Ինչպես ազատվել օրգանիզմում հեղուկի կուտակումից

Օրգանիզմում հեղուկի կուտակումը հանդիսանում է քաշի ավելացման գլխավոր պատճառներից մեկը, որը կարող է լինել նստակյած կենսակերպի, հղիության, դաշտանդադարի, ցիռոզի ու սրտային անբավարարության, սնուցող նյութերի բացակայության նշան:

Ընդհանուր առմաբ այն դրսևրովում է այտուցվածության տեսքով, որոնք կարող են հայտնվել մարմնի տարբեր մասերի վրա, օրինակ որովայնի, կոճերի, դաստակների, ձեռքերի կամ ոտքերի շրջանում:

Հղիության ժամանակ այտուցվածությունը հանդիպում է բավականին հաճախ, քանի որ այդ շրջանում կնոջ օրգանիզմը ենթարկվում է հորմոնալ փոփոխության, որը հաճախակի առաջացնում է այնպիսի հետևանքներ, ինչպիսիք են ձեռքերի ու ոտքերի այտուցվածությունը:

Իհարկե կարիք չկա անհանգստանալ, սակայն, եթե այտուցվածությունը ձեզ շատ անհանգստություն է պատճառում, կարող եք խորհրդակցել բժշկի հետ:

Խորհուրդներ, թե ինչպես ազատվել օրգանիզմում հեղուկի կուտակումից

Այդ խնդրից ազատվելու կարևորագույն քայլերից մեկն է աղի քանակության նվազեցումը, քանի որ այն ստիպում է օրգանիզմին պահպանել հեղուկը, որը նրան անհրաժեշտ չէ: Հաջորդը` շատ կարևոր է խմել բավարար քանակությամբ ջուր, քանի որ այն մաքրում է օրգանիզմն ու օգնում է այնտեղից դուրս բերել վնասակար նյութերը:

Օրգանիզմում հեղուկի պահպանում. կանխարգելումն ու բուժում. միզամուղ մթերքներ

Հարկավոր է անպայման օգտագործել միզամուղ մթերքներ, որը թույլ կտա ազատվել ավելորդ քաշից: Հաճախակի օրգանիզմում հեղուկի չափից շատ կուտակումը կարող ավելորդ կիլոգրամների պատճառ դառնալ:

  1. Ձմերուկ. այն խորհուրդ է տրվում, քանի որ հիմնականում բաղկացած է ջրից:
  2. Խնձորի քացախ. այն կօգնի կարգավորել կալիումի մակարդակը, որը կարող է փոփոխվել օրգանիզմում հեղուկի պահպանման պատճառով:
  3. Կանաչ թեյ. այն հիանալի միզամուղ ու հակաօքսիդանտ է:
  4. Նարինջ. շնորհիվ վիտամին С-ի պարունակության, նարիջը խթանում է երիկամների աշխատանքն ու արագացնում է թունավոր նյութերի դուրս բերման պրոցեսը:
  5. Արտիճուկ. այն օգտագործվում է նիհարելու համար օգտագործվող եփուկների պատրաստման համար, քանի որ այն ունի միզամուղ հատկություններ:
  6. Լոռամիրգ. այն կանխում է միզուղիների հիվանդությունների առաջացումն ու հանդիսանում է լավագույն հակաօքսիդանտներից մեկը:
  7. Խատուտիկ. այն հանդիսանում է օրգանիզմից ավելորդ հեղուկը դուրս բերող լավագույն բույսերից մեկը:
  8. Մաղադանոս. այն նպաստում է օրգանիզմից հեղուկի դուրս բերմանը, այդ պատճառով վերջինիս եփուկը օգտագործվում է նիհարելու համար ու սրտի մի շարք հիվանդությունների դեպքում:
  9. Սոխ. այն խորհուրդ է տրվում բոլոր նրանց, ովքեր հակված են ռևմատիզմի, երկամային անբավարարության ու հոդատապի:

Զբաղվել սպորտով

Հարկավոր է կանոնավոր զբաղվել սպորտով. ոտքով քայլել, հեծանիվ վարել, վազել, լողալ և այլն: Զբաղվեք այն ամենով, ինչը ձեզ դուր է գալիս ու հիշեք, որ օրգանիզմում հեղուկի պահպանումը կարող է պայմանավորված լինել նստակյած կենսակերպով, այդ պատճառով ֆիզիկական վարժությունները շատ օգտագկար են օրգանիզմի համար: Նրանք նպաստում են օրգանիզմի յուրաքանչյուր օրգանի ճիշտ աշխատանքին:

Խուսափեք նատրիում պարունակող մթերքներից

Ինչպես արդեն նշեցինք, աղը խթանում է օրգանիզմում հեղուկի պահպանում, ինչը նշանակում է, որ այն հարկավոր է հնարավորինս քիչ օգտագործել: Հարկավոր է հաշվի առնել նաև այն, որ ամենաօրյա մեր օգտագործվող մթերքների մի մասը պարունակում են մեծ քանակությամբ նատրիում(երշիկները, պահածոները, ալկոհոլն ու մի շարք այլ մթերքներ):

Մասնագետները խորհուրդ են տալիս ուտեստների մեջ ավելացնել շատ քիչ աղ, քանի որ այն կարող է առաջացնել երիկամների քարերի հիվանդություն, ստամոքսի քաղցկեղ և համային զգայնության նվազում:

Կալիումով հարուստ մթերքներ

Այս տարրը անփոխարինելի է օրգանիզմում բալանսի պահպանման համար: Կալիումը հանդիսանում է էլեկտրոլիտներից մեկը, որը պատասխանատու է արյան ճնշման կառավարման համար ու օրգանիզմից դուրս է բերում նաև հեղուկը: Կալիումը առկա է որոշ մթերքներում, օրինակ, կաղամբում, բազուկում, կարտոֆիլում, ավոկադոյում և այլն:

Մագնեզիումով հարուստ մթերքներ

Մագնեզիումը ևս օգնում է օրգանիզմից դուրս բերել հեղուկը: Այն նաև կանխում է սրտի հիվանդությունների առաջացումն ու կառավարում է ինսուլինի արտազատումը: Մագնեզիումը թեթևացնում է միգրենն ու նվազեցնում է 2-րդ տիպի շաքարային դիաբետով հիվանդանալու հավանականությունը:

Մթերքներ, որոնք խորհուրդ է տրվում օգտագործել

  1. Թեփ. օրինակ ցորենի կամ վարսակի, քանի որ նրանք հարուստ են մագնեզիումով:
  2. Չոր խոտեր. հատուկ ուշադրություն դարձրեք համեմի, անանուխի և մաղադանոսի վրա, քանի որ նրանք ոչ միայն հանդիսանում են մագնեզիումի աղբյուր, այլ նաև ճաշատեսակների հիանալի հավելում:
  3. Կտավատի սերմեր. նրանք հանդիսանում են հակաօքսիդանտներ, կանխում են սրտի հիվանդությունների առաջացումն ու սնուցում են օրգանիզմը մագնեզիումով:
  4. Արևածաղիկի սերմեր. նրանք պարունակում են մագնեզիում ու վիտամին Е:
  5. Կաթ. կաթը պարունակում է մեծ քանակությամբ մագնեզիում, վիտամիններ՝ А, D ու Е:

Եվ ի վերջո.

Հանգիստը անհրաժեշտ է հողուկի պահպանման կանխման համար: Եթե ձեր ոտքերը այտուցվել են, կարող եք նրանք մի փոքր բարձրացնել և նման վիճակում հանգստանալ:

Ամեն դեպքում նման խնդրի առաջացման դեպքում ցանկալի է խորհրդակցեք բժշկի հետ` ավելի լուրջ խնդիրներից խուսափելու համար: Եվ իհարկե սնվել բազմազան ու առողջ սննդակարգով:

Եղեք առողջ:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Տեսահոլովակի պրեմիերա. Արկադի Դումիկյան – «Նոր տարվա գիշեր»
ԱՄՆ-ի ամենասարսափազդու կղզին (Video)
Միայն առավել ուշադիրները կկարողանան գտնել բոլոր 12 տարբերությունները․ Կարո՞ղ եք գլուխ հանել
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան – «Հյուսիս – հարավ»
Երազում երբևէ ընկե՞լ եք կամ խայթող օձեր տեսել․ ահա այս և այլ տարածված երազների իրական նշանակությունները
Թեստ․ Նկարում երկու աղջիկ է թաքնված․ կկարողանա՞ք նկատել նրանց

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

ԹԵՍՏ. Իսկ Ձեզ ծանո՞թ են այս ասացվածքները
Բազմագիտակության թեստ՝ ուղեղը մարզելու համար
Իմաստուն առակ․ «Ջուր խմիր այնտեղից, որտեղից ձին է խմում․․․»
Ի՞նչ հերթականությամբ են վարորդները անցնելու բարդ խաչմերուկը
ԹԵՍՏ. Գիտեք՝ ինչպես են գրվում այս բառերը. «Խ, թե՞ Ղ»
Թեստ․ Ստուգիր հայերենիդ իմացությունը մեզ հետ
Շառլ Ազնավուրի ամենադիպուկ 15 մտքերը, որոնք կսովորեցնեն ապրել
Ինչու են երբեմն մարմնի վրա առանց պատճառի կապտուկներ հայտնվում
ԹԵՍՏ․ Այս երկու դեռահասների մայրիկին կարող են գտնել միայն ամենաուշադիրները

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Տեսահոլովակի պրեմիերա․ Լյանա Ուլիխանյան – «Չեմ կրնա»
Տեսահոլովակի պրեմիերա. Արկադի Դումիկյան – «Նոր տարվա գիշեր»
ԱՄՆ-ի ամենասարսափազդու կղզին (Video)
ԹԵՍՏ․ Այս երկու դեռահասների մայրիկին կարող են գտնել միայն ամենաուշադիրները
Կապս խզեցի, ամենադաժան բանն է, երբ թիկունքից հարվածը ընդունում ես քո տնից. ինչու Արտյոմ Կարապետյանը չի շփվում 5 քույրերի հետ
Միայն առավել ուշադիրները կկարողանան գտնել բոլոր 12 տարբերությունները․ Կարո՞ղ եք գլուխ հանել
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան – «Հյուսիս – հարավ»
Երազում երբևէ ընկե՞լ եք կամ խայթող օձեր տեսել․ ահա այս և այլ տարածված երազների իրական նշանակությունները
Թեստ․ Նկարում երկու աղջիկ է թաքնված․ կկարողանա՞ք նկատել նրանց