Վահանաձև գեղձի խնդիրների առաջացման պատճառները կարող են տարբեր լինել:
Հիվանդության առաջին ախտանշաններն են մշտական հոգնածությունն ու անտարբերությունը:
Հիվանդների մոտ սկսվում է մազաթափություն, նրանք շատ արագ գիրանում են և տառապում են դեպրեսիաներով:
Սա է պատճառը, որ վերոնշյալ ախտանշանների ի հայտ գալուն պես՝ անհրաժեշտ է անմիջապես խորհրդակցել բժշկի հետ:
Հիվանդություններից խուսափելու համար անհրաժեշտ է օրգանիզմն անընդհատ ամրապնդել վահանաձև գեղձի համար օգտակար մթերքներով:
zNews-ը խորհուրդ է տալիս սննդակարգի մեջ ներառել այս հրաշալի ըմպելիքը, որը կանխարգելում է վահանաձև գեղձի քաղցկեղն ու շատ այլ հիվանդություններ:
Այս ըմպելիքը օգտագործողներն ազատվել են մշտական հոգնածությունից, չոր մաշկի ու փխրուն եղունգների խնդրից և վատ տրամադրությունից:
Գաղտնիքը դրա բուժիչ բաղադրության մեջ է:
Լոռամիրգ (клюква)
Այս հատապտուղը հարուստ է հակաօքսիդանտներով ու յոդով և շատ օգտակար է վահանաձև գեղձի աշխատանքի խանգարումների կանխարգելման համար: Սակայն այն ցանակալի չէ օգտագործել հիպերթիրիոզի դեպքում:
Կիտրոնի հյութ
Կիտրոնի հյութը ոչ միայն կարգավորում է վահանաձև գեղձի աշխատանքը, այլև ամրապնդում է իմունային համակարգը:
Մշկընկույզ (мускатный орех)
Աղացած մշկընկույզի փոքր չափաբաժինը արդյունավետ կերպով հեռացնում է ավելորդ հեղուկն օրգանիզմից:
Դարչին
Այս համեմունքն օգնում է հոգ տանել վահանաձև գեղձի մասին: Բացի այդ, այն նաև բարելավում է նյութափոխանակությունն ու կարգավորում արյան մեջ շաքարի մակարդակը:
Կոճապղպեղ (имбирь)
Չափավոր չափաբաժիններով կոճապղպեղն օգտագործվում է վահանաձև գեղձի հանգույցերի բուժման ժամանակ:
Բաղադրությունը`
- 20 մլ կիտրոնի հյութ,
- 0,5 բաժակ լոռամիրգ (100 գրամ),
- 2 բաժակ ջուր (400 մլ),
- 0,5 թեյի գդալ կոճապղպեղի արմատի քերուկ (2 գրամ),
- 5 գրամ դարչին,
- 2 գրամ մշկընկույզ:
Պատրաստման եղանակը`
Լոռամիրգն ու կաճապղպեղի քերուկը դնել հարիչի (блендер) մեջ, ավելացնել կիտրոնի հյութը, մեկ բաժակ ջուր և համեմունքները:
Մանրացնել բաղադրիչները և ավելացնել ևս մի բաժակ ջուր:
Ըմպելիքի առաջին բաժակն անհրաժեշտ է խմել առավոտյան սոված փորին, իսկ երկրորդը ճաշից 15րոպե առաջ:
Շաբաթական երկու անգամ այս ըմպելիքի օգտագործման դեպքում վահանաձև գեղձի և առհասարակ ամբողջ օրգանիզմի վիճակը զգալիորեն կբարելավվի:
Նյութը հրապարակման պատրաստեց zNews-ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին