Հյուսիսային Կարոլինայում բնակվող Քայլ Ջեյմսը Not Afraid of the Fall (Չեմ վախենում ընկնելուց) գիրքն է հեղինակել իր ընկերուհուն՝ Էշլիին հետ ողջ աշխարհը ճանապարհորդելուց հետո:
Նամակը, որը նա դրանից հետո գրել է իր ընկերուհուն, անտարբեր չի թողնի և ոչ մեկի:
«Իմ սիրելի՛ Էշլի,
Եթե դու չմղեիր, մենք երբեք էլ չէինք ընկնի:
Դու միշտ երազում էիր ճանապարհորդել ողջ աշխարհով: Երբ սկսեցինք հանդիպել, դու միայն դրա մասին էիր խոսում: Դու պատմում էիր, թե ինչպես չես կարողանում համբերել, թե երբ ես վերջապես դուրս գալու այս փոքրիկ քաղաքից և բացահայտելու կյանքն ու աշխարհը:
Երբ ավարտեցինք համալսարանը, դու ասում էիր, որ ուզում ես ուսանելու 16 տարիները նշել աշխարհով մեկ միասին ճանապարհորդելով: Ես ասացի քեզ, որ մենք պետք է սկսենք մեր կարիերաները կառուցել և հիմա դրա համար լավագույն տարիներն են: Ես ասացի, որ ոչ բավարար ժամանակ ունենք, ոչ գումար, այնպես որ այդ պահին չենք կարող ճանապարհորդել: Դու լսեցիր ինձ:
Մենք տեղափոխվեցինք Դենվեր՝ այնտեղ մեր կարիերաներին զարկ տալու: Դու սիրով էիր լցում երեխաների հոգիները մանկապարտեզում դայակ աշխատելով, իսկ ես մի մեծ ոչ կոմերցիոն ընկերությունում աշխատելով՝ գումարներ էր հավաքում երեխաներին ֆինանսական գրագիտություն ուսուցանելու համար:
Ամեն տարի կեսգիշերին մենք կենաց էինք խմում մեր էժանագին շամպայնով՝ համբուրվելով Ամանորյա խրախճանքների ձայների ներքո, և դու խնդրում էիր ինձ քեզ հետ ճանապարհորդել աշխարհով մեկ: Խնդրում էիր ինձ քեզ տանել Պրահայի ռոմանտիկ անկյունները, Թայլանդի մեկուսի կղզիները, խնդրում էիր ինձ անցկացնել քեզ հետ հեգեթով երեկոներ Իտալիայում և երկար, կիզիչ օրեր Հունաստանի լողափերին: Ամեն տարի դու խնդրում էիր ինձ և ամեն տարի ես քեզ պատճառ էի ասում, որ սպասենք: Ես ասում էի, որ մեզ ավելի շատ աշխատանքային փորձ է հարկավոր, և դու լսում էիր:
Մեկ տարի անց ինձ առաջարկեցին իմ երազանքների աշխատանքը: Երբ ես եկա տուն լավ նորություններով, դու այնպիսի տեսք սատցար, ասես ողջ օդը դուրս է հանվել քո մարմնից: Ես տեսցնում էի թախիծը քո աչքերում: Դու ժպտացիր, շնորհավորեցիր ինձ, ասացիր, որ ես արժանացել եմ դրան իմ քրտնաջան աշխատանքով: «Այժմ մենք կկարողանանք իրականություն դարձնել մեր ճանապարհորդությունները»,- վստահեցրեցի քեզ ես, սակայն երկուսս էլ գիտակցում էինք, որ այն, ինչի մասին հոսում էինք տարիներով և ինչի մասին դու երազել էիր ողջ կյանքդ, հենց նոր հեռացավ մեզանից:
Ընդամնեը մի քանի շաբաթ աշխատաելով, ես առեցի նոր աշխատանքս: Սա այն աշխատանքը չէր, որը ես ինձ պատկերացնում էի, և ես ամեն օր տուն էի վերադառնում՝ ներսումս մոլորվածություն զգալով: Ես ամբողջ կյանք այդքան ջանասիրաբար աշխատում էի այդ կետին հասնելու համար և ահա հիմա պարզվում էր, որ դա այն չէ, ինչ ես ուզում էի: Դու հանգստացրիր ինձ և ասացիր, որ հիանալի գաղափար ունեց:
Ես վախենում էի Դենվերի իմ հարամարավետության գոտին լքելուց, սակայն ամեն օր արթնանալով տեսնել քո ժպատացող դեմքը՝ պատրաստ նորանոր բացահայտումների և արկածների, համոզեց ինձ, որ ամեն բան կարգին է լինելու: Ինձ հաճախ շատ դժվար էր այդ ճանապարհորդությունների ժամանակ, սակայն բոլոր խոչընդոտները միասին հաղթահարելը ավելի ամրացրեց և խորացրեց մեր սերը: Երբ վերադարձանք, ես վախենում էի, որ չեմ կարողանա ավարտել գիրքս, ապա որ չեմ գտնի հրատարակչություն, որն այն կցանկանա հրատարակել, սակայն դու կրկին հավատում և քաջալերում էիր ինձ:
Էշլի, դու այն քամին ես, որն առաջ է մղում իմ նավը, դու իմ գրչի թանաքն ես: Նշանակություն չունի, թե ուր կգնամ և ինչ կանեմ, միակ բանը, որում վստահ եմ, այն է, որ ուզում եմ միշտ կողքիս լինես: Ես երբեք չեմ ուզում դադարել նոր բացահայտումներ անել քեզ հետ միասին:
Կամուսնանա՞ս ինձ հետ»:
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ