Ինչպե՞ս է առաջացել Նոր Տարի տոնը

Կարծում եք Նոր տարվա մասին գիտե՞ք ամեն ինչ:

Բայց այս տոնի պատմությունը բավական բարդ է, որպեսզի հնարավոր լինի գլխում պահել այսքան մեծ քանակությամբ փաստեր և ավանդույթներ:

zNews-ը առաջարկում է Ձեզ իմանալ, թե ինչպես է առաջացել Նոր տարին՝ ձմռան ամենասպասված տոնը:

1. Գլխավոր օրացույցային տոնը սկսել են նշել 4 հազար տարի առաջ

Ամեն ինչ սկսվեց Հին Միջագետքից (Մերձավոր Արևելքի տարածք): Այնուհետև Ամանորի ավանդույթները մուտք գործեցին հռոմեացիների սովորույթների մեջ: Վերջիններս առանձնապես չէին պահպանում սահմանված ժամկետը՝ նշելով տոնը, երբ նրանք ցանկանում էին, ավելի հաճախ՝ վաղ գարնանը: Հուլիոս Կեսարի իշխանության գալով նրանք որոշեցին նշել Նոր տարին՝ համատեղելով հյուպատոսի ընտրության հետ՝ հունվարի 1-ին և հարգելով ամեն ինչի սկզբի աստծուն`Յանուսին: Ի դեպ, հենց այս աստվածն էր, որը, ըստ հավատամքի, կարող էր միաժամանակ տեսնել անցյալն ու ապագան: Հենց նրա անվամբ էլ նրանք որոշեցին անվանել տարվա առաջին ամիսը:

2. Եղևնին դարձավ Սուրբ Ծննդյան խորհրդանիշ ՝ շնորհիվ Մարտին Լյութերի

Ի սկզբանե, մշտադալար ծառը համարվում էր պաշտամունքային բույս ​​հին կելտերի շրջանում: Նրան աստվածացնում էին, նվիրաբերություններ անում նրան, հագցնում ամեն տեսակի հագուստներով՝ փորձելով սիրաշահել բարի աստվածներին և վախեցնել չար ոգիներին: Երբ հայտնվեց քրիստոնեությունը, հոգևորականները չկարողացան համոզել հեթանոսներին հրաժարվել իրենց տոտեմներից՝ հօգուտ մեկ Աստծու: Հետևաբար, Լյութերը գնաց խորամանկ քայլի՝ համադրելով հեթանոսական և քրիստոնեական ավանդույթները: Այսպիսով, եղևնին դարձավ Սուրբ Ծննդյան (ամանորյա) հիմնական ծառը: Նվիրաբերություններն ու սուրբ կրակը փոխարինեցին Բեթղեհեմի աստղով և մոմերով:

3. Հենց Պետրոս I-ը, Ռուսաստանում մտցրեց Սուրբ Ծննդյան տոների շաբաթը

Ըստ հին ռուսական սովորույթների՝ նոր տարվա սկիզբը նշվում էր գարնան գալուստով, մարտի 1-ին: Բայց արդեն XIV դարում, Ռուս Ուղղափառ եկեղեցու ջանքերով, տոնի օրը փոխվեց սեպտեմբերի 1-ը, որը հոգևորականներին թվում էր, որ շատ ավելի հարմար է տոնակատարությունների համար: Գյուղատնտեսական աշխատանքներն ավարտվում էին, ժամանակն էր բերքահավաքի և ճոխ խնջույքների:

Ճիշտ է, Պետրոս I-ին այս ամենն այդքան էլ դուր չեկավ, և 1700 թվականին նա հրաման արձակեց պետությունը նոր օրացույցային հաշվարկի անցնելու մասին՝ դրանով իսկ Ամանորը տեղափոխելով հունվարի 1: Մարդկանց պարտավորեցնում էին ամբողջ շաբաթ զվարճանալ, նվերներ փոխանակել, երգեր երգել, հրավառություններ անել և ծխել եվրոպական ձևով:

4. Տոնածառերի հանդեպ սերը կրկին Պետրոս I-ի շնորհն է

Ռուս ժողովուրդն ի սկզբանե չէր կիսում գերմանացիների սերը մշտադալար գեղեցկության նկատմամբ: Եղևնին նրանց թվում էր չափազանց մռայլ ու փշոտ, որպեսզի դառնա Սուրբ Ծննդյան խորհրդանիշ: Այնուամենայնիվ, Պետրոսը շարունակում էր պնդել եվրոպական սովորույթների ներդրումը՝ մարդկանց ստիպելով ծառեր տնկել իրենց բակերում: Եվ եթե սովորական մարդիկ դիմադրում էին ցարի քմահաճույքին, ապա կերուխումի հաստատությունների տերերը պատրաստակամորեն անձնատուր էին լինում նրա քմահաճույքին՝ տոնածառը դարձնելով իրենց «այցեքարտ»: Պանդոկները սկսեցին տնկվել սոճիներով և գիհի այգիներով այնպես, որ մարդկանց շրջանում պանդոկները ստացան երկրորդ անունը`«եղևնիներ»:

5. Տոնածառի ապակյա գնդերը հորինել են բավարիացի ապակեգործները

Մինչև XIX դարի կեսերը տոնածառը զարդարում էին ով ինչպես կկարողանա: Բլիթներ էին պատրաստում, ընկույզներ պայծառ փաթաթանով, թռչունների և կենդանիների փորագրված ֆիգուրներ փայտից: Հարուստ ընտանիքները տոնածառը զարդարում էին ուլունքներով, գործված խաղալիքներով, մետաքսե ժապավեններով և քաղցրավենիքով: Եվ ահա այն ժամանակ բավարիայի արհեստավորները ստեղծեցին մինի գլուխգործոցներ`խնձորներ ապակուց, որոնք նվաճեցին ամբողջ աշխարհը: Հետագայում ապակե խաղալիքներին սկսեցին տալ տարբեր չափսեր և ձևեր՝ սկսվելով մասսայական արտադրություն: Եվ ավելի մոտ, 1890-ին, բոլորի համար սովորական դարձած մոմերը փոխարինվեցին էլեկտրական լուսաշղթաներով:

6. Բոլշևիկները ուղիղ 18 տարի արգելեցին տոնածառ դնել

Այո, ճիշտ եք լսել: 1917 թվականի հեղափոխությունից հետո իշխանության եկած բոլշևիկները պատիվ էին համարում իրենց քաղաքացիների կրոնական մտածողության դեմ պայքարելը: Այդ իսկ պատճառով Սուրբ Ծննդյան տոնը չեղյալ հայտարարվեց որպես այդպիսին, և ծառը անցավ ընդհատակ մինչև 1936 թվականը: Աթեիստական ​​մտածողությունը պարտադրվում էր մարդկանց ամեն կերպ, եկեղեցու նկատմամբ հետապնդում էր իրականացվում: Եվ միայն 18 տարի անց, Ստալինը որոշեց վերադարձնել այն տոնը, որը բոլորն էին սիրում՝ իհարկե նոր դրոշների ներքո: Տոնածառը դարձավ Ամանորի աշխարհիկ ատրիբուտ, տոնածառի զարդարանքները մարմնավորեցին հնգամյա ծրագրերի գաղափարները (ինքնաթիռների, տրակտորների, շոգեքարշերի, հրթիռների և Խրուշչովի եգիպտացորենի տեսքով), իսկ Բեթղեհեմի աստղը այժմ Կարմիր բանակի խորհրդանիշն էր: Քարոզչությունն իրականացվել է այնքան որակական, որ փոխարինումը համարյա չնկատվեց:

7. Ձյունանուշի նախատիպը սլավոնական աստվածուհի Կոստրոման է

Ոչ մի մշակույթում չկա այնպիսի կերպար, ինչպիսին է Ձյունանուշը: Կան տրոլներ, էլֆեր, թզուկներ և նույնիսկ սատանաներ, բայց Ձմեռ Պապի թոռնուհին զուտ ռուս հեղինակների գյուտն է: Համարվում է, որ դրա ստեղծողը Օստրովսկին է, ով առաջին անգամ հիշատակեց այս կերպարն իր հեքիաթում: Սակայն նա ինքն էլ ոգեշնչվել է՝ ուսումնասիրելով հին սլավոնական առասպելներն ու լեգենդները, որտեղ գարնան և պտղաբերության աստվածուհիներից մեկը՝ սպիտակ զգեստով, երիտասարդ գեղեցկուհի Կոստրոման էր: Ռեպրեսիաների տարիներին այս պատկերը մոռացության մատնվեց, բայց 50-ականներից հետո Կասիլն ու Միխալկովը նրան վերադարձրեցին բեմ, հորինելով սցենարներ՝ Կրեմլում ամանորյա տոնակատարությունների համար:

Այսպիսով, Ձյունանուշն արմատավորվեց, փաստացիորեն լինելով շատ ավելի հին, քան Ձմեռ պապը:

Դե իսկ հայերը Ձյունանուշի կերպարը փոխառել են ռուսներից՝ խորհրդային տարիներին:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանացի իդեալական կառուցվածքն՝ ըստ տղամարդկանց
3 տարածված ախտանշան, որոնք հուշում են օրգանիզմում վիտամին D-ի դեֆիցիտի մասին
Կնոջ բնավորությունը՝ ըստ մազերի գույնի
Խորիմաստ առակ ժամանակի և կյանքի մասին
Միայնությունն ըստ Կենդանակերպի նշանի
«Ներել կարողանում են միայն ուժեղները. թույլերը ներել չգիտեն». Մահաթմա Գանդիի 25 մտքերը, որոնք ունակ են փոխելու յուրաքանչյուր կարդացողի կյանքը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Աշխարհագրության թեստ. որքա՞ն բան եք հիշում դպրոցական ծրագրից
Թեստ․ Կկարողանա՞ք առանց դժվարության անցնել թեստը
ԹԵՍՏ. Կկարողանա՞ք ճիշտ պատասխանել այս 10 հարցերին
Օրգանիզմի ո՞ր փոփոխությունները կարող են վկայել քաղցկեղի զարգացման մասին
Կարո՞ղ ես պատասխանել այս տրամաբանական հարցին
Այս նկարում մերկ կին կա թաքնված․ կգտնե՞ք նրան 5 վայրկյանում
Միակ մթերքը, որը միաժամանակ ոչնչացնում է վիրուսը, սունկը և մանրէները
7 դրսևորում, որոնք վկայում են արյան մեջ շաքարի բարձր մակարդակի մասին
ԹԵՍՏ. Միայն բանիմաց մարդկանց հաջողվում անցնել այս թեստը

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3 – «Սենց բան չկա»
«Այնքան ցավ կար իմ մեջ, նրանք կարծես իմ բաց վերքի վրա աղ լցրեցին, շատ ցավոտ էր». Անահիտ Սիմոնյան
Դժբախտություն՝ դերասանուհի Շուշան Երիցյանի ընտանիքում
Նույն օրը մահացել են երգչուհի Մրայա Քերիի մայրն ու քույրը (Photo)
Տեսահոլովակի պրեմիերա. Քրիստինե Պեպելյան – «Միշտ կլինես»
Մահացել է Անի Մեսրոպյանը
Առակ․ Կախարդական ջրհորը
Կանացի իդեալական կառուցվածքն՝ ըստ տղամարդկանց
Թեստ հանելուկ․ Կռահեցի՞ք