Բնական թուրմեր լյարդի ցիռոզի դեմ. 8 բաղադրատոմս՝ լյարդը վերականգնելու համար

Լյարդի ցիռոզը հիվանդություն է, որի դեպքում ախտահարված օրգանի հյուսվածքները սկսում են մահանալ և դրանց փոխարեն ի հայտ են գալիս ֆիբրոզային մանրաթելերը:

Այս ամենի հետևանքով առաջանում են տարբեր չափերի հանգույցներ, որոնք արմատապես փոխում են լյարդի կառուցվածքը:

zNews Ձեր ուշադրությանն է ներկայացնում դեղաբույսերով բաղադրատոմսեր, որոնք կօգնեն վերականգնել լյարդի աշխատունակությունը և բարձրացնել օրգանիզմի ընդհանուր տոնուսը:

1-ին բաղադրատոմս

Լյարդի համար շատ օգտակար է օշինդրը: Հարկավոր է օրական երկու անգամ ½ թ.գ. մանրացրած ու փոշի դարձրած օշինդրը խառնել մի բաժակ ոչ յուղոտ արգանակին և խմել ստացված խառնուրդը:

2-րդ բաղադրատոմս

Նաև շատ օգտակար է թթու դրած կաղամբի ջուրը: Այն հարկավոր է խմել սկսած առավոտից յուրաքանչյուր 2-3 ժամը մեկ մեկական բաժակ:

3-րդ բաղադրատոմս

1 թ.գ. չորացրած ու մանրացրած պնդուկի տերևներն ամբողջ գիշեր թրմել մի բաժակ սպիտակ գինու մեջ, այնուհետև ընդունել օրական 3 անգամ ուտելուց առաջ (դատարկ ստամոքսին) 50 գրամ: Այս միջոցը կօգնի 12-15 օրվա ընթացքում ազատվել դեղնախտից:

4-րդ բաղադրատոմս

30 գրամ մանրացրած դափնու տերևներին ավելացնել 200 գրամ ձիթայուղ կամ արևածաղկի յուղ, 6 օր թրմել որևէ տաք վայրում, այնուհետև ընդունել ամեն առավոտ դատարկ ստամոքսին 1 ճ.գ.:

5-րդ բաղադրատոմս

1 ճ.գ. գազարի սերմերը լցնել թերմոսի մեջ, ավելացնել մի բաժակ եռման ջուր և թրմել ամբողջ գիշեր: Ստացված թուրմը հարկավոր է խմել օրական 5-6 անգամ ½ բաժակ:

6-րդ բաղադրատոմս

1 ճ.գ. ճնճղապաշարի խոտը 1 ժամ թրմել մի բաժակ եռման ջրում, քամել և խմել օրական 4 ամգամ ուտելուց 30 րոպե առաջ ½ բաժակ:

7-րդ բաղադրատոմս

1 ճ.գ. հապալասենու տերևները 30 րոպե թրմել մի բաժակ ջրում, այնուհետև քամել և խմել փոքր կումերով օրվա ընթացքում:

8-րդ բաղադրատոմս

Սեխի չորացրած սերմերը մանրացնել ու դարձնել ալրանման զանգված, այնուհետև ստացված զանգվածի 1 բաժակին ավելացնել մի բաժակ տաք կաթ, 1.5 ժամ թրմել թերմոսում և խմել 0.5 բաժակ թուրմն առավոտյան դատարկ ստամոքսին:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Մեռացեք փորափքանքի մասին. արդյունավետ բնական բաղադրատոմսեր
Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Հեշտ խնդիր, որում համացանցի օգտատերերը բազմաթիվ սխալներ են թույլ տվել
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք միշտ գտնվում են Բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո
Երևանը՝ հորդառատ անձրևից հետո (Video)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ո՞ր դիրքում է ամենից ավելի հեշտ բեղմնավորել կնոջը
Ո՞ր տարիքում են մարդիկ առավել հաճույք ստանում ինտիմ մերձեցումից
Ինչու՞ են կանայք դավաճանում
Հայտնի են կնոջ ամենասեքսուալ հասակը և քաշը
Նշաններ, որոնք բնորոշ են «էժանագին» կանանց․ Էվելինա Խրոմչենկո
6 առողջական խնդիրներ, որոնք առաջանում են սեռական հարաբերության բացակայության արդյունքում
6 մանրուք սե#սի մեջ, որոնք նյարդայնացնում են բոլորին
Արդյո՞ք չափն իսկապես կարևոր է
Կնոջ 4 վիճակ, որոնք ընդմիշտ գրավում են տղամարդկանց

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Քանի՞ քառակուսի կա նկարում․ Ճիշտ պատասխանը տալիս են միայն ամենախելացիները
Մեռացեք փորափքանքի մասին. արդյունավետ բնական բաղադրատոմսեր
Թեստ. Կճանաչե՞ք մեր հայ դերասաններին
Սխալներ, որոնք թույլ են տալիս շատ ծնողներ երեխաների դաստիարակության հարցում
Ինչի համար են մարդիկ ամենաշատն ափսոսում կյանքի վերջում
Հեշտ խնդիր, որում համացանցի օգտատերերը բազմաթիվ սխալներ են թույլ տվել
Ինչպիսի կանանց են տղամարդիկ համարում իդեալական
Կենդանակերպի երեք նշաններ, որոնք միշտ գտնվում են Բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո
Երևանը՝ հորդառատ անձրևից հետո (Video)