20 հետաքրքիր փաստ կնոջ սեռական օրգանի մասին, որոնք պետք է իմանա իգական սեռի յուրաքանչյուր ներկայացուցիչ

Կնոջ մարմնի ամենազգայուն մասը հեշտոցն է, որը ոչ միայն հաճույք է պատճառում, այլև հաճախ ստիպում է անհանգստանալ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 20 փաստ հեշտոցի և դրա հետ կապված ամեն ինչի մասին, որոնք պետք է իմանան բոլոր կանայք:

1. Դաշտանային ցիկլը միջինում տևում է 28 օր:

2. Պետք չէ անհանգստանալ դաշտանի օրերին շատ ուտելու համար, քանի որ դա ցիկլի մասն է կազմում: Կինն ավելի քիչ է ուտում ձվազատման ժամանակ:

3. Ձվազաման ժամանակահատվածը կազմում է մոտ 14 օր՝ սկսած վերջին դաշտանի առաջին օրվանից և կարող է տևել մինչև 7 օր:

4. Եթե կինը ցանկանում է հղիանալ, ապա պետք է սեքսով զբաղվի ձվազատման ժամանակ: Հակառակ դեպքում հարկավոր է խուսափել առանց պաշտպանվելու սեքսով զբաղվելուց:

5. Կանայք սեքսուալ առումով ավելի ակտիվ են դաշտանային ցիկլի ձվազատման ժամանակահատվածում:

6. Սեռավարակները կարող են փոխանցվել նաև օրալ սեքսի միջոցով, ուստի կասկածների դեպքում հարկավոր է խուսափել օրալ սեքսից կամ պահպանակ օգտագործել:

7. Հեշտոցի սնկային վարակները կարող են պայմանավորված լինել կոպիտ սեքսով, հորմոնալ հակաբեղմնավորիչներով, շաքարային դիաբետով, սափրելով և այլն:

8. Խոնավությունը հիանալի միջավայր է սնկերի բազմացման համար, ուստի լոգանք ընդունելուց հետո հարկավոր է շատ լավ չորացնել սեռական օրգանները, իսկ ամռանը կրել շրջազգեստներ ու կիսաշրջաղգեստներ: Բացի այդ՝ լողափից վերադառնալիս հարկավոր է հագնել չոր հագուստ:

9. Սեքսից հետո միզելը շատ օգտակար սովորություն է, որն օգնում է կանխել սնկային վարակների տարածումը:

10. Բամբակը լավագույն գործվածքն է հեշտոցի համար, ինչպես նաև առանց հոտի ու հավելումների օճառը:

11. Բիկինիի հատվածի մազերից ազատվելու համար գոյություն ունի մի քանի եղանակ: Կարելի է դրանք սափրել, կատարել մեղրամոմով կամ լազերային մազահեռացում: Զգայուն մաշկի դեպքում խորհուրդ է տրվում դիմել մասնագետի օգնությանը՝ սնկային վարակներից խուսափելու համար:

12. Առաջին սեքսը, ամենայն հավանականությամբ, կարող է ցավոտ լինել: Բացի այդ՝ կարող է նկատվել մի փոքր արյուն: Կուսաթաղանթը բարակ մեմբրան է, որը կարող է վնասվել նույնիսկ կուսությունը կորցնելուց առաջ: Կուսաթաղանթը կարող է պատռվել մատների, որևէ իրի կամ տամպոնի պատճառով:

13. Պահպանակից բացի՝ ոչ մի այլ հակաբեղմնավորիչ չի կարող պաշտպանել վեներական հիվանդությունից:

14. Հակաբեղմնավորիչ դեղահաբերի ընդունման դեպքում հարկ է հիշել, որ դրանք կարող են առաջացնել այնպիսի կողմնակի բարդություններ, ինչպիսին են մարմնի քաշի ավելացումը, տրամադրության տատանումն ու դեպրեսիան:

15. Մյուս տեսանկյունից՝ հակաբեղմնավորիչները կարող են նաև մաքրել մաշկը և մեղմել դաշտանային ցավերը:

16. Ոչ մի դեպքում չի կարելի դադարեցնել հակաբեղմնավորիչների օգտագործումը ամսվա կեսին: Եթե նույնիսկ կինը դժգոհ է այդ հաբերից, ապա, միևնույն է, պետք է ավարտի դրանց ընդունումն այդ ամիս և միայն դրանից հետո փոխի հաբերը, հակառակ դեպքում կարող է առաջանալ հորմոնալ խանգարում:

17. Հակաբեղմնավորիչ դեղահաբերի փոխարեն կարելի է կատարել նաև հակաբեղմնավորիչ պատվաստումներ: Ներարկումներն իրականացվում են 3 ամիսը մեկ գինեկոլոգի մոտ այցի ժամանակ: Պատվաստումների համար օգտագործվում է պրոգեստին հորմոն, որը ճնշում է ձվարանների աշխատանքը:

18. Կարելի է նաև օգտագործել ներարգանդային հակաբեղմնավորում, որը կարգավորում է կանանց ծնելիությունը: Այն T-անման մի իր է, որը տեղադրվում է արգանդի խոռոչում:

19. Գոյությունն ունի ներարգանդային հակաբեղմնավորիչների երկու տեսակ՝ հորմոնալ ու պղնձյա: Հորմոնալների ազդեցությունը տևում է 3-5 տարի, իսկ պղնձյաներինը՝ 10 տարի:

20. Հորմոնալ ներարգանդային միջոցները որոշ կանանց մոտ առհասարակ ճնշում են դաշտանը կամ դարձնում են այն կարճատև: Պողպատյա ներարգանդային հակաբեղմնավորիչների դեպքում դաշտանն ավելի երկարատև ու ցավոտ է լինում:

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Կիսվե՛ք Ձեր ընկերների հետ

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Բարդ ԹԵՍՏ՝ հայոց լեզվի գիտակների համար
ԹԵՍՏ․ Համոզված ե՞ք, որ առանց սխալվելու կանցնեք այս հայոց լեզվի թեստը
Գլուխկոտրուկ․ Մարդկանց 99 %-ը չի կարողանում այս նկարում գտնել շանը
ԹԵՍՏ. Եթե բազմազանություն սիրում եք, ուրեմն այս հարցերը Ձեզ համար են
Քաղցկեղի 2 ընդհանուր նշաններ, որոնք կարելի է շոշափել մարմնի վրա
Թեստ․ Կկարողանա՞ք հաղթահարել այս ուղղագրական թեստը
Թեստ․ Որքան լավ եք հիշում հայոց լեզվի դպրոցական ծրագիրը
Ուղղագրական թեստ․ «ե՞վ», թե՞ «և»

ԲԱՑ ՄԻ ԹՈՂԵՔ

Կանայք հաճախ ամաչում են այս բաներից, բայց տղամարդկանց դրանք ավելի են գրավում
Հետաքրքրաշարժ թեստ․ ո՞ւմ կհաջողվի հավաքել առավելագույն միավորները
Ինչպե՞ս տարբերակել իրական օրգազմը կեղծից
Թեստ․ Ո՞ր դարձվածքների իմաստն է սխալ բացատրված
Հանելուկներ, որոնք «կտանջեն» ձեր ուղեղը․ քանիսի՞ն կկարողանաք ճիշտ պատասխանել
Մերին՝ Հովհաննես Ազոյանից բաժանվելուց 10 տարի անց առաջին անգամ բարձրաձայնել է իրական պատճառը (Video)
Թեստ․ Տառերը դասավորեք ճիշտ հերթականությամբ
6 նշան, որ տղամարդը երբեք չի դադարի ձեզ սիրել
Թեստ հանելուկ․ դե ասեք՝ ի՞նչն է․․․