Երբ ամերիկացի հայտնի ձեռնարկատեր և աշխարհի խոշորագույն ներդրողներից մեկին՝ Ուորեն Բաֆեթին հարցրեցին, թե ո՞րն է ամենամեծ սխալը, որ ծնողները թույլ են տալիս, երբ սովորեցնում են իրենց երեխաներին գործ ունենալ փողի հետ, նա պատասխանեց. «Ծնողները հաճախ սպասում են, մինչև իրենց երեխաները դեռահաս դառնան, որպեսզի սկսեն խոսել փողի մասին: Իրականում այս զրույցը պետք է սկսել շատ ավելի վաղ՝ նախադպրոցական տարիքում»:
Դասերը, որոնք Ուորեն Բաֆեթը տալիս էր սեփական երեխաներին
2011-ին Բաֆեթը մասնակցեց «Միլիոնատերերի գաղտնի ակումբ» մանկական մուլտսերիալի ստեղծման աշխատանքներին, որում նա կիսվեց փողի հետ գործ ունենալու իր սեփական փորձով:
Այսպիսով, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Միլիոնատերերի գաղտնի ակումբ» մուլտսերիալից վերցված դասերը, ինչպես նաև Ուորեն Բաֆեթի խորհուրդները, թե ինչպես դա սովորեցնեք ձեր երեխաներին:
1. Ինչպես ավելի ճկուն մտածել
Այս դասի նպատակն է սովորեցնել երեխաներին թևաթափ չլինել և չհանձնվել միայն այն պատճառով, որ սկզբում ինչ-որ բան այնքան էլ հաջող չի ստացվել։
Գործնական գաղափարներ․
◆ Ձեր երեխաներին թանգարան տարեք և տարբեր ժանրերի և ուղղությունների նկարներ ցույց տվեք: Ուշադրություն դարձրեք, թե ինչպես են նկարները տարբերվում ոճով: Դրանից հետո առաջարկեք երեխաներին ինքնուրույն ինչ-որ բան նկարել, բայց մինչ այդ մտքի մարզանք արեք․ մտածեք, թե ինչ գործիքներ կարող են օգտագործվել, բացի վրձիններից (մատներ, սպունգ, ականջի փայտիկներ և այլն):
◆ Եվս մեկ խաղ․ «Աղբը գանձի վերածեք»։ Երեխաներին առաջարկեք մտածել, թե ինչ կարելի է պատրաստել օրինակ շշերի խցաններից կամ դատարկ տուփերից։ Սա կօգնի երեխաներին զարգացնել միտքը, տնտեսել և միևնույն ժամանակ խնայողաբար վերաբերվել բնությանը։
2. Ինչպես սկսել փող խնայել
Որպեսզի երեխաները սովորեն գրագետ վարվել փողի հետ, նրանք առաջին հերթին պետք է հասկանան ցանկությունների և պահանջմունքների միջև տարբերությունը։
Գործնական գաղափարներ
◆ Ձեր երեխաներից յուրաքանյչուրին երկու տուփ տվեք․ մեկի վրա գրված՝ «Խնայողությունների համար», մյուսի վրա՝ «Ծախսերի համար»։ Ամեն անգամ երբ նրանց ձեռքը փող կընկնի (որպես ծննդյան նվեր, գրպանի ծախսերի համար և այլն), քննարկեք, թե ինչպես է պետք ճիշտ բաշխել այդ գումարը երկու տուփերի մեջ։
◆ Երեխաներին խնդրեք 5-10 բան նկարել, որոնք նրանք կցանկանային ձեռք բերել։ Հետո ուշադիր վերլուծեք ցանկը և քննարկեք, օրինակ, թե ինչն է ավելի նպատակահարմար գնել՝ նոր խաղալիքը, որը նրանք ուզում են, թե ուսապարկը, որն անհրաժեշտ է։
3. Ինչպես տարբերել արժեքը գնից
Բոլորիս հետ էլ պատահել է, երբ պահի տակ ինչ որ մոդայիկ թանկանոց հեռախոս ենք գնել կամ նորաձև կոշիկ, իսկ հետո զղջացել ենք, որ կարող էինք ոչ պակաս որակյալ ապրանք գնել՝ շատ ավելի էժան գնով։
Ծնողների խնդիրն է երեխաներին բացատրել մեխանիզմը, որի օգնությամբ գովազդատուները բառացիորեն մեզ ստիպում են գնել ինչ որ ապրանքներ կամ ծառայություններ, և թե ինչպես է պետք հասկանալ, թե արդյոք այդ գինը արդարացված է, թե՝ ոչ։
Գործնական գաղափարներ
◆ Երեխաների հետ միասին ապրանքների ցուցակ կազմեք, որոնք պետք է գնեք սուպերմարկետից։ Իսկ հետո ուշադիր ուսումնադիրեք, թե ինչ արժեն դրանք առցանց խանութներում կամ այլ խանութներում զեղչերի դեպքում։ Համեմատեք գները, և տեսեք, թե որ խանութն է ավելի ձեռնտու գներ առաջարկում տվյալ ապրանքի համար։
◆ Երեխայի հետ ամսագրի որևէ գովազդ քննարկեք։ Հարցրեք․ «Ինչ է վաճառվում, ի՞նչ միտք է փորձում մեզ փոխանցել գովազդը։ Ի՞նչ է այն ստիպում զգալ։ Ինչպե՞ս է գովազդատուն փորձում համոզել մեզ գնել այդ ապրանքը ։»
4. Ինչպես ճիշտ որոշումներ կայացնել
Որպեսզի ճիշտ գնահատենք իրավիճակը և օպտիմալ որոշումներ կայացնենք, անհրաժեշտ է խորապես հասկանալ, թե ինչպես են ընտրության տարբերակները ազդում հետագա արդյունքների վրա։
Գործնական գաղափարներ
◆ Բաֆեթն առաջարկում է տարբեր իրավիճակներ մոդելավորել, ցույց տալով, թե ինչու է տվյալ որոշումն ամենաճիշտը և ինչպես այն բերեց լավագույն արդյունքին։ Նաև կիսվեք սխալներով, երբ մի սխալ որոշումը դոմինոյի սկզբունքով է աշխատում։ Այսինքն կարևոր է երեխաներին հասկացնել, որ բոլոր որոշումները, որքան էլ որ աննշան նրանք լինեն, այսպես թե այնպես ազդում են կյանքի վրա։
«Երբեք մի մտածեք, թե դեռ շատ շուտ է»․
Ձեր երեխաների մեջ առողջ ֆինանսական սովորությունների սերմանումը ամենակարևոր բաներից մեկն է, որը դու կարող եք անել նրանց հաջողակ ապագայի համար:
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին