավ էլեկտրոլիտն է, այն էներգիա է: Առաջին օրգանը, որ տուժում է ջրի անբավարարությունից, գլխուղեղն է: Այստեղից էլ առաջանում են դյուրագրգիռ վիճակները, գլխացավերը, միգրենը, հոգնածությունը, վատ առաջադիմությունը և այլն:

Քչերը գիտեն, որ ջուր պետք է խմել ուտելուց 10-15 րոպե առաջ, 1-2 բաժակ: Ջուրը հեշտությամբ անցնում է ստամոքսի միջով և տեղավորվում տասներկումատնյա աղու մեջ՝ այնտեղ, որտեղ կուտակվում է հիմնային լուծույթը: Արդյունքում ջուրը չի թթվում ստամոքսում, այլ հիմնայնացվում է:

Ոչ մի դեպքում չի կարելի ուտելուց հետո հեղուկ օգտագործել, կարելի է միայն բերանը ողողել: Միս ուտելուց հետո 1,5-2 ժամ ոչինչ չպետք է ուտել և խմել. պետք է թույլ տալ, որ ստամոքսահյութը մարսի միսը:

Քչակերությունը առողջության կարևորագույն պայմանն է: Երբ մենք ստամոքսը լցնում ենք նոր սնունդով, դեռ ամբողջովին չմարսված հին սնունդը սկսում է փտել: Այստեղից էլ բոլոր վատ հետևանքները:

Այսպիսով, ջուր պետք է խմել միայն քաղցած փորին: Օրական՝ 1,5-2 լիտր մաքուր ջուր: Եթե ուշադիր հետևեք 60-ն անց մարդկանց, որոնք սկսել են օրական երկու լիտր մաքուր ջուր խմել, կտեսնեք, որ նրանց կնճիռները հարթվում են, աղիները սկսում են բնականոն գործել:

Ջուրը բջջի մեջ լողում է. այն բջջի կյանքի հիմքն է:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս ուղղագրական թեստը
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․