Եթե առաջացել են ստամոքսի հետ կապված խնդիրներ, ապա անհրաժեշտ չէ սպասել, հարկավոր է անմիջապես դիմել գործողությունների ու կանխել հետագա բարդացումները:
Խորհրդակցեք բժշկի հետ ու օգտագործեք այս ժողովրդական մեթոդներն ինչպես կանխարգելման, այնպես էլ խոցերի բուժման համար:
Շատերն անգամ դժվարանում են հավատալ, որ հաղարջի հյութն օգնում է ազատվել այդ խնդիրներից:
·Երեկոյան թերմոսի մեջ լցրեք ոչ շատ բոված հնդկաձավար, ավելացրեք 10 ճ/գ եռման ջուր, իսկ առավոտյան օգտագործեք այդ շիլան: Բուժման կուրսը 1.5 ամիս:
·Որպեսզի խոցն արագ սպիանա, օրական 3 անգամ ընդունեք 100 մլ լվածաղկի(пижма) 5% -ոց թուրմ (200 մլ եռացրած ջրի մեջ լցրեք 1ճ/գ թուրմ ու թողեք թրմվի 3 ժամ):Այդ թուրմն օժտված է կապող, հակաբորբոքային, հակամանրէրային հատկություններով: Սակայն այն չի կարելի խմել 2 շաբաթից ավել, քանի որ բույսի թունավոր ազդեցություը կարող է ուժեղ լինել: Իսկ երեխաներին, հղիներին ու կերակրող մայրերին առահասարակ հակացուցված է:
· Խոցերի բուժման բավականին արդյունավետ միջոց է հանդիսանում բուսական յուղի ու կեֆիրի խառնուրդը: Խմեք օրական 1 բաժակ կեֆիր, նախապես նրա մեջ ավելացնելով 1 ճ/գ բուսայուղ: Այդ խառնուրդը ցանկալի է օգտագործել քնելուց առաջ:
· Ստամոքսի խոցերի բուժման հարցում բավականին լավ օգնում է մայիսի վերջերին կամ հուլիսի սկզբներին հավաքած հունական ընկույզը: 12 հատ ընկույզը մանրացրեք ու լցրեք կես լիտր 60%-ոց սպիրտի մեջ և թողեք 10 օր թրմվի: Այդ թուրմը խմեք քնելուց առաջ՝ 1-ին 3 օրերին 5-ական մլ, որից հետո ամեն օր չափաքանակն ավելացրեք 5մլ-ով` հասցնելով 45 մլ-ի, որը արդեն կլինի այդ բուժիչ միջոցի ընդունման 11-րդ օրը: 11-րդ օրվանից հետո դեղամիջոցի չափաքանակը սկսեք կրճատել հակառակ դասավորությամբ, մինչև որ կհասնեք նախնական չափաքանակին, որը տեղի կունենա 20-րդ օրը: Այնուհետև ևս 7 օր օգտագործեք այդ միջոցը՝ օրական 5 մլ:
·Որպեսզի արագացնեք ստամոքսի խոցի բուժման պրոցեսը, սկսեք օրական սննդակարգից հանել այն մթերքները, որոնք գրգռում են ստամոքսի լորձաթաղանթը: Այսինքն դադարեք օգտագործել կծու, թթու, կոպիտ, աղի սնունդը, ալկոհոլը, սառը սնունդն ու սուրճը: Լավ կլինի ուտեք շիլաներ, կաթ ու արգանակներ: Շատ լավ օգնում է ձկան ճարպը, կամ նրանով հարուստ դեղամիջոցները: Հարկավոր է նաև սննդակարգում ունենալ վիտամին С-ով հարուստ սնունդը, այսինքն՝ կաղամբ, քաղցր պղպեղ և այլն:
·Թթու կաղամբի թթվաջուրը հանդիսանում է ստամոքսի մի շարք հիվանդություններից ազատվելու հինալի միջոց: Խառնեք 1 ճ/գ թթվաջուրը 7 գդալ ջրի հետ ու կես օր շարունակ ամեն ժամը մեկ ընդունեք 1-ական ճ/գ:
· Ժողովրդական միջոցներով ստամոքսի խոցի բուժումը հարկավոր է սկսել խնդրի 1-ին իսկ ախտանշանների դեպքում: Եթե հիվանդությունը չբուժել, ապա բավականին մեծ է արնահոսության առաջացման ռիսկը: Նման վիճակում բավականին լավ ժողովրդական միջոց է հանդիսանում հալվեն: Հարկավոր է 3 տարեկան տերևի վրայից պոկել փշերը, լվանալ այն ու ուտել առավոտյան և ճաշին ՝ 1 ճ/գ շաքարավազի հետ: Այն ուտելուց 30 րոպե հետո հարկավոր է խմել 1 բաժակ կաթ(ցանկալի է այծի): Պրոցեդուրան կատարել 1 ամիս շարունակ:
·Եզան լեզվի(подорожник) ու եղեսպակի (шалфей) թուրմը ևս շատ օգտակար է: Այդ թուրմի պատրաստման համար վերցրեք 1 ճ/գ եզան լեզու ու 1ճ/գ եղեսպակ, լցրեք այն 2 բաժակ եռացրած ջրի մեջ ու թողեք թրմվի 2-3 ժամ: Ապա քամեք ու 1 շաբաթ շարունակ, օրական 1 անգամ ընդունեք ½ բաժակ:
·Սև հաղարջի հյութը ևս օգնում է ստամոքսի կամ տասներկումատնյա աղիքի խոցով տառապող հիվանդներին: Օրական 3 անգամ ընդունեք ½ -ական բաժակ հյութ:
Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain-ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին