6 նշան, որոնք վկայում են ողնաշարի վնասման մասին. անուշադրության մի մատնեք

Մեծ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, աշխատանքային ժամերը համակարգչի առաջ անցկացնելն ու մի շարք այլ գործոններ կարող են հանգեցնել ողնաշարի վնասման:

Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ ժամանակին բժշկական օգնության չդիմելու դեպքում սրանք կարող են հանգեցնել լուրջ հետևանքների:

Այս ախտանշանների դեպքում դիմեք մասնագետի. հաշվի առեք, որ ախտորոշումը կարող է կատարվել միայն նրա կողմից:

Ցավ վերջույթներում: Վերջույթներում ցավի զգացումը կարող է վկայել ողնաշարի, մասնավորապես՝ միջողային սկավառակների հետ կապված խնդիրների մասին:

Մեջքի ցավ: Մեջքի ցավը կարող է վկայել ողնաշարի գոտկասրբանային հատվածի ճողվածքի, մկանային ջղակծկումների և այլ խնդիրների մասին: Ցավը որոշ ժամանակ անց կարող է մեղմանալ, սակայն բարդություններից խուսափելու համար հարկավոր է խորհրդակցել մասնագետի հետ:

Ծակոցներ: Միջողային սկավառակների ճողվածքի ամենատարածված ախտանշաններից մեկը թմրածությունն ու ծակոցներն են: Իրավիճակը հատկապես կարող է վատանալ երկար ժամանակ նստած կամ կանգնած դիրքում անցկացնելուց հետո:

Ցավ իրանում: Իրանի հատվածում ցավի հաճախակի զգացումը կարող է պայմանավորված լինել ողնաշարի պարանոցային հատվածի սկավառակների ճողվածքներով: Նյարդերի մշտական ճնշումը կարող է ցավի և իրանի հատվածում անհարմարության պատճառ դառնալ:

Թմրածություն: Ողնաշարի գոտկասրբանային հատվածի ճողվածքների դեպքում ստորին վերջույթները հաճախ են թմրում:

Թուլություն: Ողնաշարի հետ կապված խնդիրները հաճախ կարող են հանգեցնել մկանային թուլության: Կարող են նկատվել շարժումների սահմանափակում, դժվարություններ՝ աշխատանք կատարելիս, որը սովորաբար հեշտությամբ եք կատարում:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս ուղղագրական թեստը
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․