Քչերը գիտեն, որ «Գեղեցկուհին և հրեշը» հեքիաթն իրականում եղել է. բայց ամեն ինչ այլ կերպ ավարտվեց

Քչերը գիտեն, որ եվրոպական «Գեղեցկուհին և հրեշը» հեքիաթն իրականում հորինված չէ, այն իրական հիմք ունի:

Իսկ ամեն ինչ սկսվեց 1537 թ. իսպանական Տեներիֆում քաղաքում, երբ ծնվեց Պեդրո Գոնսալես անուվ մի տղա երեխա:

Նա ի ծնե նորմալ չէր՝ նրա ամբողջ մարմինը ծածկված էր բարակ մազերով: Այդ պատճառով տղային գրեթե միստիկական արարած էին համարում՝ կիսամարդ-կիսակենդանի:

Պեդրոյին Նիդերլանդների շտատհալտեր Մարգարիտա Ավստրիացին նվիրեցին Ֆրանսիայի Հենրիխ II թագավորին՝ նրա գահ բարձրանալու պատվին: Այդ յուրահատուկ մազոտ տղային անմիջապես սկսեցին ուսումնասիրել բժիշկները և գիտնականները:

Նրանք պարզեցին, որ նա պարզապես 10-ամյա տղա էր, այսպես կոչված՝ բնածին հիպերտրիխոզով: Դա հիվանդություն էր, որը դրսևորվում է մազերի ավելորդ աճով՝ ոչ բնորոշ մասերում, հասակին ու սեռին չհամապատասխանող:

Այդ ժամանակ այդպիսի հիվանդները շատ չէին: Պեդրոն առաջինն էր, ում մասին պաշտոնապես հաղորդվեց: Թագավորըը Պեդրոյին համարեց ճակատագրի նվեր և նրան թույլ տվեց լեզուներ և այլ գիտություններ սովորել: Նրան անվանակոչեցին Պեդրո անվան լատինական տարբերակով՝ Պետրուս Գոնսալվուս: Նա այնքան լավ կրթություն ստացավ, որ պալատին կից պաշտոն վստահեցին:

Հենրիխի մահից հետո նրա կինը՝ Եկատերինա Մեդիչին, որոշեց իմանալ՝ արդյո՞ք Պետրուսից իր նման մազոտ երեխաներ կծնվեն: Նա Պետրուսին ծանոթացրեց ամենագեղեցիկ կանանցից մեկի՝ Կատրին Ռաֆելլինի հետ: Արդյունքում երիտասարդները սիրահարվեցին միմյանց, ամուսնացան և երեխաներ ունեցան:

Զույգի առաջին երկու որդիներն առանց հիպերտրիխոզի նշանների ծնվեցին: Բայց հաջորդ երեխաները հորից ժառանգեցին այդ արատը:

Հիվանդ երեխաներին զույգից խլեցին և բաժանեցին պատվավոր ընտանիքների, որտեղ նրանց հաճախ որպես խաղալիք էին վերաբերվում:

Վերջին տարիները զույգն Իտալիայում անցկացրեց: Համարվում է, որ Պեդրո Գոնսալեսը մահացել է մոտավորապես 1618 թ., նրա կինը՝ 1623-ին:

Իրական կյանքում ահա այսպես ավարտվեց գեղեցկուհու և հրեշի հայտնի պատմությունը:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս ուղղագրական թեստը
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․