Աթերոսկլերոզը շատ լուրջ խնդիր է:
Այն առաջանում է, երբ զարկերակների ներքին պատերի վրա ճարպ է կուտակվում:
Որպես հետևանք՝ դա ազդում է արյան հոսքի վրա:
Հնարավոր է՝ այդ խնդիրը հանգեցնի սրտի կանգի, գլխուղեղի արյունազեղման, նույնիսկ մահվան:
Կան շատ դեղեր և վիրահատություններ, որոնք կարող են դրական արդյունք տալ այս խնդրի լուծման գործում, բայց դրանք բոլորը կողմնակի ազդեցություններ ունեն:
zNews-ը ներկայացնում է բնական բաղադրատոմս, որը կօգնի արագ մաքրել զարկերակները:
Սա հին միջոց է, որը զարմանալի արդյունքներ է տալիս:
Այն մաքրում է զարկերակները, բարձրացնում է իմունիտետը, կարգավորում է լիպիդները, պայքարում է վարակների դեմ, արագ մաքրում է լյարդը:
Անհրաժեշտ բաղադրիչները՝
- 1 բաժակ չամիչ,
- 2 ճ. գ. քերած կոճապղպեղ
- 2 ճ. գ. մեղր
- 4 ճ. գ. կանաչ թեյ
- 1 լ. ջուր:
Պատրաստումը՝
- Կաթսայի մեջ դանդաղ կրակի վրա եռացրեք ջուրը: 10 րոպե անց կրակն ուժեղացրեք և ավելարեք թեյը, կոճապղպեղը, մեղրը: Ամենը լավ խառնեք:
- Ծածկեք կաթսան՝ բրդե կտոր փաթաթելով: Թողեք 8 ժամ մնա: Դրանից հետո ըմպելիքը կարելի է ընդունել:
Կիրառումը՝
- Պետք է ընդունեք օրական երկու անգամ 150-200 մլ (ուտելուց առաջ):
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին