Մարդկանց արյունը չորս խմբի է բաժանվում։ Հենց դրանով է որոշվում, թե ինչ արյուն մեզ պետք կգա վիրահատության ժամանակ, կամ ում կարող ենք մենք տալ մեր արյունը։
Բայց պարզվում է, որ մեր արյան խմբից նաև շատ ուրիշ բաներ են կախված, օրինակ, կկարողանա՞նք արդյոք մենք հաջողության հասնել այս կամ այն սպորտաձևում կամ աշխատանքում ինչ հաջողություններ կունենանք։
Ճապոնիայում արյան խումբն այնքան են կարևորում, որ դրանով են որոշում զույգերի համատեղելիությունը կամ որոշում ես, թե արդյոք արժե մարդուն այս կամ այն պաշտոնին ընդունել։
zNews-ը ներկայացնում է օրգանիզմի այնպիսի ոչ ակնառու գործառույթներ, որոնց վրա ազդում է արյան խումբը։
1. Կախված արյան խմբից տարբեր են սննդի նկատմամբ մարդկանց պահանջմունքները
- Արյան I խումբ. Ձվում, կաթում, ծովամթերքներում, հացահատիկում և լոբազգիներում առկա վնասակար սպիտակուցները մարսելու հետ կապված դժվարություններ։
- II և IV խմբեր. Օրգանիզմում ավելի քիչ են ճարպաթթուները քայքայող ֆերմենտները։ Այս խմբի արյուն ունեցողները կարող են իրենց վատ զգալ յուղոտ սնունդ օգտագործելուց հետո։
- III խումբ: ուժեղ է իմունային և մարսողության համակարգը, այդ պատճառով էլ ավելի հազվադեպ են ալերգիաներ ունենում։
2. 1-ին և 2-րդ խմբի արյուն ունեցողները ավելի դժվար են տանում սթրեսը։
Սա կապված է կորտիզոլ հորմոնի օրգանիզմում արտադրվելու հետ, որը առաջին և երկրորդ խմբերի դեպքում ավելի շատ է արտադրվում։
3. Արյան խմբով կարելի է որոշել հիվանդությունների նկատմամբ հակվածությունը։
- 1-ին խումբ. Մաշկի քաղցկեղի առաջացման հավանականություն
- 2-րդ խումբ. ստամոքսի քաղցկեղի և խոցի առաջացման հավանականություն
- 3-րդ խումբ. Ենթաստամոքսայի գեղձի, կերակրափողի քաղցկեղի հավանականություն
- 4-րդ խումբ. Ենթաստամոքսայի գեղձի քաղցկեղի առաջացման հավանականություն։
4. 2–րդ խմբի արյուն ունեցող մարդիկ ավելի դժվար են նիհարում։
Նրանք դժվար են մարսում յուղոտ սնունդը,հաճախ են ստամոքսի այրոց ունենում։ Բացի այդ, սթրեսի նկատմամբ հակվածության պատճառով, նրանք ավելի շատ են ուտում։
5. Արյան խումբն ազդում է ֆիզիկական հնարավորությունների վրա
- 1-ին խմբի արյուն ունեցողներին ավելի հարմար են թեթև աթլետիկան և ըմբշամարտը։
- 2-րդ խմբին՝ մարմնամարզություն, սուսերամարտ, հոկեյ և այլն։
- 3-րդ խումբ. Ծանրամարտ, ուժային աթլետիկա։
6. Արյան խումբն ազդում է մարդու բնույթի վրա
Որոշ գիտնականների կարծիքով, մեր արյան խումբն ազդում է մեր բնույթի վրա.
- 1-ին խումբ (O) – հանգիստ, սակայն կամակոր մարդիկ
- 2-րդ խումբ (A)– զգայուն նյարդային համակարգով մարդիկ
- 3-րդ խումբ (B)– լավատես, հավասարակշռված մարդիկ
- 4-րդ խումբ (AB) – իմպուլսիվ քայլերի ընդունակ մարդիկ։
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին