Սոդան` որպես կոսմետիկ միջոց. ինչպե՞ս օգտագործել

Թերևս ոչ մեկին չես զարմացնի սոդայի’ խոհանոցում կատարած հրաշագործություններով:

Իսկ ինչպիսի՞ կոսմետիկ միջոց կարող է լինել սոդան:

Պարզվում է, որ կերակրի սոդան հիանալ օգնում է դեմքի, ատամների և մարմնի խնամքի հարցերում:

Սովորական սոդայաջուրը օգնում է հետևել նաև որոշ պարագաների մաքրությունը: Կարող եք սոդայաջրով լվանալ Ձեր սանրերը, խոզանակները:

Սկսենք դեմքի խնամքից: Որպեսզի ազատվենք աչքերի ներքևի կոպի ուռչածությունից, մեզ պետք կգա 1 թ. գդալ սոդա և մի բաժակ ջուր: Այս լուծույթով թրջում ենք բամբակն ու դնում աչքերին:

Թողեք մի քանի րոպե այդպես:

Սոդան հիանալի մաքրում է օրգանիզմը խարամից և ջրի ավելցուկներից, բայց չարաշահել այն խորհուրդ չի տրվում:

Սոդայով կարելի է պատրաստել նաև հանգստացնող քսուք’ լոգանքի համար: Ձեր սիրած եթերային յուղից մի քանի կաթիլ և 2 ճ. գդալ սոդա ու նույնքան աղ խառնեք իրար: Պահեք այս խառնուրդը ապակե անոթի մեջ: Երբ պատրաստվում եք լոգանք ընդունել, լոգարանի ջրի մեջ լցրեք ընդամենը 1ճ. գդալ այս խառնուրդից և թողեք՝ լավ լուծվի: Այս լուծույթը նաև աստիճանաբար քչացնում է ցելյուլիտը:

Իսկ պիլինգի համար պետք է ընդամենը լվացվելու հեղուկի հետ խառնել մի փոքր սոդա հենց ձեռքի վրա: Հեղուկը քսեք մերսող շարժումներով, որպեսզի սոդայով սկրաբը նուրբ մաքրի երեսի մաշկը, դարձնի այն անսովոր նուրբ ու հարթ: : Այսպիսի սկրաբը համապատասխանում է նաև շատ զգայուն մաշկ ունեցողներին:

Սոդայի լուծույթը հիանալի է նաև բշտիկային ցանի դեմ: Գոլ, բայց ոչ խիտ սոդայի լուծույթով լվացվեք, իսկ եթե առանձին մեծ բշտեր են, այդ դեպքում սոդային մի փոքր ջուր ավելացրեք, խառնեք: Թանձր զանգվածը քսեք հենց բշտիկի վրա և թողեք 30 րոպե:

Շաբաթական մեկ անգամ կարող եք դիմակ պատրաստել պրոբլեմային մաշկի համար: Դիմակը նվազեցնում է յուղոտությունն ու բալանսի բերում մաշկը: 1թ. գդալ խմելի սոդան խառնեք 2 ճ. գդալ ալյուրի հետ և մի փոքր լուծեք տաք ջրով: Ստացված զանգվածը մերսող շարժումներով քսեք մաշկին և լվացեք 10 րոպե անց:

Իսկ հիմա սպիտակեցնում ենք ատամները… Պետք չէ հատուկ մածուկներ գնել, բավական է ամենօրյա հասարակ ատամի մածուկը: Ատամի մածուկը լցնում ենք խոզանակի վրա, ավելացնում մի փոքր սոդա և լվանում ատամները: Այս լվացումը չի քայքայում էմալն ու զգուշորեն մաքրում է ատամները:

Սոդան կարող է օգնել նաև լնդերի բորբոքման դեմ: Դրա համար այն մի փոքր թրջեք ջրով, ստացված զանգված քսեք լնդերին և մերսեք: Լավ լվացեք բերանի խոռոչը:

Բացի դրանից սոդան օգնում է հեռացնել նաև տհաճ հոտը: Սոդան ոչնչացնում է բակտերիաները, որոնց պատճառով էլ բերանում կամ մարմնցի վատ հոտ է արտազատվում: Այս խնդիրներին վերջնական լուծում կտա սոդան, եթե ամեն օր 2 անգամ սոդայաջրով ողողումներ կատարեք կամ լվանաք թևատակերն ու ոտքերը:

Սովորական շամպունի մեջ ավելացնելով սոդա՝ դուք հեշտությամբ կհեռացնեք մազերի վրայից յուղը և կոսմետիկ միջոցները: Սոդայի և շամպունի խառնուրդը’ 1:4 հարաբերակցությամբ, մազերն ավելի փափուկ և փայլուն կդարձնի: Այսպիսի լուծույթը ոչ մի ազդեցություն չի ունենում մազերի գույնի վրա:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Մեռացեք փորափքանքի մասին. արդյունավետ բնական բաղադրատոմսեր
Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Հեշտ խնդիր, որում համացանցի օգտատերերը բազմաթիվ սխալներ են թույլ տվել
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք միշտ գտնվում են Բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո
Երևանը՝ հորդառատ անձրևից հետո (Video)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ո՞ր դիրքում է ամենից ավելի հեշտ բեղմնավորել կնոջը
Ո՞ր տարիքում են մարդիկ առավել հաճույք ստանում ինտիմ մերձեցումից
Ինչու՞ են կանայք դավաճանում
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
Նշաններ, որոնք բնորոշ են «էժանագին» կանանց․ Էվելինա Խրոմչենկո
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է
Կնոջ 4 վիճակ, որոնք ընդմիշտ գրավում են տղամարդկանց

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Քանի՞ քառակուսի կա նկարում․ Ճիշտ պատասխանը տալիս են միայն ամենախելացիները
Մեռացեք փորափքանքի մասին. արդյունավետ բնական բաղադրատոմսեր
Թեստ. Կճանաչե՞ք մեր հայ դերասաններին
Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Հեշտ խնդիր, որում համացանցի օգտատերերը բազմաթիվ սխալներ են թույլ տվել
Ինչպիսի կանանց են տղամարդիկ համարում իդեալական
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք միշտ գտնվում են Բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո
Երևանը՝ հորդառատ անձրևից հետո (Video)