Ինչպես խուսափել ստրիաներից հղիության ընթացքում

Հղիության ընթացքում շատերն են բախվում հղիազոլերի (ստրիաներ) տհաճ խնդրին:

Հղիազոլերը կամ հղիության սպիները կարմրավուն կամ մանուշակագույն սպիներ են, որոնք ի հայտ են գալիս, երբ մաշկը չափից շատ է ձգվում:

Հղիազոլերից խուսափելը շատ ավելի դյուրին է, քան հետագայում դրանց դեմ պայքարող արդյունավետ միջոցներ գտնելը:

Անգամ լազերային միջամտությունները և հատուկ քսուքները չեն կարող ամբողջովին վերացնել սպիները, դրանք միայն քիչ նկատելի են դարձնում զոլերը, իսկ եթե ժառանգական նախատրամադրվածություն ունեք, ապա առավել մեծ ուշադրություն պետք է դարձնեք:

Ուստի ավելի լավ է կանխարգելել, ինչը բոլորովին էլ դժվար չէ. բավական է հետևել մաշկի խնամքի երկու կանոնի՝ խոնավացնել և պահպանել (ճիշտ ընտրված ներքնազգեստ):

Ահա մի քանի խորհուրդ:

  • Անհրաժեշտ է լավ սնվել: Դա չի նշանակում, որ պետք է երես տաք ձեզ ամեն օր քաղցրեղեն կամ թխվածք ուտելով: Հարկավոր է առողջ սնունդ ուտել, որը կտրուկ չի ավելացնի քաշը. չէ՞ որ հենց գիրացումն է նպաստում հղիազոլերի առաջացմանը: Բացի այդ, հղիության ընթացքում ավելորդ քաշը վնասակար է ինչպես երեխայի, այնպես էլ մոր համար:
  • Ցնցուղն ընդունեք տաք և սառը ջրի հերթագայությամբ: Դա կթարմացնի և կձգի մաշկը:
  • Լոգանքից հետո որովայնի և կրծքի մաշկին բամբակի կամ ձիթապտղի յուղ քսեք, որպեսզի մաշկն ավելի հարթ և փափուկ դառնա:
  • Ամսվա ընթացքում առնվազն երկու անգամ կապույտ կավից դիմակ (վաճառվում է դեղատներում) քսեք մաշկի խնդրահարույց հատվածներին: Դա կմեծացնի մաշկի առաձգականությունը:
  • Որովայնի համար նախատեսված հատուկ վարժություններ արեք: Եթե որովայնի մկաններն ամուր լինեն և լավ վիճակում, ապա կխուսափեք հղիազոլերից:
  • Մի մոռացեք օրվա ընթացքում լրացնել ջրի թույլատրելի քանակը: Այն կօգնի թարմ և առաձգական պահել մաշկը:
  • Հատուկ ներքնազգեստ կրեք, որը կիպ կպահի որովայնը և կուրծքը՝ միաժամանակ չնճշելով այդ հատվածները:
  • Հաճախ մերսեք որովայնի, ազդրերի և կրծքի հատվածները: Դա կօգնի լավացնել արյան շրջանառությունը և ձիգ պահել մաշկը:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս ուղղագրական թեստը
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․